mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Mehrsa: Մորմոն.

Ողջույն, ես Mehrsa-ն եմ

Իմ մասին

Ես երեք դուստրերից ավագն եմ, և ունեմ աղջիկներ: Ես Ամերիկա եմ եկել մանուկ ժամանակ և օրհնված եմ զգում, որ կարող եմ մեծացնել իմ աղջիկներին այստեղ: Ես ուզում եմ, որ նրանք իմանան և կապ ունենան իրենց անցյալի հետ, և հասկանան, թե իրոք, որքան բախտավոր են այս հնարավորություններն ունենալով: Իմ բոլոր դուստրերը ծնվել են Նյու-Յորքում, որտեղ մենք ապրել ենք տաս տարի: Հիմա ապրում ենք Գրեյթ Վեստում: Իմ կյանքը սովորելու և սովորեցնելու պայքար է: Ես ջանում եմ սովորեցնել դուստրերիս ինչպես ապրել ճիշտ, լինել ազնիվ, բարոյական և ուժեղ կին: Ես նաև փորձում եմ իրավունք ուսուցանել իմ ուսանողներին: Ես ինձ անփորձ եմ զգում այս երկու ջանքերում և միշտ խնդրում եմ Աստծո օգնությունը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ավետարանով ապրելն ինձ միշտ հիշեցնում է ապրել կարեկցանքով լի կյանք: Ավետարանն ինձ ուսուցանում է, որ իմ կյանքը միայն ինձ համար ապրելու համար չէ: Պետք է ուրիշների նկատմամբ այնպես լինեմ, ինչպես կուզենայի, որ նրանք լինեին իմ նկատմամբ: Երբ ես սովորում եմ Ավետարանի դասերը, զգում եմ, կարծես զգուշացվում եմ մի բանի մասին, որ միշտ իմացել եմ: Ես խաղաղություն եմ զգում, երբ ծառայում և սիրում եմ իմ ընկերներին: Ես ուրախություն եմ զգում` լինելով մի խումբ մարդկանց մի մասնիկը, ովքեր ջանում են լինել ավելի լավը և փորձում են հաղթահարել իրենց բնական թուլությունները: Քրիստոսի օրենքով ապրելը մշտական պայքար է, բայց «Նրա լուծը թեթև է», ավելի թեթև, քան իմ աշխարհիկ բեռը: Նա պարզապես ասում է, որ Իրեն տանք մեր կամքը, որպեսզի Նա մեզ ավելի լավը կարողանա դարձնել: Ես կարծում եմ, որ կրոնը գործողության և փոփոխության հարց է. իմ լավ գործերի շնորհիվ ես հույս ունեմ, որ կդառնամ լավ մարդ:

Անձնական պատմություններ

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Ամեն երկուշաբթի մենք ընտանեկան երեկո ենք անցկացնում: Դա իմ դստեր ամենասիրած երեկոն է շաբաթվա մեջ: Մենք միասին երգում ենք, միասին աղոթում ու հետո մի կարճ դաս ենք անում, օրինակ` բաժին հանելու կամ ծառայության կամ աղոթքի մասին, և հետո խաղ ենք խաղում ինչպես բադ, բադ, սագ և հյուրասիրություն վայելում: Մենք անհամբեր սպասում ենք դրան, և դա մեզ օգնում է խաղաղություն բերել տուն, որը հաճախ քաոսային վիճակում է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ուզում եմ դնել «Փորձել» բառը նախադասության մեջ: Ես փորձում եմ գործադրել իմ հավատքը` ծառայելով և սիրելով ուրիշներին: Ես փորձում եմ գործադրել իմ հավատքը` ուսուցանելով իմ երեխաներին, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն և սիրել իրենց մերձավորին: Ես փորձում եմ գործադրել իմ հավատքը` լինելով ազնիվ մարդ: Ես նաև փորձում եմ ուսուցանել իմ աշակերտներին, որ դա նրանց պարտականությունն է օգտագործել իրենց աստիճանները ուրիշներին ծառայելու և անարդարությանը արձագանքելու համար: Ես փորձում եմ լինել լավ կին, լավ մայր, լավ ընկեր, լավ քաղաքացի: Ես ունեցել եմ մի քանի աշխատանք Եկեղեցում, որտեղ ի վիճակի եմ եղել օգնել ուրիշներին: Ես շատ եմ աշխատել Նյու-Յորքի Հարլեմ թաղամասի երիտասարդության հետ, և կարողացել եմ օգնել նրանց լավ որոշումներ կայացնել ու առաջարկել որոշ առաջնորդություն, թե ինչպես հաջողություն ունենան իրենց դասերում և ստեղծեն իմաստալից կարիերա: