mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ricardo-ն եմ

  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez
  • Ricardo Ibanez

Իմ մասին

Ես Ռիկարդոն եմ։ Ես կազմակերպում եմ ժամանցներ։ Ես աշխատում եմ տուրիստական ընկերությունում։ Ես էքսկուրսավար եմ, պարուսույց: Սիրում եմ քայլել, ծիծաղել, պարել, կարդալ, խորհել, կնոջս հետ զբոսնել և զրուցել։ Սիրում եմ բնությունը: Սիրում եմ լավ ֆիլմեր և ամեն բանից առավել սիրում եմ ապրել։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, քանի որ կարծում եմ, որ այս Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, Քրիստոսի Եկեղեցին է երկրի վրա։ Լինել մորմոն նշանակում է երջանիկ լինել։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

12 տարեկանում ես իմացա Եկեղեցու մասին իմ ավագ եղբոր ու քրոջ միջոցով, ովքեր ծանոթացրեցին ինձ միսիոներների հետ։ Նրանք ուսուցանեցին ինձ ավետարանը և խնդրեցին աղոթել և իմանալ, թե արդյոք նրանց ուսուցանածը ճիշտ էր․ և ես աղոթեցի ու 12 տարեկանում իմացա, որ ուղերձը ճիշտ է, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է և որոշեցի մկրտվել։ Եկեղեցում անցկացրած բոլոր տարիները շատ յուրահատուկ են եղել։ Ես հաճախել եմ սեմինարիա, ինստիտուտ, որոնք երիտասարդների համար նախատեսված ծրագրեր են, որտեղ ուսուցանվում է Ավետարանը։ Ես նաև միսիոներ եմ եղել մի հրաշալի երկրում՝ Բոլիվիայում։ Եկեղեցում ունեցել եմ մի շարք կոչումներ, որոնցից ամենաշատն ինձ դուր է եկել ծառայել Եկեղեցում ինձ նման երիտասարդների հետ։ Ես տեսել եմ, թե ինչպես է իմ կյանքը զարգացել և փոխվել ավետարանի շնորհիվ։ Նաև փոփոխություններ եմ տեսել շատ մարդկանց մեջ, մինչ նրանք կիրառել են ճշմարիտ սկզբունքները, որոնք տրված են ավետարանում։ Ես ինձ շատ մոտ եմ զգում Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Ես սիրում եմ նրանց և վստահ եմ, որ Նրանք էլ սիրում են ինձ։ Ես վկայություն ունեմ այս ավետարանի մասին և իմ ողջ սրտով գիտեմ, որ այն ճշմարիտ է, որ Հիսուս Քրիստոսը իրական էակ է՝ հարություն առած և անմահ։ Ես սիրում եմ այս ավետարանը և դրա ուսմունքները: