mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Rob-ն եմ

  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock
  • Robert Comstock

Իմ մասին

Ես միայնակ հայր եմ, ում ամենամեծ օրհնությունը և ուրախությունը իմ երկու տղաների սերն ու ընկերությունն է, 11 և 15 տարեկան: Նորաձևության ոլորտում ես շփվում եմ տաղանդավոր և հետաքրքիր անհատների հետ: Իմ աշխատանքը, չնայած ես հազվադեպ եմ դա այդպես կոչում, պահանջում է ստեղծարար միտք և կազմակերպչական հավասարակշռվածություն, որը կարող է չափազանց բարդ լինել, սակայն հավասարաչափ գոհացնող իմ մրցակցային էության համար: Ես երիտասարդացել եմ իմ էությամբ և ունեմ առանձնահատուկ հնարավորություն մասնակցելու զբոսարշավների և բնապահպանման աշխատանքների ողջ երկրով մեկ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ամենից առաջ ես տեսնում եմ իմ հարաբերությունները «մարդկային ընտանիքի» հետ և ընդհանուր կողմերը, որ միավորում են մեզ: Ես նկատել եմ, որ ցանկացած «իզմ»-ում կան ոմանք, ովքեր կարիք ունեն հավատալու, որ իրենք ճիշտ են, մինչդեռ ուրիշները սխալ են: Ես չեմ կանխատեսում ճիշտ կամ սխալ լինելը որպես մեր նպատակ, շատ ավելի կարևոր է մեր կամքը զոհաբերել ուսումը սիրող ու գթառատ Արարչին, և դա անելով գտնել ուրիշներին մեր անձի պես սիրելու ուժն ու կարողությունը: Ըստ մորմոնիզմի, Աստվածագլուխը բաղկացած է երեք առանձին անձնավորություններից, ովքեր ունեն մեկ նպատակ, ում խորհուրդը հաղորդվում է ապրող մարգարեի և տասներկու առաքյալների միջոցով: Չնայած, որ ես չեմ կարող ըմբռնել Նրա էության վեհությունը, ես ընդունում եմ Աստծուն որպես շատ իրական և հավերժական Հոր, ում կողմից անձամբ ինձ տրված նվերը, իմ գոյությունից բացի, իմ սեփական հավերժական ընտրությունները կատարելու ունակություն ունենալն է, առաջնորդվելով նրա Որդու` Փրկիչ Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակով և անձնազոհությամբ: Մեր ժամանակների հայտնությունը պարզություն է բերում իմ կյանքի կարևորության մեջ և օգնում է ինձ հասկանալ իմ անձնական հարաբերությունները Աստծո հետ: Շատ կարևոր է վերականգնված կապը կարեկցող Փրկչի հետ, ով քարոզեց իր ավետարանը և վերականգնեց Իր եկեղեցին ժամանակների գագաթնակետում, ներկայիս կազմակերպությամբ, որն աջակցվում է նույն հարություն առած Աստվածության կողմից և որի կենտրոնն է նա: Այս փառահեղ բարեհաճությունը, որի միջոցով Փրկիչն Իր վրա վերցրեց մահկանացու կյանքի ֆիզիկական թուլությունը, որ ձեռք բերի կատարյալ կարեկցանք մեր ֆիզիկական դժվարությունների հանդեպ, տալիս է գերբնական կողմնացույց, որ օգնի առաջնորդել իմ ընտրությունները: Պատանեկության տարիներից ինձ ուսուցանել են, որ ես կարող եմ անմիջապես դիմել Աստծուն, ճիշտ ինչպես 1820թ. Ջոզեֆ Սմիթ անունով մի երիտասարդ տղա: Ես հավատում եմ, որ երիտասարդ տղան իրականում զրուցեց Աստծո և նրա Որդու հետ, և որ նրա աղոթքը, ինչպես նրանից առաջ եղած մարգարեների աղոթքները, պատասխան ստացավ: Արդյունքում, մոտավորապես երկու հարյուր տարի անց մենք ունենք վերականգնված բնօրինակի կենդանի և գործող տեսակը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մորմոնների եկեղեցի չէ, այլ կազմակերպություն է, որը վերականգնվել է, որ օգնի ծառայել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի, ովքեր ակնկալում են ուղիղ և երկնային կապ քահանայության օրհնությունների տեսքով, առաջնորդություն աստվածային օրենքներով և պարզ շփում շարունակվող հայտնության շնորհիվ: Ինձ համար հատկապես հավաստիացնող է այն, որ այս ճշմարտությունների վերաբերյալ վկայություն կարելի է ստանալ, եթե մեկը անկեղծորեն աղոթում և ուշադիր ուսումնասիրում է Մորմոնի Գիրքը, Հին և Նոր Կտակարանները և մեր իսկ օրերում տրված հայտնությունները:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ ներդաշնակություն զարգացնել մեր տներում:

Ներդաշնակությունը սկսվում է մի հոգուց, ապա տարածվում անհատների վրա և, ի վերջո` խմբերի: Առանձնանալը և անձնական ժամանակ տրամադրելը խորհելու և մտորելու համար, թե ինչ պետք է մենք ցանկանանք մեզ համար և մեր ընտանիքների համար, հավասարազոր է տան ներդաշնակությանը: Այսպիսի ներդրումը առաջ է բերում աջակցություն և օգտակար հեռանկար դժվարին պահերին: Տունը կարիք ունի օրենքների, և եթե դրանք տրվում են պարզ ձևով և կառավարվում արդար և հետևողական կարգով, ընտանիքը կունենա ապահով ապաստան անցանկալի արտաքին ազդեցություններից: Իմ հայրն ուներ բացառիկ առաքինություն, ինչը նրան հատկապես լավ էր ծառայում ճգնաժամի պահին, որպես հակադրություն իր սուբյեկտիվ մտքերը կամ նախկին կարծիքները պնդելուն, նա առաջինը հասկանում էր ուրիշներին: Երբ ես փորձում եմ նման ջանքեր գործադրել և դնել ինձ իմ որդու տեղը, ես չեմ կենտրոնանում իմ անձի վրա կամ փնտրում անձնական վիրավորանք, այլ կարողանում եմ շատ ավելի անկողմնակալ նայել իրավիճակներին և ավելի լավ մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Անհատական ժամանակը և դրական վստահությունը, որ ծնողը տալիս է իր յուրաքանչյուր երեխայի, նպաստում է ինքնագնահատականի զարգացմանը և հասկացողությանը, որ երեխան կարևոր է: Իմ ընտանիքում կատարվող շարունակական փոփոխություններին հարմարվելու համար ես գտա, որ անհատական և ընտանեկան խորհուրդ անցկացնելը իմ տղաների հետ կարևոր դեր ունի մեր շփման և ընդհանուր բարեկեցության համար: Սա յուրահատուկ գոհացնող անձնական փորձառություն է: Այս խորհուրդների ժամանակ պետք է մշակվի մի կարգ, որի համաձայն մեզանից յուրաքանչյուրը կարող է արտահայտել մեր մտքերը և մտահոգություններն առանց ճնշամիջոցի: Միշտ չէ, որ անմիջապես կարելի է հասնել ներդաշնակության, սակայն եթե գործընթացը կրկնվում է և անկեղծ ուշադրության է արժանանում, ընտանիքում շփում կսկսվի և իր ժամանակին ավելի խաղաղ և սիրալիր մթնոլորտ կստեղծվի:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը տրվել է ինձ բնածին, խթանվել սիրող ծնողների և հոգատար ուսուցիչների կողմից: Ես ապրում եմ դրանով ինքս ինձ համար, սակայն այդ ընտրությունը աջակցվում է խանդավառության ուղեկցությամբ, որը ես զգում եմ իմ տղաների հանդեպ: Այն ամրացվել է բնական բարիքներով, որոնք առկա են մշակույթներում և էթնիկական խմբերում, որոնց ճանաչելու արտոնություն եմ ունեցել, և սերունդների կողմից, որոնք պատվում են այն, ինչ իրենց նախնիներն են թողել ետևում, և ովքեր զոհաբերությունների են գնում, որ նույնը և ավելին ապահովեն իրենց սերունդների համար: Հաճախակի անձնական սխալները իմ ամենամեծ ուսուցիչներն ու խորհրդատուներն են: Մինչ ես մեծանում եմ, իմ հավատքը նորոգվում է ուրախության և դժվարությունների շարունակական տեղատվություններով և հոսքերով: Այս փորձառությունները ստիպում են ինձ խորհել ներկայի, ինչպես նաև անցյալի չնկատված օրհնությունների մասին և նոր դժվարությունների առջև կանգնում եմ ավելի քիչ դատելու հույսով ու ցանկությամբ, մինչդեռ կենտրոնանում եմ այն բանի վրա, թե ինչ կարող եմ ես փոխել ինքս իմ մեջ: