mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Valentin -ն եմ

  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero
  • Valentin Marcero

Իմ մասին

Ես ծնվելեմ Մեխիկո քաղաքում, Մեքսիկա: Ծնվել եմ փետրվարի 14-ին: Ես սիում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ նաև այլ սպորտաձևեր:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հավատում եմ, որ Եկեղեցին ճշմարիտ է և դա այն պատճառով է, որ Աստված վերականգնել է Իր Եկեղեցին այս երկրի վրա այս վերջին օրերին: Ես ստացել եմ վկայություն այս մասին պարզ և ճշմարիտ ձևով, այսինքն ՝ աղոթքով: Ես իսկապես ցանկանում էի իմանալ ճշմարտությունը և ես ստացա պատասխանը, ահա թե ինչու եմ ես մորմոն:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Եկեղեցու ծառայություններին այցելելն օգնել ձեզ:

Եկեղեցի հաճախելն օգնել է ինձ, որովհետև ես կարողանում եմ զգալ, թե ինչպես է հոգիս մեծանում: Ես զգում եմ Սուրբ Հոգին ամեն անգամ, երբ Եկեղեցի եմ հաճախում: Ամեն անգամ, երբ ես գնում եմ և լսում խոսնակների խոսելը, դա օգնում է ինձ հասկանալ Աստծո բաները, որովհետև Հոգին այնտեղ է: Եկեղեցի հաճախելու կարևոր բաներից մեկը հաղորդությունը ճաշակելն է: Ես ինձ օրհնված եմ զգում ամեն անգամ, երբ վերցնում եմ այն ես զգում եմ, որ հոգին սրբագործում է ինձ: Ես շատ երախտապարտ եմ այն արտոնության համար, որ ունեմ ծառայելու իմ եղբայրներին և քույրերին հաղորդությունը պատրաստելիս և այն փոխանցելիս: Ես երախտապարտ եմ այն կոչումների համար, որ ես ունեմ իմ եղբայրներին և քույրերին ծառայելու համար: Ես զգում եմ, որ դա ավելի շատ ինձ համար է, որ ես աճեմ և սովորեմ: Ես երախտապարտ եմ բոլոր իմ եղբայրների և քույրերիպատրաստակամության համար, ովքեր մեծարում են իրենց կոչումները՝ ծառայելով և անելով լավագույնը ինչ կարող են:

Ի՞նչն է օգնել ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել ձեր տանը:

Հիսուս Քրիստոսի Ավետարանը մեծ ներդաշնակություն է բերել իմ ընտանեկան կյանքում: Երկնային Հայրը մեծ ցանկություն է բերել մեզ բոլորիս վրա՝ սովորելու ավետարանը: Մենք այդքան շատ բաներ չէինք անում միասին և գիտենք, որ բոլորս ցանկանում ենք լինել միմյանց հետ: Մենք փորձում ենք խաղաղություն պահպանել մեր տանը: Մայրս և ես մկրտվել ենք: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը կպատրաստի իմ ընտանիքիմյուս անդամներին միանալ մեզ Եկեղեցում որպես վերջին օրերի սրբեր: Ես գիտեմ, որ Ավետարանն օգնում է ընտանիքներին միավորվել և բերում է նաև երջանկություն նրանց կյանք: Դժվարին ժամանակներ կարող են գալ, բայց ավետարանով ավելի հեշտ կլինի դրանք հաղթահարել:

Ինչպե՞ս են ձեր աղոթքները պատասխանվել:

Իմ աղոթքները պատասխանվել են անհաշիվ անգամներ: Երկնային Հայրն իսկապես պատասխանում է աղոթքներին: Ես գիտեմ, որ Նա պատասխանում է աղոթքներին, երբ որևէ մեկը համառորեն խնդրում է:Ես լուրջ նեղության մեջ էի: Հիշում եմ, որ ծնկի իջա և աղոթեցի հատկապես ազատության համար և գրեթե վայրկենապես աղոթքներս պատասխանվեցին: Ես կարողացա տուն գնալ ընտանիքիս մոտ: Այդ նույն աղոթքում ես խնդրեցի առաջնորդություն, թե հաջորդ քայլն ինչ պետք է անեի և մի քանի օրից այն պատասխանվեց, երբ միսիոներները եկան իմ դռան մոտ: Երբ նստած լսում էի նրանց ես գիտեի, որ Երկնային Հայրն էր ուղարկել նրանց: Ես վստահ էի, որ պետք է դառնայի Մորմոն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով անելով լավագույնը, ինչ կարող եմ՝ հետևելով իմ Երկնային Հոր խոսքին, լինելու նաև Քրիստոսանման և հետևելով Հոգուն: Ես անում եմ իմ լավագույնը մեծարելու իմ կոչումները և ընտրելու ճիշտը: