mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ruth-ն եմ

  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise
  • Ruth Wise

Իմ մասին

Ես Բոլիվիայից եմ: Ապրել եմ Միացյալ Նահանգներում ինը տարի: Ես ամուսնացած եմ և ունեմ չորս երեխաներ; իմ առաջին դուստրը` Հաննան, մահացավ ծնվելուց կարճ ճամանակ անց: Ես հաճախել եմ Մինեսոտայի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը և հիմա ապրում եմ Վաշինգտոն շրջանից դուրս:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես միացա Եկեղեցուն 17 տարեկանում Լա Պասում, Բոլիվիա, երբ ավագ դպրոցի ընկերներիցս մեկը հրավիրեց ինձ Եկեղեցի: Նախքան դա, ես միշտ հավատում էի Աստծուն, բայց զգում էի, որ Նրա մասին սովորելու ավելի շատ բան կա: Ես նաև ունեի խորը զգացում, որ ես հատուկ եմ, որ մի առանձնահատուկ բան կա իմ մեջ (և բոլորի): Երբ այդ առաջին անգամ գնացի Մորմոնական Եկեղեցի, իմ ընկերուհու կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը մեզ ասաց, որ որպես Աստծո դուստրեր, մենք ունենք Աստվածային ներուժ, և որ մենք կարող ենք նմանվել մեր Երկնային Հորը Քրիստոսի զոհաբերության միջոցով: Այս ուսմունքը համընկավ այն ամենի հետ, որ իմ սիրտը միշտ ասում էր ինձ, և ես գիտեի, որ դա ճիշտ է: Մեկ այլ բան ևս կար, որ ինձ մոտեցրեց այս կրոնին: Աստվածաշնչում ասվում է «իրենց պտուղներից կճանաչեք նրանց»: Մարդիկ, ում հանդիպում էի Եկեղեցում, բարի էին, սիրալիր և ծառայում էին առանց որևէ բան ակնկալելու: Դա ինձ գրավեց, ուզում էի այս ակնառու հատկություններով մարդկանց համայնքի մի մասնիկը լինել: Իմ ողջ կյանքի ընթացքում փափագում էի սովորել և գործել ամենալավ ձևով, որ տեսնում էի իմ շրջապատում, և այստեղ ես գտա ինչ-որ կատարյալ բան:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Ամուսինս և ես մի քանի տարի առաջ մեր տարելիցին գրեցինք նպատակի հայտարարագիր: Սա մեզ օգնեց սահմանել ծրագիր, թե ինչպիսին ենք ուզում, որ մեր ընտանիքը լինի հիմա և ապագայում: Մենք ամեն անգամ մի քայլ ենք կատարում և ուժ գտնում ամենակարևոր պարզ բաներում, ինչպես աղոթքում և ընտանեկան սուրբ գրությունների ընթերցանությունում: Մենք ամեն կիրակի հաճախում ենք Եկեղեցի, որտեղ ճաշակում ենք հացն ու ջուրը (հաղորդության նման): Մենք բացատրում ենք մեր երեխաներին, թե ինչու են հաղորդությունը և Եկեղեցին կարևոր մեզ համար: Մենք նաև ջանք ենք թափում շաբաթը մեկ անգամ ընտանեկան երեկույթ կազմակերպել, որը մորմոնական Եկեղեցում կոչվում է Ընտանեկան Երեկո: Ամեն շաբաթ ամուսինս կամ ես ուսուցանում ենք կարճ դաս ավետարանի մասին, որին սովորաբար հետևում է խաղ: Երբեմն թվում է, թե երեխաները ուշադրություն չեն դարձնում, բայց հետո նրանք ինչ-որ բան են ասում դասից, և մենք հասկանում ենք, որ նրանք իսկապես լսել են: Ամեն ինչից շատ մենք փորձում ենք լինել լավ օրինակ: Երբ մեր երեխաները տեսնում են մեզ ուրիշներն օգնելիս, նրանք ցանկանում են օգնել իրար – երեխաները միշտ կրկնօրինակում են իրենց ծնողներին: Ընտանեկան երեկոներից բացի մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք «գործադիր ժողովներ», որի ժամանակ ամուսինս և ես խոսում ենք մեր ընտանիքի կարիքների մասին (ֆինանսական, կրթական, ֆիզիկական, հոգևոր և այլն): Երբեմն որոշ բաներ անհաղթահարելի են թվում, բայց մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել հասնելու այնտեղ, որտեղ ուզում ենք: Այս գործադիր հանդիպումների ժամանակ մենք նաև վերանայում ենք մեր նախկին նպատակները և քննարկում, թե ինչպես ենք շարժվում և ինչը կարող ենք ավելի լավ անել: Դա ընթացքի մեջ գտնվող գործ է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես գործադրում եմ իմ հավատքը, սովորելով սուրբ գրությունները և փնտրելով առաջնորդություն, թե ինչպես կարող եմ լինել ավելի լավ անձնավորություն, ավելի լավ մայր, ավելի լավ ատամնաբույժ և ավելի լավ զուգընկեր: Ես ամեն անգամ փորձում եմ բարելավել մեկ բան: Ամեն ինչ ունի իր համապատասխան ժամանակը: Երբեմն ես կենտրոնանում եմ իմ ատամնաբուժական հմտությունների վրա, երբեմն կենտրոնացած եմ ավելի լավ կողակից լինելու վրա, երբեմն պարզապես կենտրոնանում եմ ավելի լավ կին լինելու վրա` հոգ տանելով իմ մասին: Ես նաև փորձում եմ ծառայել: Դա կապ չունի, արդյոք այդ ծառայություն ստացողը մորմոն է, թե ոչ: Ինձ երջանկություն է պատճառում ինչ-որ մեկի համար մեկ մղոն ավել գնալը: Երբ սիրտս զգում է, որ ինչ-որ մեկը տխուր է, ես սիրում եմ գրկել նրան; ուզում եմ, որ զգան, որ մենակ չեն: Ես նաև գործադրում եմ հավատքս ծնողներիս մասին հոգ տանելով: Ես սիրում և հարգում եմ նրանց: Եվ ես նույն բանն եմ անում իմ եղբայրների համար, որ օգնել են ինձ մեծացնելիս: