mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Mike-ն եմ

  • Mike Lohner
  • Mike Lohner
  • Mike Lohner
  • Mike Lohner

Իմ մասին

Ես վստահում եմ մարդկանց և կարծում եմ, որ նրանք հմայիչ են և մեծ մասամբ լավը: Ես սիրում եմ կյանքը և հավատում եմ, որ մենք պետք է ՎԱՅԵԼԵՆՔ յուրաքանչյուր օրը: Ցու՛յց տուր ինձ աշխարհը, թու՛յլ տուր փորձել նոր բաներ, տու՛ր ինձ որոշ մրցակցություն և ինձ ժպիտ կպարգևես: Ես, հավանաբար, աշխատասեր եմ (դա այն է, ինչ ընտանիքս է ասում ինձ) և գործարարության մեջ օրհնվել եմ իրոք հիանալի հնարավորություններով: Շատ տարիներ եղել եմ գլխավոր գործադիր պաշտոնյա և ներկայումս երկու ընկերությունների նախագահ եմ: Ես ընդունում եմ մի հիմնարար փիլիսոփայություն, որ մեծ կազմակերպությունները ստանում են արտասովոր արդյունքներ սովորական մարդկանց շնորհիվ, որ մեզանից շատերը սովորական են, և որ այդ աշխատանքը և ջանքերը ավելի կարևոր են, քան տաղանդը (չնայած տաղանդ ունենալը լավ բան է): Ես սպորտի բուռն սիրահար եմ, բայց իրականում կախված եմ գոլֆից (դա սպո՞րտ է, թե խաղ): Կցանկանայի, որ ամեն օր կարողանայի խաղալ, շատ եմ աշխատում ավելի լավը լինելու համար, և ամեն ինչ դրա հետ կապված ինձ դուր է գալիս – պատմությունից մինչև մրցակցություն, պրոֆեսիոնալ գոլֆի ասոցիացիայի շրջագայությունից մինչև նուրբ գեղեցկությամբ գոլֆի դաշտերը օվկիանոսի մոտ: Հետո իմ ազատ ժամանակ (այդպիսի բան գոյություն ունի՞) զբաղվում եմ երաժշտությամբ – մի քիչ սաքսոֆոն եմ նվագում, դաշնամուր ավելի քիչ, և ժամանակ առ ժամանակ նույնիսկ երգում եմ: Իմ ընտանիքը (լավագույն ընկերս իմ կինն է և ունեմ չորս երեխաներ, ում պաշտում եմ) ավելի երաժշտական է, քան ես, և մեր տան լավագույն մասը, հավանաբար, երաժշտությունն է: Վերջապես, ես հավատում եմ, որ աշխարհը ավելի լավ վայր կլիներ, եթե մենք ավելի շատ հետաքրքրվեինք զանազան կարծիքներով և մտահղացումներով և ավելի քիչ հետաքրքրված լինեինք հարձակումներ գործելով այն մարդկանց վրա, ում հայացքները տարբեր են մեր հայացքներից: Իհարկե, ես մի քիչ իդեալիստական եմ: Բայց ավելի լավ է վստահեմ և ձախողվեմ երբեմն, քան թե չվստահեմ և ոչ մի ընկեր չունենամ: Մեյ Վեստը լավ է ասել. «Միայն մեկ անգամ ես ապրում, բայց եթե ճիշտ ապրես, մեկ անգամը բավարար է», ես ավելի քան լիովին համաձայն եմ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ մի պարզ պատճառով: Եռանդուն կերպով հավատում եմ, որ Եկեղեցին ճշմարիտ է: Ես դա խորապես զգացել եմ իմ սրտում և բավականին բախտավոր եմ եղել զգալու, որ Աստծո Հոգին վկայում է իմ հոգուն այս ուսմունքների ճշմարտացիության մասին: Ես տեսել եմ, թե ինչպես են ավետարանի սկզբունքները կյանքերփոխում: Ես զգացել եմ Փրկչի քավության զորությունը իմ կյանքում: Եվ ես գիտեմ, որ երբ ապրում եմ մորմոն հավատքի սկզբունքներով, ավելի երջանիկ կլինեմ, ավելի գոհունակ, ավելի խաղաղ: Դա հիանալի բան է, բայց ի վերջո, մորմոն լինելը ինձ երջանիկ է դարձնում: Ես հաճախ եմ մտածել, թե ինչու է դա այդպես: Ինչու՞ եմ ես երջանիկ մորմոն լինելով: Ինչու՞ են մորմոնները համախմբվում իրար շուրջ: Եվ ես եզրակացրել եմ, որ դա հենց Ավետարանի էությունն է – Հիսուս Քրիստոսի Ավետարանի, որ առաջնորդում է դեպի երջանկություն, որը զգում եմ: Աստված ուզում է, որ մենք երջանիկ լինենք: Նա մեզ սիրում է: Եվ Նրա Եկեղեցին նպատակ ունի օգնել մեզ, մեր բոլոր թուլություններով հանդերձ, դառնալ Նրան ավելի նման: Եթե ջանանք սա անել, մենք կստանանք խաղաղության, երջանկության, ընկերության օրհնությունները:

Անձնական պատմություններ

Ի՞նչ է հույսը և ինչի՞ համար եք դուք հույս տածում:

Հույսը հոյակապ բառ է: Ինձ համար «հույսը» լավատեսության հետ է կապված: Դա այն է, երբ մի բան տեսնում ես այնպես, ինչպես կարող էր լինել կամ ինչպես է: Մենք հույս ունենք արևի, երբ անձրևում է: Մենք հույս ունենք գարնան, երբ ձմեռ է (համենայն դեպս, ես այդպիսին եմ, չեմ սիրում ցուրտը): Մենք հույս ունենք առողջանալու, երբ հիվանդ ենք: Մենք հույս ունենք սիրո, երբ զգում ենք ատելություն մեր նկատմամբ: Երբ հույս ունենք, չենք վախենում: Եվ երբ հոգևոր բաների նկատմամբ հույս ունենք, մենք զարգացնում ենք հավատք: Ես լավատես անձնավորություն եմ, ով հույս ունի այնպիսի բաների նկատմամբ, որ միայն կարող էի երազել: Ես հուսով եմ, որ կարող եմ գոլֆի մեջ ավելի լավը դառնալ, հուսով եմ, որ կարող եմ լավ ընտանիք մեծացնել, հուսով եմ, որ կնոջս առողջությունը կբարելավվի, հուսով եմ, որ կկարողանամ ապահովել ընտանիքս ֆինանսապես: Հուսով եմ, որ որդիս կկարողանա աշխատանք գտնել` չնայած որ դա դժվար է նրա համար: Ես հուսով եմ, որ մեր կառավարությունը կկարողանա ավելի հստակ տեսնել, որ մեր քաղաքագետները և լրատվական միջոցները կկարողանան ավելի քիչ եռանդով հարձակումներ գործել և փոխարենը խոսել մտահղացումների մասին լայն մտահորիզոնով: Գուցե այդ ժամանակ կկարողանանք լավ որոշումներ կայացնել, թե ինչպես պայքարենք մեր դիմաց ծառացած մարտահրավերների դեմ: Հուսով եմ սերը կհաղթի ատելությանը, հավատքը կհեռացնի վախը, լավատեսները ստվերի մեջ կթողնեն վատատեսներին, և գետնանուշի կարագի անոթի կափարիչը կընկնի հատակին այնպես, որ գետնանուշի կարագը մաքուր կմնա: Իհարկե, ես նաև հույս ունեմ Քրիստոսի նկատմամբ: Այդ հույսը տանում է դեպի հավատք: Եվ հույսով եմ... որ հավատքը կտանի դեպի գթություն, սեր, խաղաղություն և երջանկություն: Այո, հույսը հիանալի բառ է:

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ հասկանալ կյանքի նպատակը:

Իմ սիրած հատվածը Մորմոնի Գրքում ասում է.«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»: Իմ կարծիքով դա կյանքի նպատակն է – գտնել ուրախություն: Երբ կինս վարակվեց հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է Գուիլլիան Բար, և անդամալույծ դարձավ ու հիվանդանոցում էր ծանր նյարդային վնասվածքներով, որը դարձավ քրոնիկական վիճակ (քրոնիկական բորբոքային նյարդաթաղանթային ֆունկցիայի խանգարում), մեր կյանքը հավերժորեն փոխվեց: Ես մոտ տասնութ ամիս չէի աշխատում, որպեսզի կարողանայի հոգ տանել մեր փոքրիկ դուստրերի մասին: Մենք այցելեցինք բազմաթիվ բժիշկների, փնտրեցինք բուժումներ, համբերությամբ տարանք շատ սարսափեցնող պահեր, և հասկացանք, որ կյանքը կարող է լինել շատ կարճ: Այդ ծանր փորձության ընթացքում, մինչ կարդում և ուսումնասիրում էի Մորմոնի Գիրքը, ես սկսեցի գնահատել յուրաքանչյուր օրս, փնտրել ուրախություն մեր ընտանիքի հետ անցկացրած քաղցր պահերին, սիրել մեզ շրջապատող գեղեցիկ բաները, փայփայել երաժշտությունը և հոգևոր բավարարվածությունը: Մորմոնի Գիրքը ինձ օգնել է հասկանալ, որ Աստված մեզ ուղարկել է այս աշխարհ, որովհետև Նա սիրում է մեզ: Նա թույլ է տալիս, որ անցնենք դժվարություններով, որպեսզի օգնի մեզ սովորել, աճել և երջանիկ լինել: Նա թույլ է տալիս մեզ զգալ ցավ, որպեսզի իմանանք և գնահատենք լավ առողջությունը: Մենք ճաշակում ենք վիշտ, որպեսզի իմանանք, թե ինչ է ուրախությունը: Մորմոնի Գիրքը լի է հիանալի խորաթափանց մտքերով, որ հիմնավորում են Քրիստոսի ուսմունքները կյանքի նպատակի, քավության, Աստծո ծրագիրի մասին մեզ համար: Այն հսկայական փոփոխություն է բերել իմ կյանք:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես կարծում եմ, որ մենք մեր հավատքը ապրում ենք մեր ամենօրյա գործողություններով; և ես հույսով եմ, որ ապրում եմ ազնվությամբ, բարությամբ, համբերատարությամբ և մեր հավատքն արտահայտող արժեքներին նվիրվածությամբ, լինի գործարար հարաբերություններում, տանը, թե գոլֆի ժամանակ: Մեր ընտանիքը կարդում է սուրբ գրություններ և միասին աղոթում է գրեթե ամեն օր, և ես կարծում եմ, որ դա օգնում է մեզ բոլորիս կենտրոնանալ ավելի շատ մեր գոյության հավերժական բնույթիև ավելի քիչ առօրյա մտացրությունների վրա: Ես «ընտանեկան ուսուցչի» հանձնարարություն ունեմ, որը նշանակում է, որ ես այցելում եմ երկու ընտանիք մեր տարածքում ամիսը առնվազը մեկ անգամ` ավետարանի ուսուցիչ, ընկեր, քաջալերող և վստահված աղբյուր լինելու նպատակով: Ընտանեկան ուսուցանումը մեծ օրհնություն է եղել ինձ համար, որովհետև այն տարել է դեպի մեծ ընկերություններ, որ բարձրացրել են իմ կյանքի որակը: Ես աշխատել եմ հայրերի հետ, ովքեր գործազուրկ են եղել, խրախուսել եմ ընտանիքների, որոնց հավատքը փորձության է ենթարկվել, աջակցել եմ ընտանիքների, երբ առողջական խնդիրներ են ծագել, և այդ ընթացքում, ինչպես սովորաբար պատահում է, երբ գործի ես դնում հավատքդ, ստացել եմ մեծ ուրախություն և օրհնություններ: Կիրակի օրերին ես անհավատալիորեն բախտավոր եմ ուսուցանել 16-18 տարեկան երիտասարդներին: Մենք ունենք 21 երեխաներ մեր դասարանում և ուսումնասիրում ենք Հին Կտակարանը: Ես սիրում եմ այնտեղի պատմությունները և դասերը բերել առօրյա կյանք: Իմ տեսակե՞տը: Ավելի ուրախալի բան չկա, քան երիտասարդ տղաների և երիտասարդ աղջիկների հետ աշխատելը: Նրանք աշխույժ են, նրանք ընդունակ են, նրանք տաղանդավոր են, նրանք զվարճալի են: Շա՜տ զվարճալի է: