mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Clark-ն եմ

  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe
  • Clark Wiscombe

Իմ մասին

Ես մեծացել եմ ոչ միայ Յուտայում, այլ մեծացել եմ Յուտայի գյուղական վայրում: Արշավը, որսորդությունը, ձկնորսությունը, երկարաժամկետ արշավը, դահուկելը, լեռնային հեծանվավարությունը, լեռներ մագլցելը, կիրճերով անցնելը`այդ բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն իմ կյանքում: Արդեն պարզ է... Ինձ դուր է գալիս լինել դրսում: Իմ սերը դրսի նկատմամբ խիստ մեծացել է, քանի որ ես հնարավորություն եմ ունեցել դրանով կիսվել իմ հրաշալի կնոջ և գեղեցիկ դուստրերի հետ: Մենք հաճույք ենք ստանում լինել Աստծո ստեղծագործությունների մեջ, և դա մեզ կապում է որպես ընտանիք:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

14 տարեկանում ես կոտրված էի զգում, երբ կորցրեցի հայրիկիս: Մեծացած լինելով Եկեղեցում`ուսմունքներն իմ մտքի կենտրոնում էին: Ես վերջապես իմ կյանքում հասա խաչմերուկին: Ես պետք է իմանայի, թե այն, ինչ ուսուցանվել էի Աստծո արքայության և հավերժական ընտանիքի մասին, իսկապես ճշմարիտ էին, թե ոչ: Ես ուզում էի իմանալ արդյոք կկարողանամ ապրել հայրիկիս և ընտանիքիս հետ հավերժ: Ես գիտեի, որ իմ վկայությունը ստանալու համար պետք է կատարեի իմ մասը: Մորմոնի Գրքի վերջում մարգարե Մորոնին կոչ է անում: Նա ցանկացած մարդու, ով առնչվում է այս գրքի հետ, կոչ է անում կարդալ այն, խորհել և աղոթել դրա մասին: Նա խոստանում է, որ եթե դա անեք անկեղծորեն, դուք կստանաք պատասխան: Ես երբեք չեմ մոռանա Մորոնիի կոչը փորձելը: 17 տարեկանում ես կարդացի Մորմոնի Գիրքը: Բայց ես այն ոչ միայն կարդացի, այլ մտածեցի Փրկչի գեղեցիկ ուսմունքների մասին, որ կար այդտեղ: Այնուհետև ես անկեղծորեն աղոթեցի իմ Երկնային Հորը: Ես Նրանից խնդրեցի տալ այդ հաստատումը, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես երբեք չեմ մոռանա այդ քաղցր, խոնարհեցնող պատասխանը, որը ստացա: Ես հասկացա, որ իմ Երկնային Հայրը սիրում է ինձ, և ես հասկացա, որ այո, ես կարող եմ հավերժ ապրել ընտանիքիս հետ: Ես նաև հասկացա, որ կյանքը հեշտ չի լինելու: Բարեբախտաբար, այդ օրը ես հասկացա ևս մեկ ճշմարտություն. ես ունեմ Փրկիչ: Ներումն իրական է. այն հասանելի է: Այն ամենքի համար է: Այդ օրը ես խոստացա Երկնային Հորը, որ ես միշտ կանեմ իմ լավագույնը, որպեսզի պատրաստ լինեմ ծառայելու Նրա կանչին: Յուրաքանչյուր օրը մեծ օրհնություն է, և ես, որքան կարող եմ, փորձում եմ ապրել համաձայն նրա, թե ով եմ`Երկնային Հոր որդիներից մեկը: Իմ վկայությունն իրական է: Այն իմն է: Ես այն կոփել եմ կրակով: Այն ինձ իսկապես երջանկացնում է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ կյանքում ես ունեցել եմ ծառայելու շատ հիանալի հնարավորություններ: Ուսուցանելը միշտ եղել է մի բան, որից ես հաճույք եմ ստացել: Իմ կյանքի վերջին 10 տարվա ընթացքում ես ներգրավված էի երիտասարդների հետ`ամեն ինչ սկսած Կիրակնօրյա Դպրոցի դասերն ուսուցանելուց մինչև բազմաթիվ բացօդյա արկածներ: Իմ կյանքը հարստացել է այս երիտասարդ հոգիների շնորհիվ: Նրանք, ազնվորեն, ինձ ավելի շատ բան են սովորեցրել, քան ես նրանց: Վերջերս ինձ խնդրեցին ծառայել նրանց հետ, ովքեր ուսուցանում են երիտասարդներին և չափահասներին շաբաթական հիմունքով: Լավագույն մասը այս տարբեր դասերին մասնակցելն ու այն սերը զգալն է, որ մեր Երկնային Հայրն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի համար: Իմ կյանքը շատ է հարստացել: Ես նաև հնարավորություն ունեմ ծառայելու տարբեր կոմիտեներում, որոնք օգնում են Եկեղեցական և թաղային միջոցառումներ կազմակերպելուն , ինչպես օրինակ`խորովածի, սպասարկման ծրագրերի, միասին լավ ժամանակ անցկացնելու և այլ միջոցառումներ կազմակերպելուն: