mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Samuel-ն եմ

  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin
  • Samuel Babin

Իմ մասին

Ես մեծացել եմ Փարիզի արվարձանում, ոչ շատ հեռու հայտնի Վերսալ պալատից: Երիտասարդ ժամանակ համալսարան սովորելու նպատակով մեկնեցի ԱՄՆ և տուն վերադարձա ամերիկուհու հետ: Մենք ԱՄՆ-ում ապրեցինք վեց տարի, իսկ Ֆրանսիայում՝ հինգ տարի, մեր երեք մանկահասակ երեխաների հետ: Մենք հաճույք են ստանում միասին որպես ընտանիք ժամանակ անցկացնելիս, լինի դա ֆիլմեր դիտելը, թե՝ անտառում զբոսնելը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Տարիների ընթացքում ես Եկեղեցի էի հաճախում ծնողներիս, քույրերիս ու եղբայրներիս հետ, քանի որ դա այն էր, ինչ ինձանից սպասվում էր: Երբ ես դարձա երիտասարդ ամուրի և ազատ էի ընտրելու, ցանկություն հայտնեցի մորմոնական եկեղեցում ծառայել միսիա, քանի որ ես զգում էի, որ դա ճիշտ էր: Ես կանչվեցի ծառայելու Շոտլանդիայում և շուտով հասկացա, որ միսիան դժվար է: Ես հասկացա, որ պետք է իմ անձնական վկայությունն ունենայի ավետարանի մասին, որով կկիսվեի ուրիշների հետ: Ես սկսեցի ուսումնասիրել Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը և ջանասիրաբար աղոթել, սակայն ես անմիջապես պատասխան չստացա: Անձնական ուսումնասիրություններն սկսելուց և Աստծուց պատասխան աղերսելուց մի քանի ամիս անց, ես անսպասելիորեն ստացա հզոր հոգևոր զգացում, որը թույլ տվեց ինձ իմանալ, որ Մորմոնի Գիրքն իսկապես ճշմարիտ է: Այս հոգևոր փորձառությունը ինձ տվեց ավետարանով կիսվելու անձնական վկայություն: Ծառայությանս երկու տարիների ընթացքում իմ լսողների կյանքում ես տեսել եմ, թե ինչ ուրախություն է նրանց բերել ավետարանը: Երբ մտածում եմ Շոտլանդիայում ծառայությանս մասին, թեև երբեմն շատ դժվար էր, այդ երկու տարիները իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին: Այդ փորձառությունը նաև ինձ ուժ է տվել իմ անձնական և ընտանեկան կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Կարծում եմ, ընտանիքը սուրբ է և համար առաջին եղանակը, ըստ որի ես ապրում եմ, դա լավ ամուսին ու հայր լինելն է: Սակայն, ես նաև հնարավորություն ունեմ ծառայելու Վերսալի մեր տեղի հավաքների ժամանակ: Այցելում եմ ընտանիքի անդամներին, առաջարկելով նրանց հոգևոր և աշխարհիկ աջակցություն, նաև տղամարդկանց փոքր խմբի ղեկավար եմ և պարտականություններ ունեմ կազմակերպելու կիրակնօրյա դասեր և ծառայողական միջոցառումներ: