mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Michelle Paniagua.-ն եմ

  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua
  • Michelle Paniagua

Իմ մասին

Ես երեք գեղեցիկ երեխաների մայր եմ, որոնցից երկուսն ունեն աուտիզմ: Սկզբում դժվար էր ընդունելը և հարմարվելը նոր ապրելակերպին, բուժումներին և սննդային դիետաներին: Ես հավատում եմ հարությանը և որ ես կկարողանամ տեսնել նրանց կատարյալ, ինչպես Տերն է խոստացել: Իմ քույրը և ես ունենք երկլեզու դպրոց մեր քաղաքում: Ես հաճույքով եմ ժամանակ անցկացնում իմ ուսանողների հետ, քանի որ ես նրանց սովորեցնում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս և ինչը ես գիտեմ: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, քանի որ կարող եմ տեսնել, թե ինչպես են փոխվում իմ ուսանողները և թե ինչպես կարող է նրանց կյանքը լցվել դրական բաներով: Ես այժմ աշխատում եմ դպրոցում նոր ծրագրի վրա, որտեղ տարբեր ունակություններ ունեցող երեխաները կկարողանան մասնակցել և հատուկ ուշադրության կարժանանան, որի կարիքը նրանք ունեն, և տեղ կունենան զարգանալու տարբեր ոլորտներում: Իմ սիրելի ժամանցն է միշտ զբաղված լինելը: Ես չեմ սիրում ժամանակ կորցնել: Ես միշտ տանը զբաղվում եմ ինչ-որ բանով, ինչպես օրինակ գրում եմ, աշխատում եմ ընտանեկան պատմության վրա, իմ երեխաների հետ անում եմ տնային աշխատանքները և փորձում եմ լինել ավելի լավ մայր: Ես սիրում եմ ճամփորդել իմ ընտանիքի հետ և ծանոթանալ տարբեր վայրերի և տարբեր մարդկանց հետ, հատկապես, երբ ես կարողանում եմ տեսնել այլ ուսուցիչների աշխատելիս: Ես կարծում եմ, որ մեր երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե մենք ջանասիրաբար աշխատենք և մեր բոլոր ջանքերը ներդնենք դրանց հասնելու համար: Ժամանակը շատ կարևոր է ինձ համար. դա լավագույն գործիքն է, որը մենք ունենք մեր նպատակներին հասնելու համար:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես միշտ եղել եմ Եկեղեցու անդամ: Իմ հայրն անդամ է եղել հինգ տարեկանից: Իմ եղբայրը, քույրը և ես մեծացել ենք Եկեղեցում և մեծ հնարավորություն ենք ունեցել մասնակցելու բոլոր ծրագրերին, որոնք նախատեսված են եղել երեխաների և պատանիների համար: Կարող է թվալ, որ սա հեշտ է, սակայն դա այդպես չէ, քանի որ ես պետք է ինքս իմանայի ճշմարտությունը: Դա շատ է օգնել Պանամայում միսիոներ լինելու համար, քանի որ ես սկսել էի հասկանալ, որ հեշտ չէ կյանքի մեկ ուղին փոխել ուրիշով: Ես տեսա մեծ զոհաբերություններ, որոնք մարդիկ անում էին Փրկչին հետևելու համար և սովորելու համար անել այն, ինչ Նա է պահանջում, և հետո ես կարողացա ավելի շատ երախտապարտ լինել մանկությունից ավետարանը իմ կյանքում ունենալու համար: Ես շատ երջանիկ եմ եղել Եկեղեցում: Ես իսկապես վայելել եմ միջոցառումները, քանի որ դրանք օգնել են ինձ բարելավելու իմ կյանքը և փորձելու լինել ավելի լավ անձնվորություն: Ես դեռևս շատ բան ունեմ սովորելու, սակայն ես գիտեմ, որ Եկեղեցում ես կարող եմ գտնել այն օգնությունը, որի կարիքն ունեն իմ ընտանիքն ու ես: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում լինել Եկեղեցուց դուրս, ոչ էլ կիրակի օրը եկեղեցի չհաճախելը. և ես չեմ փոխի դա որևէ բանի հետ: Ես խաղաղություն և հույս եմ գտել մորմոն լինլում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելը հեշտ և հասարակ կյանքով ապրելու բնական ուղին է: Դա ավելին է, քան օրենքներին հետևելը, դա պարզապես ճիշտ բաներ անելն է: Որպես Եկեղեցու անդամներ, մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր կյանքն անհատապես, որպես ընտանիք, որպես մասնագետներ և որպես մեր համայնքի մի մասնիկ: Մենք կարող ենք լույս լինել աշխարհի համար փոքր ու հասարակ բաներ անելով, որոնք կօգնեն բարելավել մեր միջավայրը: Մենք սովորում ենք, որ մենք ունենք մեծ ներուժ և որ մենք կարող ենք հասնել յորաքանչյուր բանի, ինչ ցանկանում ենք: