mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Norman-ն եմ

  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk
  • Norman Tolk

Իմ մասին

Ես մեծացել եմ Այդահոյի մի փոքրիկ ագարակում և գիտեի, որ ես պիտի դառնայի ֆիզիկոս սկսած երկրորդ դասարանից: Այս հետաքրքրությունը այժմ մեծացել է ներառելով իմ ընտանիքը, երաժշտությունը և իմ մորմոնական հավատքը: Դրանք բոլորը իմաստ ու հետաքրքրություն են տալիս կյանքին: Իմ մայրը պիոներների ժառանգության ժամանակաժրջանից է և մորմոնական Եկեղեցու անդամ է եղել ծնունդից ի վեր: Իմ հայրը գերմանացի է եղել, կավվինիստական կրոնից: Նա այնուամենայնիվ աջակցել է իմ քրոջն ու ինձ մեր կրոնում և ավելի ուշ միացել է մորմոնական հավատքին: Իմ ծնողներից ես սովորել եմ աշխատասիրության, ազնվության և ճշմարտություն ու հասկացողություն փնտրելու գինը: Ավագ դպրոցից հետո ես մեկնեցի տնից ֆիզիկա սովորելու համար Բոստոնում և Նյու Յորքում: Մինչդեռ ես դպրոցում էի, ես հանդիպեցի այն կնոջը, ով պետք է դառնար իմ կինն ու ամենամտերիմ ընկերը: Այդ ժամանակ նա ավարտում էր իր ուսումը որպես դաշնակահարուհի և իհարկե հրեց ինձ դեպի երաժշտությունը: Պատանեկության տարիներին ես սովորել էի նվագել զանազան գործիքներ, բայց ոչ շատ լավ: Այսպիսով, ես զգացի, որ կարող էի որակվել լինելու խմբավար, և հավանաբար միայն ոչ լիարժեք խմբավար, քանի որ ես ֆիզիկոս էի: Այդ ժամանակվանից սկսած իմ կինն ու ես բավականին ներգրավված ենք եղել մեր եկեղեցու և համայնքի երաժշտության հետ կապված հարցերում: Օրինակ, մենք ամեն տարի հատուկ կատարում ենք ունենում ամբողջական նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ Սուրբ Ծննդի նիստի ընթացքում: Որպես ֆիզիկոս ես արտոնություն ունեմ հասկացողություն փնտրելու և գծապատկերելու երևույթները ատոմային և ենթաատոմային մակարդակով, որը ինձ մեծ ուրախություն է պարգևում: Սակայն ես շատ ավելի մեծ ուրախություն և բավականություն եմ ստանում, երբ կիրառում եմ Հիսուս Քրիստոսի ուսմունքները, ինչպես ուսուցանված են մորմոնական կրոնում, փնտրելով թողնել լավ ազդեցություն իմ երեխաների և իմ շուրջը եղողների վրա:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել եմ մի ընտանիքում, որը ներկայացնում էր մորմոնիզմն ու բողոքական հավատքը: Հետևաբար, ես պետք է որոշեի իմ կրոնական ուղղությունը կյանքի վաղ տարիներին: Սրանում ինձ օգնել է գիտնական լինելու իմ ցանկությունը, որը ըստ ինձ նշանակում էր, որ ես պետք է լինեի ճշմարտության որոնող: Բազում ուսումնասիրությունների և աղոթքների արդյունքում ես գտա, որ մորմոնական Եկեղեցու կողմից ուսուցանված քրիստոնեական սկզբունքները գոյության նպատակի, Աստծո հետ մեր հարաբերությունների և ընտանիքի հավերժական էության վերաբերյալ դարձան վառ հավատքի հիմքերը: Այս ընթացքում ես ամուր վկայություն ստացա, որ այս սկզբունքները իսկապես ճշմարիտ են, վկայություն, որը տևում և շարունակում է աճել մինչ այսօր: Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ ես հավակնում եմ իմանալ բոլոր բաները: Թե կրոնում և թե գիտության մեջ մենք պետք է համեստություն ունենանք գիտակցելու, որ մենք դեռևս երեխաներ ենք և շատ բան ունենք սովորելու: Դեռ ավելին, կյանքի մեծագույն երջանկություններից մեկը շարունակաբար սովորելը և զարգանալն է: Կարևորագույն սկզբունքն այն է, որ Աստված սիրում է յուրաքանչյուրին, ով ծնվել է այս աշխարհում և ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը զարգանա և հաղթող լինի: Մորմոնական կրոնը տալիս է անզուգական հեռանկար կյանքի նպատակների վերաբերյալ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը ազդեցություն է թողնում իմ կյանքի բոլոր ոլորտների վրա և երբեք չի կարող խտրականության հանդիպել: Այն գերագույն աստիճանի կարևորություն է ունեցել հինգ երեխաներ մեծացնելիս, ովքեր բոլորն ել ունեն իրենց սեփական հաջողակ ընտանիքները: Ներգրավված լինելը երաժշտության մեջ, որն իմ կարծիքով երկնային լեզու է, ինձ մեծ արտոնություն է տվել մոտիկից աշխատելու տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների հետ: Իմ մասնագիտությունը որպես ֆիզիկոս ինձ և իմ ընտանիքին հնարավորություն է տվել ճամփորդել աշխարհի շատ երկրներում համաժողովների այցելելու և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելու համար: Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ ես ունեցել եմ այնքան շատ հարցեր իմ կրոնի վերաբերյալ, որքան ես ունեցել եմ գիտության վերաբերյալ: Սա շարունակում է լինել մեծ հնարավորություն կիսվելու ավետարանի սկզբունքներով տարբեր մշակույթներ ունեցող ընկերների հետ: