mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Nuria-ն եմ

  • Nuria Martinez
  • Nuria Martinez
  • Nuria Martinez
  • Nuria Martinez
  • Nuria Martinez

Իմ մասին

Ես պարզապես մի մարդ եմ, ով երախտապարտ է այն բանի համար, թե ինչպես, որտեղ և ում հետ է ապրում իր կյանքը։ Սկսեմ նրանից, որ իմ փոքրիկ ընտանիքի անդամներն են իմ հրաշալի ամուսինը և մեր երկու գեղեցիկ փոքրիկ աղջիկները։ Այժմ այն մասին, թե ինչպես եմ ես ապրում․ ես հնարավորություն ունեմ ուսուցանել և լավ օրինակ ծառայել ուրիշներին` երաժշտության միջոցով և լինել մայր, որ միշտ ցանկացել եմ լինել: Եվ վերջինը, սակայն ոչ պակաս կարևորը, որ ես հնարավորություն ունեմ ապրելու Պուերտո Ռիկո իմ սիրած կղզում, որտեղ ես մեծացել եմ։ Մենք ապրել ենք շատ այլ հաճելի վայրերում, սակայն մենք մեծապես օրհնված ենք, որ կարող ենք ապրել և մեծացնել մեր երեխաներին մի վայրում, որը հրաշալի է, չնայած կատարյալ չէ, բայց այն մերն է և ձգտում ենք մեր ներդրումն անել ամեն հնարավոր միջոցներով։ Բացի այդ, ես երազում եմ մի օր այցելել Իտալիա։ Ես կկամենայի ավելին իմանալ լուսանկարչության մասին և իմ սիրած ուտելիքը նախաճաշն է։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես կարող եմ սկսել, խոսելով այն ամենի մասին, ինչ ես ձեռք եմ բերում` մորմոն լինելով. առաջնորդություն, վստահություն, հույս, հեռանկար, գիտելիք, անթիվ օրհնություններ և այլն։ Այս ամենը ես կարող էի համարել իմ մորմոն լինելու պատճառները։ Այնուամենայնիվ, սրանք հետևանքն են, ոչ թե հենց պատճառը։ Ես մորմոն եմ, քանի որ զգացել եմ և գիտեմ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստված վերականգնել է Իր ճշմարիտ Եկեղեցին և դրա հետ մեկտեղ` Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը։ Ես մորմոն եմ, քանի որ զգացել եմ և գիտեմ, որ Մորմոնի Գիրքը սուրբ գիրք է՝ պահված մեր օրերի համար, և այն Աստծո խոսքն է։ Ես մորմոն եմ, քանի որ գիտեմ, որ Աստված շարունակում է խոսել մարդու հետ, և Նա այդ անում է մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի միջոցով։ Ես մորմոն եմ, քանի որ հարցրել եմ և ստացել պատասխան, և ես հաստատում եմ այն ամեն օր։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես օգնում եմ մարդկանց երաժշտության միջոցով։ Ես հնարավորություն ունեմ օգնել երեխաներին` սովորել երգեր, որոնք ուսուցանում են նրանց Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների ու գործերի մասին։ Տպավորիչ է, թե ինչպես կարող է մի հասարակ երգ այդքան հեռուն գնալ՝ ուսուցանելու և օգնելու նրանց զգալ այդ ճշմարտությունները։ Ես երբեք չեմ հոգնում ուսուցանելուց, նրանց աչքերում ոգևորություն տեսնելուց, երբ ինչ-որ նոր բան է ներկայացվում նրանց, որը նրանք կիրառում են և կատարելագործվում դրանում։ Նրանց դուր է գալիս, երբ ես նվագակցում եմ նրանց դաշնամուրով։ Ես նաև հաճույքով օգտագործում եմ իմ գիտելիքները` կազմակերպելով երաժշտական ծրագրեր, որոնք ուսուցողական են ինչպես մասնակիցների, այնպես էլ լսողների համար։ Այն շատ ժամանակ և ջանքեր է պահանջում, սակայն վերջ ի վերջո, եթե նույնիսկ մեկ սիրտ է փափկում երաժշտության միջոցով, ապա արժեր դա անել։