mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Reine-ն եմ

  • Reine Langer
  • Reine Langer
  • Reine Langer
  • Reine Langer
  • Reine Langer
  • Reine Langer

Իմ մասին

Ես ապրում եմ Ֆրանսիայի մի քաղաքում, որը շրջապատված է լեռներով, որը հրաշալի է նրանց համար, ովքեր սիրում են ձմեռային սպորտձևեր: Ես սիրում եմ պարել, ժամանակ անցկացնել իմ ամուսնու հետ, նրա հետ միասին սպորտային միջոցառումներ դիտելով և սպորտաձևեր պարապելով, հատկապես ռեգբի և կարատե: Ես համալսարանում սովորել եմ իրավաբանություն և օտար լեզուներ: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ուսանողական ընկերների հետ և երբ մենք հավաքվում ենք նրանցից մեկի տանը գիշերը միասին անցկացնելու համար: Ես նաև սիրում եմ ուսուցանել. ես իմ անվճար օգնությունն եմ առաջարկել օգնելու համար մի երիտասարդ աղջկա տնային աշխատանքները անելիս և նրա հետ միասին այցելում ենք մշակութային վայրեր: Ես վատ խոհարար եմ, սակայն քանի որ ես սիրում եմ ուտել, ես ջանասիրաբար փորձում եմ տիրապետել այդ հմտությանը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ ի շնորհիվ իմ մոր: Նա հանդիպել էր միսիոներներին և ընդունել էր ավետարանը, երբ նա եկել էր Ֆրանսիա իմ ծնվելուց առաջ, ուստի ես մեծացել եմ Եկեղեցում: Ես մորմոն եմ, քանի որ ես գիտեմ, որ Աստված ապրում է. Նա սիրում է ինձ և ծրագիր ունի իմ համար: Ես գիտեմ, որ ես իսկապես կարող եմ լինել իմ ամուսնու հետ հավերժորեն: Այս գիտելիքը օգնում է ինձ իմ ամենօրյա կյանքում և երբ ես փորձություններ եմ ունենում: Այն ինձ համարձակություն է տալիս, որ կարևոր որոշումներ կայացնեմ, ավելի լավ ընտրություններ կատարեմ և չվախենամ ապագայից:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ կրոնը իմ ամենակարևոր մասն է: Ես փորձում եմ անել լավագույնը իմ ընտանիքին և իմ շուրջը եղողներին ծառայելիս: Եկեղեցու մի մասը լինելը ինձ ծառայելու հնարավորություն է տալիս, և ես սիրում եմ այցելել Եկեղեցու այլ կին անդամներին, օգնել Երիտասարդ Կանանց կազմակերպությունում ուսումնասիրելով ավետարանի սկզբունքները և կատարելով ձեռնարկի միջոցառումները: