mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Wilfried-ն եմ

  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller
  • Wilfried Möller

Իմ մասին

Ես ծնվել եմ 1938թ. և սկսել եմ իսկապես ճանաչել իմ հորը միայն ութ տարեկանից հետո, երբ ավարտվեց պատերազմը: Ավագ դպրոցի քննություններն ավարտելուց հետո ես սովորել եմ անգլերեն, լատիներեն և աշխարհագրություն, որպեսզի ոսուցանեմ Մյունսթերի, Բոչումի, Լոնդոնի և Կանզասի Լորենսի ավագ դպրոցներում: 1965թ. հետո ես աշխատել եմ որպես ուսուցիչ, անգլերենի ուսուցիչների կրթության բնագավառի մասնագետ և դպրոցի տնօրեն մինչև 2000թ.: 1964թ. սկսած ես երջանիկ ամուսնություն եմ կնքել և ունեմ երկու երեխա և վեց թոռ: Ես հետաքրքրված եմ երաժշտությամբ, պարով, գրականությամբ, պատմությամբ, կրոններով, ճամփորդելով և քայլելով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Որպես ուսանող ինձ անհանգստացնում էր այն հարցը, թե ինչու կան այսքան շատ Քրիստոնեական եկեղեցիներ: Ինձ համար պարզ էր, որ հնարավոր չէր հասնել Քրիստոսի միաբանությանը մարդկային ջանքերի միջոցով (ecumenism): Սա կարող էր իրականանալ միայն Քրիստոսի Եկեղեցու վերականգնման և Աստծո իշխանության միջոցով: Եվ այսպիսով, 1961թ., աղոթքով երկար մտորումներից հետո ես միացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, քանի որ ես զգում էի, որ այս եկեղեցին ուսուցանում էր Քրիստոսի սկզբնական ուսմունքները և ուներ նույն կառուցվածքը, ինչպես սկզբնական Եկեղեցին. տղամարդիկ և կանայք վայելում են հավասար իրավական դիրք: Քահանայության ղեկավարներին թույլ է տրվում ամուսնանալ ևնրանք չեն վճարվում իրենց ծառայության դիմաց, նրանք անկախ են: Փոքր երեխաները մաքուր են և անմեղ և կարիք չունեն մկրտության: Բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, անկախ տարիքից, ազգությունից,պատմությունից, երկրից, կրոնից, կրթությունից կամ աշխատանքից: Առողջ ընտանիքը առողջ հասարակության հիմնական մասն է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ մկրտության տարում` 1961թ., Մյունսթերում ես հանդիպեցի իմ ներկայիս կնոջը` Դագմարին հարևան ծխում` Օսնաբրուսկում: Ի սկզբանե մենք միասին որոշում կայացրեցինք, թե ինչպես պիտի առաջնորդվեինք մեր կյանքում, և ջանասիրաբար աշխատեցինք, յուրաքանչյուրս մեր ունակությունների սահմանում, ընտանիքում, կարիերայում, եկեղեցում և համայնքում: Ես ծառայել եմ Եկեղեցում որպես Սկաուտների ղեկավար, ուսուցիչ, քարոզիչ, կրթության բնագավառի մասնագետ և ծխի ղեկավար (եպիսկոպոս), ինչը ես շարունակում եմ անել, և ծառայել եմ տարածքային մակարդակով որպես խորհրդական, թարգմանիչ և բանավոր թարգմանիչ: Չեմ կարծում, որ դժվար է տեսնել բոլոր մարդկանց, որոնց հետ ես շփվում եմ, թե՝ անձնապես և թե՝ իմ գործի բերումով, որպես եղբայրներ և քույրեր, որպես Աստծո զավակներ, և վերաբերվել նրանց պատշաճ հարգանքով: Քանի որ Եկեղեցին սովորեցնում է «Սիրիր քո մերձավորին քո անձի պես», ես միշտ փորձել եմ առողջ պահել իմ մարմինն ու հոգին և զարգացնել իմ տաղանդները, որպեսզի կարողանամ ավելի լավ ծառայել թե իմ աշխատանքում և թե կամավոր աշխատանքում: Եկեղեցու կողմից ուսուցանվող մեկ այլ սկզբունք ոգևորում է ինձ. «Ճշմարիտ երկրպագությունը բաղկացած է մեր մերձավորներին ծառայելուց»: Այս գիտակցումով մղված վերաբերմունքը և գործողությունները, աջակցվելով Եկեղեցու սիրող ղեկավարների կողմից, ովքեր հետևում են Քրիստոսի օրինակին, տվել են ինձ ու իմ կնոջը գոհացուցիչ և երջանիկ զգացողություն կյանքում: Չնայած հիվանդաություններին, կորուստներին և անհաջողություններին, և նույնիսկ դրանց առկայությամբ, մենք երախտապարտ ենք հնարավորությունների համար, որոնք տրվել են մեզ: