mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես 智子 (Nakamura Tomoko)-ն եմ

  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko
  • Nakamura Tomoko

Իմ մասին

Երաժշտություն սիրող ծնողների ազդեցության շնորհիվ, ես մեծացել եմ շատ փոքր տարիքից դասական երաժշտություն լսելով: Ես սիրում եմ նաև կինո և թատրոն և դրանց ներգործության շնորհիվ ես ծանոթացել եմ տարբեր երաժշտական ​​ոճերի հետ և առօրյա կյանքում իմ շրջապատում միշտ երաժշտություն է հնչում: Չնայած ես դաշնամուրի ուսուցիչ եմ, իմ կապերի շնորհիվ ես արագ ընդլայնում եմ իմ հորիզոնները, որոնց թվում են՝ երաժշտական բեմականացումները, երգչախմբերը, համույթները, երաժշտական ​​զանգերը և ձայնային դասերը, ինչպեսև կամավորական աշխատանքները: Ես շատ զբաղված եմ, բայց ինձ օգնում է, որ ընտանիքս հասկանում և աջակցում է ինձ: Ներկայիս աշխատանքի, իմ նախասիրությունների և կամավոր ծառայության շնորհիվ ես զգում եմ երաժշտությունից եկող ուրախությունը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Թեև կան շատ տարբեր եկեղեցիներ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին էր, որ ինձ սովորեցրեց Աստծո սիրո և Հիսուսի սիրո և իրենց գոյության մասին: Ես որոշեցի մտնել Տիրոջ Եկեղեցին այն բանից հետո, երբ անձամբ աղոթեցի երկար ժամանակ և ուժեղ համոզմունք ստացա և ջերմ զգացում ունեցա իմ սրտում: Եկեղեցու ուսմունքի շնորհիվ ես սովորել եմ կյանքի պատճառի և նպատակի մասին, և ես հստակ պատասխաններ ունեմ այդ հարցերի մասին: Հիսուսը սիրում է մեզանից յուրաքանչյուրին և երբեմն ստեղծում է հնարավորություններ մեր աճի համար՝ տալով մեզ փորձություններ: Եվ կան շատ այլ ուսմունքներ, ինչպիսիք են՝ սիրել Աստծուն, սիրել մերձավորին ինչպես ինքդ քեզ, լինել ազնիվ ինքդ քեզ հետ և ուրիշների հետ և զգուշանալ հպարտությունից: Ես նույնպես շատ թույլ կողմեր ունեմ և երբեմն նույնիսկ ճնշված եմ զգում, բայց ես ամուր եմ իմ վճռականության մեջ՝ աշխատելու չփոփոխվող նպատակների ուղղությամբ և շարունակում եմ սովորել անդադար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ամեն կիրակի իմ ողջ ընտանիքը հաճախում է եկեղեցի: Եկեղեցում ես ոչ միայն շփվում եմ իմ տարիքի, այլև բազմաթիվ այլ մարդկանց հետ: Մինչ այժմ ես ծառայել եմ որպես նախագահության անդամ և որպես ուսուցիչ երեխաների խմբում, (1–12 տարեկան), երիտասարդների մոտ (13–17 տարեկան) և 18-ից բարձր կանանց մոտ: Ես կարողանում եմ օգտագործել իմ ունեցած տաղանդները, և ես կարողանում եմ զարգացնել իմ տաղանդները՝ խմբավար լինելով երգչախմբում և երաժշտական ներկայացումներում և այլն: Ներկայումս ես ավետարանի ուսուցում եմ անցկացնում դպրոցի միջին տարիքի երիտասարդների հետ, իսկ ազատ ժամանակ, աշխատանքային օրերին, պարապմունքներ եմ անցկացնում Եկեղեցու երգչախմբի հետ. բացի այդ ես նաև այցելությամբ ուսուցում եմ կատարում: Այդքան շատ մարդկանց հետ շփվելիս ես նկատում եմ, որ թեև ես ուսուցանում եմ նրանց, ինքս ավելի շատ եմ սովորում, և ես շնորհակալ եմ դրա համար: Ավետարանի (այսինքն՝ Եկեղեցու հրաշալի ուսմունքների) միջոցով ես կշարունակեմ Հիսուսի սիրո պես սեր զարգացնել, և ես ցանկանում եմ շարունակել իմ ուրախությունն ու իմ կենսուժը արտահայտել երաժշտության միջոցով: