mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Paris-ն եմ

  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas
  • Paris Thomas

Իմ մասին

Ես ծնվել եմ Ատլանտայում, Ջորջիա, սակայն ես հիմնականում մեծացել եմ Տուսկեգիում, Ալաբամա: Ես երկու տարով միսիա եմ ծառայելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար Անգլիայի Լիդս Միսիայում: Ես սիրում եմ բասկետբոլ և պինգ-պոնգ, սակայն ամեն ինչից առավել ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մորմոնների Եկեղեցու երկու միսիոներ թակեցին իմ դուռը, երբ ես 14 տարեկան էի: Ես չափազանց անհավատորեն մոտեցա այն ամենին, ինչ նրանք սովորեցրեցին ինձ և այն ամենին, ինչին նրանք հավատում էին, մինչև այն պահը, երբ մի միսիոներ խնդրեց ինձ աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք այն, ինչ նրանք սովորեցրեցին ինձ, ճշմարիտ էր, թե ոչ: Ես աղոթեցի և Աստծո Հոգին հաստատեց իմ հոգում, որ այն, ինչ միսիոներները ուսուցանում էին ինձ, իսկապես ճշմարիտ էր: Ես ստացել եմ շատ ուրիշ օրհնություններ ևս, երբ ձգտել եմ ապրել ավետարանի սկզբունքների համաձայն, որոնք միսիոներները ուսուցանել են ինձ, երբ ես 14 տարեկան էի, և դա է պատճառը, որ ես մորմոն եմ:

Անձնական պատմություններ

Ձեր կյանքում Փրկչի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեզ վրա:

Մի բան, ինչին Փրկիչն իսկապես մեծ նշանակություն էր տալիս, ձեր մերձավորներին սիրելն էր: Սա մի փիլփսոփայություն է, որը ես հաստատ դեռևս կատարյալ ձևով չեմ հասկանում: Ես, այնուամենայնիվ, միանշանակ հավատում եմ, որ եթե նույնիսկ այս կյանքում ես դրանում կատարելության չհասնեմ, Փրկիչը հաստատ ցանկանում է, որ ես շարունակեմ ձգտելը դրան այս կյանքից հետո: Իմ կյանքի ընթացքում ես շատ սեր եմ ստացել, և մորմոնական Եկեղեցու ուսմունքների շնորհիվ իմ կարողությունը և հասկացողությունը մեծացել է, թե ինչպես սիրել իմ մերձավորներին: Իմ մայրը մերձավորների հանդեպ սեր ունենալու կատարյալ օրինակ է: Հաճախ իմ կյանքի ընթացքում, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք ապրել, մենք հաճախ այցելուներ կունենայինք, ովքեր պարզապես ուզում էին ազատություն տալ իրենց զգացմունքներին կամ խոսել իրենց խնդիրների մասին իմ մայրիկի հետ, և նա երբեք այն անձնավորությունը չի եղել, որ հեռու պահեր իր լսող ականջը: Այժմ ես ծրագրում եմ ծառայել լիաժամկետ միսիա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար, և ես հուսով եմ, որ կարող եմ մարմնավորել քրիստոսանման սեր, որն ուներ իմ մայրը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում ես հաճախում եմ շատ ծրագրերի, որոնք օգնում են ամրացնել անդամներին: Ես իմ հավատքն եմ արտահայտում հասարակության մեջ իմ ծառայության միջոցով, որը շատ կարևոր է մորմոնական կրոնում: