mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես vivian muñoz-ն եմ

  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz
  • Vivian Muñoz

Իմ մասին

Ես մորմոն եմ: Ես ծնվել եմ իմ սիրելի երկրի՝ Չիլիի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին ընտանիքներից մեկում։ Իմ մանկության տարիներից սկսած ես շատ եմ սիրել գրքեր, սիրել եմ սովորել ու ձեռք բերել գիտելիքներ, իսկ ավելի ուշ սիրել եմ գիտություններ, հատկապես բժշկության բնագավառը։ Ես սովորել եմ Չիլիի Համալսարանում և ավարտել եմ այն որպես բժիշկ: 27 տարիների ընթացքում ես բուժել և կանխարգելել եմ հիվանդություններ, որոնք կապված են եղել սննդի հետ, ինչպես օրինակ գիրությունը և շաքարային դիաբետը։ Ավելի քան 15 տարի ես աշխատել եմ մեկից ավելի հեռուստաընկերությունների հետ, հյուրընկալվել եմ առավոտյան ծրագրերում և սովորեցրել մարդկանց, թե ինչպես ավելի լավ սնուցել իրենց։ Շատերին այս թեմաներն իրոք հետաքրքրել են։ Ինչ հրաշալի հնարավորություն է կարողանալ ուսուցանել Ավետարանի սկզբունքները, թե ինչպես հոգալ մեր մարմինների մասին որպես տաճարների, ճիշտ ինչպես ես սովորել եմ Եկեղեցու իմ ուսուցիչներից, ինչպես նաև համալսարանում։ Ես ամուսնացած եմ հրաշալի մի մարդու հետ, ով Եկեղեցու միսիոներ է եղել Արգենտինայում, և մենք ունենք 7 հրաշալի զավակներ, ինչպես նաև երկու թոռնիկ և մեկ փոքրիկ թոռնուհի, ով ծնվել է 2015թ․ օգոստոսին։ Ես չափազանց ուրախ եմ լինելու Եկեղեցու անդամ: Հրաշալի է իմանալը, որ Հիսուսը Քրիստոսն է, մեր Փրկիչը և օրինակը, որին պետք է հետևենք, … որ ընտաեկան կապերը չեն ավարտվում, երբ մահը բաժանում է մեզ, դրանք կարող են հավերժ լինել։ Եվ ես գիտեմ, թե ինչպես:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ունեցել եմ Ավետարանի ճշմարտությունն արդեն իսկ ունեցող ընտանիքում ծնվելու երջանկությունը, ուստի իմ առաջին քայլերն առաջնորդվել են պայծառ լույսի ներքո։ Հետագայում դպրոցական իմ տարիները ես անց եմ կացրել կաթոլիկ դպրոցում, որը լավագույնն էր այն քաղաքում, որտեղ ես մեծացել եմ (այդ իսկ պատճառով ծնողներս ինձ այնտեղ տարան), և ծանոթանալով մի կողմից այդ կրոնի, իսկ մյուս կողմից Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ, ես կարողացա ինքս ինձ համար պարզել, լիովին համոզված լինելով իմ սրտում, որ Աստծո թագավորությունը երկրի վրա է, և Նրա իշխանությունն ու ողջ ճշմարտությունը գտնվում են այն Եկեղեցում, որտեղ ինձ ուսուցանել են իմ ծնողները։ Իմ սրտում ես զգացել եմ իմ աղոթքների պատասխանները, և Աստված հաստատել է, որ սա Նրա ճշմարտությունն է և լավագույն վայրը, ուր ես պետք է լինեմ և մեծացնեմ իմ երեխաներին։

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ:

Մանուկ հասակից սկսած ես ունեցել եմ առանձնահատուկ փորձառություններ՝ անձնական աղոթքի միջոցով շփվելով իմ Արարիչի հետ։ Բազմիցս ես ունեցել եմ զգացողություններ, մտքեր և խաղաղության, մխիթարության և առաջնորդության զգացում, երբ խնդրել եմ Նրա օգնությունը և ակնկալել պատասխաններ իմ մտահոգություններին։ Ես հիշում եմ իմ մանկության մութ, անձրևային, ցուրտ գիշերները, երբ վախեցած արթնանում էի և հավատքով աղոթում, որ Աստված ցրեր իմ վախը, և ես մեծ խաղաղություն էի զգում, մինչ վախը հեռանում էր ինձանից, իսկ խաղաղության ջերմ զգացողությունները վերադառնում էին և բերում ապահովության զգացում, իմանալով, որ Նա այնտեղ է, ինձ մոտ, որ Նա իսկապես գիտի ինձ, որ ես կարևոր եմ Նրա համար, Նա սիրում է ինձ և լավագույնն է ցանկանում ինձ։ Ահա թե ինչու Սուրբ Հոգու միջոցով Նա իսկապես արձագանքում է ինձ ցանկացած պահի, երբ ես հավատքով խնդրում եմ իրեն։ Նաև, ամեն անգամ, երբ ես վշտացած խնդրում եմ նրան օգնել ինձ գտնելու ինձ համար կարևոր նշանակություն ունեցող ինչ-որ բան, որը կորցրել եմ, ես կարողանում եմ ետ գնալ և կրկին փնտրել նույն տեղում, որտեղ արդեն իսկ նայել էի, և շատ անգամ ես գտնում եմ կորցրած իրը, սակայն Նրան խնդրելուց հետո, և ոչ թե դրանից առաջ։ Ապագայում, երբ ավելի մեծ էի, ամեն անգամ երիտասարդ մի տղամարդու հանդիպելիս, ում հետաքրքիր կամ յուրահատուկ էի գտնում, դիմում էի իմ Երկնային Հորը առաջնորդության համար, որպեսզի Նա օգներ ինձ գտնելու լավագույն անձնավորությանը, ում հետ ես կարող էի երջանիկ լինել։ Եվ ամեն անգամ ես ստանում էի պատասխան․ շատ անգամներ այն լինում էր «Ոչ», և միայն մի անգամ այն եղավ «Այո»։ Եվ որքան հրաշալի էր այդ օրը։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ամեն շաբաթ մեր ընտանիքը կիրակի օրերին վաղ է արթնանում եկեղեցի գնալու համար, որտեղ մենք վերանորոգում ենք ուխտերը, որոնք կապել ենք այն օրը, երբ մկրտվել ենք։ Հրաշալի է իմանալը, որ անկախ այն բանից, որ մենք հաճախակի չենք հանդիպում, իմ երեխաները՝ Անդրեան և Ֆրանցիսկոն, ովքեր ամուսնացած են, անում են նույն բանն այնտեղ, որտեղ իրենք են ապրում, և նրանք իրենց երեխաների հետ ներգրավված են նույն բաներում, ինչում և մենք։ Մենք միշտ կապ ենք պաշտպանում իրար հետ։ Առավոտյան ժամը 5-ից Ավգուստինը (14 տարեկան) և Էլիզաբեթը (16 տարեկան) արդեն իսկ ոտքի վրա են լինում, ինչպես արել են իրենց ավագ ազգականները, երբ նրանք են եղել այդ տարիքում, որպեսզի առավոտյան ժամը 6-ին հաճախեն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության դասերին (Սեմինարիա) մեր ժողովատանը երկուշաբթիից ուրբաթ, և այդտեղից էլ գնան դպրոց (ճիշտ ինչպես ես եմ արել այդ տարիքում չորս տարի)։ Հոգիդ հրճվում է, երբ ոգեշնչված ուսուցիչներից լսում ես հավերժական ճշմարտություններ մեր կյանքի վերաբերյալ, և բազմաթիվ պատասխաններ ես ունենում դեռահասների բոլոր մտահոգությունների վերաբերյալ, և այն հարցերի շուրջ, որոնք հավերժական բնույթ ունեն։ Ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց Եկեղեցու։ Որպես դուստր, քույր, կին և մայր իմ երջանկության մեծ մասը բխում է երախտագիտությունից այն ամենի համար, ինչը ես սովորել եմ և զգացել, մինչ փորձել եմ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։