mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Monica-ն եմ

  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin
  • Monica Lin

Իմ մասին

Ես ատամնաբույժ եմ և սիրում եմ մարզվել զանազան մարզաձևերով, ինչպես օրինակ մարմնամարզություն, լեռնագնաց հեծանվորդություն և սերֆինգ: Երբեմն ես ժամանակ եմ անցկացնում զբաղվելով չինական գեղագրությամբ, որը հրաշալի արվեստ է և իմ երկրի յուրահատուկ մշակույթը և հիշեցնում է ինձ, թե որտեղից եմ ես:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ինչ-որ պատճառով եղել եմ անինքնավստահ աղջիկ: Միսիոներները գտան ինձ և օգնեցին ինձ հասկանալ, թե ով էի ես իրականում և ավելի ճշգրտորեն իմանալու, թե որտեղից էի ես գալիս: Դրանից հետո ես սկսեցի նոր կյանք և իմ հին օրերին նայում էի լիովին այլ տեսանկյունից: Դեռ ավելին, ես հասկացա, թե որն էր իմ կյանքի նպատակը և ինչպիսի անձնավորություն եմ ես ուզում լինել և ինչպիսի կյանքով եմ ուզում ապրել: Չնայած, որ ես երբեմն շարունակում եմ դժվարությունների հանդիպել, ես կարողանում եմ հասկանալ, թե ինչին հուսամ և ուր գնամ: Բացի դրանից, ես այլևս այդքան շատ չեմ վախենում մենակ լինելուց: Ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը Աստծո թանկագին զավակ է և որքան եզակի ենք մենք: Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզանից յուրաքանչյուրին: Ես նաև համոզված եմ, որ ուզում եմ հետևել Նրան, որպեսզի օրեցօր :դառնամ ավելի լավ և ավելի երջանիկ անձնավորություն:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Այժմ ես ուսուցանում եմ մեր Եկեղեցու երիտասարդներին: Ես ջանք չեմ խնայում նրանց լավ օրինակ ծառայելուհամար: Այնուամենայնիվ, ես կատարյալ չեմ. երբեմն ես կարիք ունեմ, որ նրանք հիշեցնեն ինձ ճիշտն ընտրելու մասին: Մենք կիսվում ենք իրար հետ, օգնում ենք իրար և ամրացնում ենք մեր հավատքն իրար հետ: Մենք նաև միասին աղոթում ենք նրանց համար, ովքեր կարիքի մեջ են կամ դժվար ժամանակներ են ապրում: Ես փորձում եմ լավ ընկեր լինել ուրիշների համար և սովորել, թե ինչպես մտահոգվել ուրիշների մասին պատշաճ եղանակներով: Ես պահում եմ իմ խոստումները և անում եմ լավագույնը ազնիվ մարդ լինելու համար: