mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Tessa-ն եմ

  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger
  • Tessa Winger

Իմ մասին

Մեկ տարի ու կես առաջ ես զբաղված էի վայելելով կյանքս որպես կին և երկու փոքրիկ երեխաների (3 և 2 տարեկան) մայր, և հարմարվելով դեպի արևելյան ափ նոր տեղափոխությանը: Ես օգնում էի ուսուցանել նախադպրոցական կոոպերատիվում իմ դստեր համար և փորձում պահել տունը որպես տանը նստած մայր: Կյանքը հիանալի էր: Այս բոլորի մեջտեղում ինձ ախտորոշեցին Հոջկինսի Լիմֆոմա, չորրորդ կարգի քաղցկեղ: Այդ ժամանակից ի վեր կյանքս բժիշկների տեսակցությունների և քիմիաթերապիայով բուժումների հողմապտույտ է եղել, մինչ փորձում էի շարունակել ողջ իմ կարողությամբ լավագույն կին և մայր լինել:Ես ենթարկվեցի արյան հիմնական բջիջների փոխպատվաստման և ի վերջո հասա ռեմիսիայի (լավացման) ՝ նորից ախտորոշվելով 2012թ. փետրվարին: Քաղցկեղը վերադարձել էր և ես կրկին պայքարում եմ ծայրամասային արյունով բուժման ամենավերջին մեթոդով և կստանամ ոսկրածուծի փոխպատվաստում եղբորիցս այս ամռանը: Ես կարողացա հաղթահարել Աստծո օգնությամբ, համայնքի օգնությամբ, որը հոժար էր երեխաների խնամքն իրականացնել, ճաշեր պատրաստել և աղոթքների, ինչպես նաև հրաշալի ամուսնու և ընտանիքի անդամների և հավատքի միջոցով, որն ամրացել էր տասներկու տարի առաջ քաղցկեղի առաջին փորձառությունից:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Մորմոն եմ, Աստծո հանդեպ իմ հավատքի պատճառով և ընտանիքի կարևորության վերաբերյալ իմ ուժեղ համոզմունքի համար: Ես ողջ սրտով հավատում եմ, որ իմ ընտանիքը կարող է հասնել երջանկության և հավերժական կյանքի Հիսուս Քրիստոսի ուսմունքների միջոցով: Մորմոնների Եկեղեցին սատարում է այս համոզմունքին և ծրագրեր ապահովում և ուսմունքներ, որոնք օգնում են իմ ընտանիքին աշխատել դեպի մեր լիաակտար ներուժը:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս է Եկեղեցու ծառայություններին այցելելն օգնել ձեզ:

Եկեղեցու ծառայություններին հաճախելն օգնում է ինձ կենտրոնացած մնալ ողջ շաբաթվա իրարանցման մեջ: Անձնական վկայությունները, որոնք ես մշտապես լսում եմ ամեն անգամ հաճախելիս , կառուցում են իմ սեփական վկայությունը և ամրացնում իմ անձնական հավատքը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով՝ կատարելով ամենօրյա անձնական և ընտանեկան աղոթքներ: Ես ուսուցանում եմ իմ երեխաներին սեր և կարեկցանք և Հիսուս Քրիստոսի այլ հատկանիշներ: Փորձում եմ վերաբերվել իմ հարևանին այնպես, ինչպես հավատում եմ, որ Փրկիչը կվերաբերվեր: Ես հաճախում եմ Եկեղեցու ծառայություններին կիրակի օրը և օգնում ուսուցանել 3-12 տարեկան երեխաներին, որն օգնում է ինձ շարունակել սովորել Ավետարանը և ավելի լավ հասկանալ այն: