mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Vasily Sapozhnikov-ն եմ

  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович
  • Василий Федорович

Իմ մասին

Ես երաժշտական խումբ ունեմ: Ընկերներս և ես զբաղվում ենք մեր սիրած գործով: Վերջերս մենք աշխատանք գտանք Երգչախմբային թատրոնում: Ինձ թվում է իսկապես հետաքրքիր կլինի այնտեղ աշխատելը, սակայն ես պետք է շատ սովորեմ և արդեն դրա հետ կապված մի քանի խնդիրներ ունեմ: Ես սիրում եմ ձկնորսություն, ես կարող եմ նստել մի տեղում և մոտ 12 ժամ նայել լողանին, և դա մի փոքր պահ է թվում: Ես սիրում եմ ծնողներիս: Ես սիրում եմ կնոջս:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Որովհետև այստեղ ես իսկապես երջանիկ եմ: Ես ի նկատի չունեմ, որ միշտ թռչում եմ ազատության թևեր հագած՝ աշխարհում հոգս չունենալով: Այստեղ բազում դժվարություններ և շատ պատասխանատվություն կա, բայց Սուրբ Հոգու ազդեցությունը թույլ է տալիս ինձ հասկանալ, որ ինքնակատարելագործող այս աշխատանքում, ընտանիքին և Աստծուն էլ ավելի մոտենալու այս ձգտման մեջ է, որ իսկապես երջանիկ մարդ ես դառնում: Դա ինչ-որ կերպ այդպես է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ ծխում ես կոչում ունեմ: Ես ծխի միսիայի ղեկավարն եմ: Իմ կարծիքով, դա շատ կարևոր կոչում է: Ես օգնում եմ միսիոներներին նոր մարդկանց հետ ծանոթանալ: Օգնում եմ ծխի անդամներին միսիոներների հետ միասին աշխատել: Ես նաև Մոսկվայի ցցի երգչախմբի ղեկավարն եմ: Դա շատ հետաքրքիր կոչում է: Մենք բոլորս սովորում ենք ինչպես միասին երգել, եթե նույնիսկ մինչ այդ երաժշտական լսողությունից անհուսալի թույլ եք եղել: Աստված հրաշքներ է գործում մեր Եկեղեցում և մեր երգչախմբի անդամներն ուղղակիորեն տեսնում են դա երգի միջոցով: