mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Vanessa Wong-ն եմ

  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong
  • Vanessa Wong

Իմ մասին

Ես ապրում եմ աշխարհի ամենազբաղված և ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Հոնկ Կոնգում: Ես ունեմ աշխատանք, ինչպես ձեզանից շատերը: Ես սիրում եմ զվարճանալ, ինչպես ցանկացած ոք, և ես ՎՕՍ Եկեղեցու միակ անդամն եմ իմ ընտանիքում: Ես սիրում եմ կարաոկե երգել իմ ընկերների հետ, հեռուստացույց դիտել, արշավների գնալ և նաև օգնել ուրիշներին: Ես 18 ամիսներ անց եմ կացրել լիաժամկետ ուրիշներին ծառայելով ՎՕՍ Եկեղեցու միջոցով: Ոմանք կարող են ասել. «Դու պետք է այդ ժամանակը տրամադրեիր աշխատանք գտնելուն և որոշակի գումար վաստակելուն` ծառայելու և քո ժամանակը զուր վատնելու փոխարեն»: Սակայն ես ընտրում եմ ծառայել և օգնել ուրիշներին զգալ մեր Փրկչի սերը: Դա եղել է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակներից մեկը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հասկանալը և իմանալը, որ դուք Աստծո զավակներն եք, փոխում է իմ կյանքը: Չնայած, որ դուք երբեմն միայնակ եք ձեզ զգում կամ նույնիսկ անօգնական, Տերը միշտ պատրաստ է օգնելու Իր յուրաքանչյուր զավակին: Ես վկայություն եմ ստացել Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին վստահելով և հավատալով Աստծուն, ապա գործել եմ Նրա խոսքերի համաձայն: Իմ ընկերը ծանոթացրեց ինձ Եկեղեցու հետ, մինչ ես քոլեջում էի: Շատ ընկերներ նախկինում փորձել էին օգնել ինձ ավելի շատ բան սովորել, սակայն սովորելու ցանկությունը երկար չէր տևում: Ես չէի ցանկանում միանալ Եկեղեցուն իմ ընկերների պատճառով: Մի օր ես խոսում էի իմ ընկերներից մեկի հետ և լսում էի մի երգ, որը կոչվում է «Ես պետք է պարզեմ, թե ով եմ ես»: Իմ սրտում ես ունեցա մի խաղաղ և ջերմ զգացում և ես զգացի, որ մենք բոլորս մեկ մեծ ընտանիք ենք: Ինձ ասացին, որ դա Աստծո Հոգին է: Ես ցանկանում էի կրկին զգալ Հոգին այդ երեկոյից հետո, ուստի ես սկսեցի հաճախել եկեղեցի, ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները, ամեն օր աղոթել և հարցեր տալ: Ես գտա այս շարունկվող խաղաղ զգացումը և գիտեմ, որ այս ամենն Աստծուց է: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է սիրող Աստծո կողմից` ապրող մարգարեի միջոցով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ օրինակ լինել իմ ընտանիքում, շատ հաճախ չդժգոհել և նաև զգայուն լինել ուրիշների հանդեպ: Ես ծառայում եմ Եկեղեցու երեխաների կազմակերպությունում: Այն կոչվում է Երեխաների Խումբ: Ես ծրագրում, հաճախում և կազմակերպում եմ միջոցառումներ երեխաների համար, որպեսզի օգնեմ նրանց դառնալ ավելի լավ Քրիստոնյաներ, ավելի լավ քաղաքացիներ, ավելի լավ երեխաներ և համայնքում լինել ապագա ղեկավարներ: Ես պետք է ասեմ, որ ես լավագույն ուսուցիչը չեմ, ոչ էլ մասնագիտական պատրաստվածություն ունեմ, ոչ էլ մեծ պատկերացում ունեմ այն մասին, թե ինչպես վերաբերվել և ուսուցանել երեխաներին: Ես պարզապես գիտեմ, որ երբ փորձում եմ լավագույնս ծառայել և օգնել, ես ինձ ներքուստ լավ եմ զգում, և Տերը կապահովի այն ամենը, ինչի կարիքը ես կունենամ Նրա կամքը կատարելու համար: