mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Paul Sleem-ն եմ

  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem
  • Paul Sleem

Իմ մասին

Ես ոգևորիչ խոսնակ եմ և լավագույն կարդացող, աշխատում եմ դպրոցներում՝ աջակցելով կարդալու, սովորելու և ուրիշների հանդեպ քաղաքավարություն և հարգանք ցուցաբերելու կարևորությանը։ Ես նաև պրոֆեսիոնալ հաղորդավար եմ՝ ներգրավված ուրախ ժամանցներում, հեռուստատեսությունում և ռադիոյում։ Ես աշխատել եմ աշխարհի բոլոր ծայրերում, ինչպես օրինակ Մոնակոյում, Նորվեգիայում, Թայվանում, Շվեդիայում, Շոտլանդիայում, Աբու Դադիում, Գերմանիայում, Իռլանդիայում և Ամերիկայում, եթե նշելու լինեմ դրանցից մի քանիսը։ Ես 12 տարի եղել եմ When You Wish Upon A Star բարեգործության հովանավորը։ «Որպես ընտանիքի տղամարդ, ես հասկանում եմ երիտասարդների միտքը կրթելու և առաջնորդելու կարևորությունը։ Կյանքում ամենագոհացնող բանը ... ապրելն է, սիրելը, սովորելը և ժառանգություն թողները»։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մեծացել եմ քրիստոնյա ընտանքում, որի անդամներն էինք ես և մայրս: Ես գիտեի, որ ունեմ Երկնային Հայր, ով սիրում է ինձ և ես զգում էի աղոթքի զորությունը։ Այնուամենայնիվ, ես չդարձա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, մինչև որ հանդիպեցի ավագ միսիոներների մի զույգի (Պաուլին և Լոյդ): Վեց ամիսների ընթացքում այս երկու յուրահատուկ մարդկաց ցուցաբերած անկեղծ սիրո և բարյացակամության արդյունքում ես խնդրեցի Լոյդին, որ մկրտի ինձ։ Շատ բաներ տեղի ունեցան իմ կյանքում, որոնք ինձ թույլ տվեցին իմանալ, որ այս եկեղեցին ճշմարիտ է․ ամուսնանալը իմ կնոջ հետ, ով ունի նույն համոզմունքները, իմ երեք գեղեցիկ երեխաները, ովքեր կնքված են իմ և մի մնոջ հետ ողջ հավերժության համար։ Ես գիտեմ, որ այս ավետարանը ճշմարիտ է, և երբեմն մենք՝ որպես մարդ, սխալներ ենք թույլ տալիս, սակայն մեր Երկնային Հայրը գիտի մեր թուլությունները և միշտ պատրաստ է օգնելու մեզ։ Սա իմանալը օգնում է ինձ ցանկանալ ավելի նմանվել Քրիստոսին և կիսվել իմ վկայությամբ իմ ընտանիքի, ընկերների և ցանկացած մարդու հետ նախ և առաջ այնպես, ինչպես ես փորձում և ապրում եմ իմ կյանքը։ Աշխարհում ամեն մարդ ունի գանձ, որը նրանք կգտնեն այս Ավետարանի միջոցով։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Նախ և առաջ ես փորձում եմ կիրառել իմ հավատքը իմ ամենօրյա կյանքում, պարզապես փորձելով անել լավագույնը, որպեսզի դառնամ Քրիստոսի նման։ Եկեղեցում ես կոչում ունեմ կամ պարտականություն աշխատելու մեր ծխի երիտասարդների հետ։ Ամեն չորեքշաբթի երեկոյան մենք ունենում ենք երիտասարդների հավաք, երբ մենք անց ենք կացնում տարբեր միջոցառումներ՝ օգնելով երիտասարդներին ձեռք բերել նոր հմտություններ և թույլ ենք տալիս նրանց զարգացնել նոր գաղափարներ համայնքում ծառայություն մատուցելու համար։ Այս ծառայության նպատակն է խրախուսել երիտասարդներին բարձրացնել իրենց ձայնը և արտահայտել իրենց մտքերը դրական եղանակով և սովորել նոր բաներ՝ զվարճանալու հետ մեկտեղ։