mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jingyi Shi 石靜怡-ն եմ

  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi
  • JingYi Shi

Իմ մասին

Ես լրագրող եմ: Գրում եմ ուղևորությունների և սննդի նորությունների մասին կայքէջում: Ամենօրյա հարցազրույցները իմ կյանքին հաղորդում են մեծ հետաքրքրություն: Ես շատ հնարավորություններ եմ ունենում ռեստորաններ գնալու, բոլոր տիպի ուտեստները ճաշակելու, բայց ամենակարևորը ինձ համար,Տիրոջ բառերն են, որովհետև դրանք դարձնում են ինձ հոգևոր կյանքով լեցուն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Երբ երեխա էի, գնացի Երիցական Եկեղեցի հարևանիս հետ: ՎՕՍ միսիոներները մեր տուն եկան, երբ ես տասներկու տարեկան էի: Մեծ քույրիկս սկսեց ավետարանական դասերը և խնդրեց ինձ ևս սովորել: Երիցական Եկեղեցու առաջնորդը ինչ-որ վատ բան ասաց ինձ ՎՕՍ եկեղեցու մասին: Այդ ժամանակ ես շատ շփոթվեցի: Չնայած տասերկու տարեկան էի, միսիոներները հրավիրեցին ինձ աղոթել, որ հասկանամ արդյոք եկեղեցին ճշմարիտ է, թե ոչ: Մի գիշեր ծնկի իջա և աղոթքի արցունքները ծածկեցին երեսս, ես Երկնային Հորը ասացի: Ես ուղղակի ցանկանում եմ գնալ քո եկեղեցին, խնդրում եմ ինձ տեղեկացրու ինչ անել: Հաջորդ օրը, գնացի ՎՕՍ եկեղեցի, որ մասնակցեմ հաղորդության ժողովին: Մի երգ երգեցի, որի բառերն ասում էին «Այն ճշմարիտ է»: Այդ ժամանակ իմ սրտում հասկացա, որ Երկնային Հայրը պատասխանեց իմ աղոթքին: Ես այնքան երախտապարտ եմ միսիոներներին, որ նրանք օգնեցին ինձ վկայություն ստանալ չնայած, ես այդքան երիտասարդ էի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում ծառայելու շատ հնարավորություններ կան: Որովհետև այս ծառայությունները ինձ սովորեցնում և օգնում են աճել, նաև դառնալ անձնվեր: Աստծո օգնությամբ գիտեմ, որ կարող եմ անել ամեն ինչ: Գիտեմ, որ դա Նրա շնորհիվ է: