mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Tim-ն եմ

  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates
  • Tim Gates

Իմ մասին

Ես ամուսնացել եմ մի հարաշալի կնոջ հետ և ես 4 հրաշալի երեխաների հայր եմ։ Ես երգիչ- երգահան եմ Նաշվիլում՝ Թենեսի։ Ես Դյու Վեսթ տրիոյի գլխավոր երգիչն եմ։ Ես նաև Նաշվիլի Տրիբյուտ Բենդի անդամ եմ։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել և մեծացել եմ եկեղեցում, իսկ իմ նախնիները Նավուն թողնելով անցել են տափաստաններով, ուստի ես ամուր արմատներ ունեմ եկեղեցում։ Սակայն ամենակարևորն այն է, որ ես գիտեմ այն ճշմարիտ է և ես շատ եմ սիրում իմ Փրկիչին։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ ապրել իմ կյանքը իմ Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն։ Զգում եմ, որ կարևոր է ամեն բան անելիս առաջին տեղում դնել Քրիստոսին և հետևել նրա օրինակին։ Չնայած ես հաճախակի եմ սխալներ թույլ տալիս, փորձում եմ անել լավագույնը և շարունակել փորձելը, քանի որ ես գիտեմ, որ նա սիրում է ինձ անկախ ամեն ինչից։ Ես շատ բախտավոր եմ, որ կարող եմ ճամփորդել ողջ երկրով մեկ իմ լավագույն ընկերների հետ (Նաշվիլի Տրիբյուտ Բենդ)` կիսվելով իմ վկայությամբ փառաբանության երգերի միջոցով։ Իմ ամենասիրած զբաղմունքը երգելն է, ես ՍԻՐՈՒՄ ԵՄ երգել, հատկապես, երբ կարող եմ երգել երգեր իմ Քավիչի մասին։ Իմ սիրած արտահայտության հեղինակը Սուրբ Ավգուստինն է․ Նա, ով երգում է, կրկնակի աղոթք է ասում։ Երգելու միջոցով մենք ավելի շատ ենք փառաբանում և երկրպագում Աստծուն։ Երգ աղոթքը արտահայտում է սրտի ուրախությունը, երջանկությունը մի մարդու, ով ընդունել է Հիսուս Քրիստոսին և զգացել է նրա սերը։