mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես David. 我名叫煒秋。-ն եմ

  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung
  • David Yeung

Իմ մասին

Ես հինգ զավակներով երջանիկ ընտանիքի հայր եմ: Ես սիրում եմ իմ ընտանիքը: Ես երեք ոլորտներում մասնագիտացած բժիշկ եմ։ Նախկինում ես բժշկագիտություն եմ դասավանդել Սան Դիեգո Կալիֆորնիա Համալսարանում, իսկ այժմ՝ Հոնգ Կոնգի Համալսարանում։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Նախկինում ես անհավատ էի։ Սակայն, բարեբախտաբար, ես բավականաչափ օբյեկտիվ գտնվեցի` փորձարկելու Մորմոնի Գրքում Մորոնիի խոստումը․ 10․3-5։ 1974 թվականին ես ուսումնասիրեցի Մորմոնի Գիրքը և հարցրեցի Աստծուն, թե արդյոք Հիսուս Քրիստոսի ուսմունքների վերաբերյալ դրանում պարունակվող ուղերձը ճշմարիտ է, թե` ոչ։ Եվ Աստված պատասխանեց իմ աղոթքին և Սուրբ Հոգով ինձ հայտնեց, որ Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի Ավետարանը ճշմարիտ է։ Ուստի, ես որոշեցի մկրտվել այս ժամանակներում երկրի վրա Նրա վերականգնված ճշմարիտ եկեղեցում։

Անձնական պատմություններ

Ի՞նչ օրհնություններ են եկել առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ:

Խաղաղություն և պարզություն։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է մարդկանց կյանքում տեղի ունենում Աստծո հրաշագործ բժշկությունը:

Ձեր կյանքում Փրկչի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեզ վրա:

Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ. (Մատթեոս Է․7)

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ հասկանալ կյանքի նպատակը:

Դա օգնեց ինձ փորձ կատարել։ Ես ամեն երեկո ուսումնասիրում էի այն և հարցնում Աստծուն, թե արդյոք այն ճիշտ է։ 3 ամիս անց Աստված տվեց ինձ մի հատուկ փորձառություն, որպեսզի հայտնի ինձ դրա ճշմարտացիության մասին։ Սակայն ես շարունակում էի բավական համառ և «գիտական» լինել` Աստծուն ընդունելու համար։ Ապա, գրեթե մեկ ամիս անց Աստված օգնեց ինձ, որ խոնարհեցնեմ իմ անձը, երբ իմ փոքր քույրը հանկարծակի կուրացավ և կասկածներ կային, որ նա ուղեղի ուռուցք ուներ։ Երբ ես և իմ մյուս քույրը, ով արդեն իսկ ճանաչում էր Քրիստոսին, ծոմ պահեցինք և աղոթեցինք 48 ժամ, իմ փոքր քրոջ առողջությունը զարմանալի կերպով լիովին վերականգնվեց։ Նրա բժիշկը այդպես էլ չիմացավ, թե ինչն էր պատճառը։ Ուստի, ես որոշեցի շնորհակալություն հայտնել Աստծուն և խոնարհեցնել իմ անձը՝ գալով դեպի Քրիստոսը։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ հետևել Հիսուսի ուսմունքներին և գործերին, որոնք Նա արել է Իր օրերում՝ բուժելով ֆիզիկապես հիվանդներին և հոգեպես տառապողներին։