mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Steve-ն եմ

  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy
  • Steve Brouggy

Իմ մասին

Ես ծնվել եմ վաթսունական թվականների միջին «արմատական» մի ընտանիքում մամայի և պապայի, եղբոր և քրոջ հետ և ապրել երանելի անմեղության մեջ մինչև 10 տարեկան հասակը: Ինձ համար այդ ժամանակ անհայտ պատճառներով հայրս ինքնասպանություն գործեց ճիշտ նախքան ես կդառնայի 11 տարեկան, թողնելով մայրիկիս 3 երեխաների հետ մենակ, անապահով ապագայով և կոտրված սրտով: Հաջորդ 5 կամ 6 տարիները խորապես մտահոգիչ էին իմ ողջ ընտանիքի համար, թողնելով մեզ բոլորիս գնալ մեր իսկ ուղիներով սիրո սակավ կապերով, որը ես հիշում էի իմ վաղ մանկությունից: : Ուղիղ 2 տարի անց ես հայտնաբերեցի մի տենչ իմ կյանքում, որն ի վերջո առաջնորդեց իմ ապագան...մոտոցիկլները: Առաջին հեծանիվը գնելուց հետո 12 ամիսների ընթացքում ես գտա ինձ վազքուղում սկսելով ինչպես հույս ունեի, որ կլիներ մասնագիտացված մրցակցային կարիերա: Դժբախտաբար դա երբեք չպատահեց, այսպիսով ես ընտրեցի հին ասացվածքը. «նրանք ովքեր չեն կարողանում անել, սովորեցնում են», որն ինձ տարավ երկրագնդի շուրջ բոլորը ՝ ուսուցանելով տառացիորեն հազարավոր վարորդների, թե ինչպես ավելի արագ գնան և ավելի ապահով: Չնայած ես ինձ համարում եմ խիստ բախտավոր մարդ՝ կարողանալով անել այն, ինչ սիրում եմ որպես աշխատանք, իմ հիմնական ուրախությունը գալիս է իմ ընտանիքից: Ես երջանիկ եմ ամուսնացած լինելով իմ լավագույն ընկերոջը և հոգեհարազատին և միասին մենք ունենք 3 հիանալի երեխաներ: Իմ կյանքի փորձառությունները ցույց են տվել ինձ, որ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում եք ծնվում, կամ գտնվում, երբ մեծանում եք, դուք ունեք զորություն փոխելու ամեն ինչ և ցանկացած բան: Եթե դուք ինչ որ բան եք կամենում կյանքում, դուք ուղղակի պետք է ընտրություն կատարեք և անեք դա:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչպես բոլորը, կարծում եմ իմ դաստաիարակությունը և երիտասարդության իմ փորձառությունները ինձ մեծ դասեր են տվել իմ կյանքում: Չնայած Մորոմոն չեմ ծնվել կամ էլ որևէ այլ կրոնական հավատքով, ես ունեի ճշտի և սխալի ուժեղ զգացում, այնքան վաղ հասակից, որքան ես հիշում եմ: Մոտոցիկլի մրցումնային կարիերայում ձախողվելուց հետո և ես նաև առաջին իմ ամուսնությունում էի ձախողվել, ես հանդիպեցի այդ աշխույժ և ծիծաղկոտ աղջկան՝ Քերենին: Նա Մորոմն էր ծնեվել, բայց ակտիվ չէր եղել իր կյանքի մեծ մասը: Մի քանի ամիսների ընթացքում մենք սկսեցինք զգացմունքներ ունենալ միմյանց հանդեպ և այն ինչ սկսվեց որպես ընկերություն զարգացավ դառնալով գրավչություն և ի վերջո սեր: Չնայած մեզանից ոչ մեկս մտադիր չէինք կոփել երկարատև փոխհարաբերություն, մենք զգում էինք, որ ավելի ու ավելի էինք մտերմանում միմյանց հետ:Այդ ընթացքում Քերենը որոշեց, որ մինչև ինձ հետ կկարողանար պարտավորություն վերցնել փոխհարբերության մեջ մտնելու, նա պետք է ազնիվ լիներ ինքն իր հետ և իսկապես հասկանար, թե կյանքում որ ուղղությունն էր ճիշտ իր համար: Իր սեփական մտածողությամբ նա հասկացավ, որ նա իսկապես հավատում էր Հիսուս Քրիստոսին և պետք է առաջինը և ամենակարևորը հետևեր իր սեփական ուղուն: Եթե ես ուզում էի միանալ իրեն, ապա դա իմ գործն էր: Ես շփոթված էի և նեղսրտված: Ահա անձնավորություն , որին սկսեցի սիրել, որը հետևում էր շատ հստակ ուղղու, որը ես իրականում չէի հասկանում: Իմ միակ ընտրությունն էր հասկանալ, թե ուր էր նա գնում և ապա որոշել ինքնուրույն, թե արդյոք դա այն ձևն էր, որով կամենում էի անցկացնել իմ կյանքը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում մտածելուց, և անալիզի ենթարկելուց և աղոթելուց հետո ես եկա ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ իմ եզրակացությանը: Այդ ժամանակից սկսած ես վայելել եմ կյանքի օրհնությունները Փրկչի ուսմունքների հետ լինելով ներդաշնակության մեջ: Չնայած մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ շատ մարտահրավերներ, ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը այնտեղ է, հենց իմ կողքին: Չնայած շատ մարդկանց կողմից տարիների ընթացքում մարտահրավերներին թե ինչպես էր տեղի ունեցել Եկեղեցուն իմ միանալը, ես ուղղակի հիշեցնում եմ նրանց, որ ճշմարտությունը ճշմարտություն է, անկախ նրանից թե ինչպես ես հասնում դրան: Եվ ես չեմ կարող ուրանալ ավետարանի ճշմարտացիությունը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հնարավորություն եմ ունեցել ծառայել Եկեղեցու տարբեր ասպարեզներում: Կոչումներում, որոնց շարքում էին երիտասարդ տղամարդկանց հետ աշխատելը, միսիոներական ծրագիրը, Ավետարանական Վարդապետության Կիրակօրյա Դպրոցի Ուսուցիչ որպես Քահանայապետերի Խմբի Ղեկավար և երիտասարդ չափահաս ամուրիների հետ, ես օրհնվել եմ ներգրավված լինելով Եկեղեցու ներսում շատ հրաշալի գործերում: Եկեղեցու ծառայությունից դուրս ես միշտ ձգտում եմ ապրել այն ձևով, որ ավետարանի սկզբունքներին համահունչ լինի: Իմ բիզնեսի բազմաթիվ գործարքներում և որպես ձեռներեց իմ գործարարության մեջ ես միշտ որոնում եմ բոլոր բաները ճիշտ ձևով անելու ուղին: Երբ աշխատակազմը, հաճախորդները, հովանավորները և աջակցողները բոլորը գիտեն, որ դուք բացարձակ ազնիվ և շիտակ եք գործում, ստեղծվում են այնպիսի մակարդակների փոխհարաբերություններ և վստահություն, որոնք կարող են տևել ողջ կյանքում: Ես նաև փորձում եմ լինել օրինակ և խելամտության ձայն իմ երեխաների համար: Ես հուսով եմ, որ իմ հավատքի օրինակի միջոցով առ Հիսուս Քրիստոս ես կարող եմ օգնել նրանց գտնել իրենց սեփական ճանապարհը այս աշխարհում՝ ճիշտ սկզբունքներով ապրելու համար: