mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Rob-ն եմ

  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert
  • Rob Buchert

Իմ մասին

Ես ամուսին եմ, որդի, եղբայր և հուսով եմ, որ մի օր հայր կդառնամ: Մասնագիտությամբ նկարիչ եմ, թղթագործ, գիրք ձևավորող և գրքի բնագրային մասը տպագրող/հրատարակիչ: Մասնագիտությամբ ձայնագրող եմ (ինչպես լուսանկարող, բայց միկրոֆոններով), ձայնային արտիստ/փորձնակ երաժիշտ և գրող: ԲՅՀ-ում կես աշխատանքային դրույքով ուսուցիչ եմ, որտեղ ուսուցանում եմ գրատպության դաս: Ծնվել եմ Կոնեկտիկուտում, մեծացել եմ Տորոնտոյում և հիմա ապրում եմ Յուտայում: Սիրում եմ զբոսնել, մեքենայով ճամփորդել, նավարկել, լավ թխվածքների խանութ և Միջին Արևելյան ուտելիք: Այդքան շատ բակի աշխատանքով չեմ զբաղվում, բայց այս տարի կարողացա գազոնս կանաչ պահել: Ես վարում եմ հնաշեն գերմանական ավտոմեքենա և հեծանիվ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ուրախությունը փոքր բառ է հսկայական հասկացողության համար: Ես մորմոն եմ այն ուրախության շնորհիվ, որ ստացել եմ ՎՕՍ Եկեղեցու ուսմունքը գործադրելու շնորհիվ: Ուրախությունը ավելին է, քան հաճույքը և երջանկությունը: Դա բարեկեցության վիճակն ընդգծելն է` չնայած կյանքի ոլորաններին, ողբերգություններին և տանջանքներին: Գիտենալ, որ Աստված գոյություն ունի և հոգ է տանում իմ մասին և իմ հոգսերի մասին և պատրաստ է ինձ առաջնորդել, դարձել է վստահության և համոզվածության շերտ, որն ընդգծում է մտածելու և զգալու յուրաքանչյուր մակարդակը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ամեն օր որոշ ժամանակ եմ անցկացնում աղոթելով, ուսումնասիրելով և խորհելով այն մասին, թե ինչպես կարող եմ ավելի շատ նմանվել Հիսուսին: Իմ մտածելակերպի և վարքագծի ի՞նչ տեսակետեր պետք է փոխեմ, ի՞նչը պետք է խրախուսեմ: Հաշվի եմ առնում ինձ շրջապատող մարդկանց օրինակները, սուրբ գրություններից և այլ ընթերցանություններից զննումները և փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող եմ ավելի զգայուն լինել հանդարտ ներքին ձայնին, որն ընդունում եմ որպես Աստծո խոսքը դեպի ինձ: Ես նաև ամեն օր ժամանակ եմ հատկացնում կնոջս հետ աղոթելու և սուրբ գրություններն ուսումնասիրելու համար: Այն շատ ժամանակ չի խլում, սովորաբար 10 կամ 15 րոպե: Ես աշխատում եմ լինել լավ անդամ այն ընտանիքի համար, որտեղից սերվել եմ, ունեմ ծնողներ, քույրեր, եղբայրներ, զարմիկներ ու զարմուհիներ: Փորձում եմ նաև լավ հարևան լինել: Մենք ապրում ենք տարբեր ծագում, հավատք և եկամուտի մակարդակ ունեցող մարդկանց հարևանությամբ: Սա Յուտան է, այնպես որ իմ հավատքն ու արժեքները կիսող մարդկանց պակաս չկա, բայց բոլորը չէ, որ մորմոն են: Ես կկորցնեի իմ շատ գեղեցիկ ընկերությունները և օրինակները, եթե ժամանակ անցկացնեի ուրիշ հավատքի մարդկանց հետ: Իմ տեղական ծխի համայնքում ես պատասխանատու եմ պարբերաբար այցելել չորս այլ ընտանիքների: Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում սա հայտնի է որպես «տնային ուսուցում» և հիմնված է որպես ապահովության ցանց Եկեղեցու անդամների ֆիզիկական, հուզական և հոգևոր կարիքների համար: Եթե հանկարծ իմ ընտանիքներից մեկը հանդիպի ինչ-որ խնդրի, ես այն միջոցն եմ, ում կարող են զանգել օգնության համար: Եթե նրանց կարիքների բավարարումը իմ օգնելու հնարավորություններից բարձր է, ես հայտնում եմ իրավիճակի մասին հոգևոր առաջնորդներից մեկին, և հետո համայնքի ավելի մեծ օգնողների խումբը կկանչվի օգնության: Ես նաև այլ համայնքներից տասնմեկ այլ մարդկանց հետ աշխատելու պատասխանատվություն ունեմ` գործելու որպես տեղի համայնքների ղեկավարների խորհրդատու և օգնական: Այս խումբը կոչվում է «Բարձրագույն Խորհուրդ», այսպիսով՝ ես կոչվում եմ «Բարձրագույն խորհրդական»: Ես միշտ փնտրում եմ ինձ շրջապատող աշխարհի կողմից առավել ըմբռնում: ՎՕՍ կրոնի գլխավոր սկզբունքներից մեկը ամփոփվում է մեկ արտահայտության մեջ` «Աստծո փառքը բանականություն է»: Աճել բանականությամբ, գրեթե ամեն ինչի ըմբռնմամբ լավ է և աստվածային: ՎՕՍ «Հավատո Հանգանակի» կետերից մեկում ասվում է. «Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին»: Միշտ փնտրելով ավելի խորը կրթություն և հասկացողություն` ես ապրում եմ իմ կրոնով: