mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես 玉屋 晃生 (Tamaya Kosei)-ն եմ

  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya
  • Kosei Tamaya

Իմ մասին

Այժմ ապրում եմ Ուջի սիթիում, Կյոտո, աշխարհում հայտնի տեսարժան վայրերի՝ Բյոդոին տաճարի և Ուջիգամի սրբավայրի մոտ: Ուջին տեղանքն է եղել Գենջի Մոնոգատարիի համար, որը գրվել է առաջին հանրաճանաչ կին արձակագիր Շիկիբու Մուրասակիի կողմից: Այժմ ստեղծագործական աշխատանք եմ կատարում որպես խեցեգործ վարպետ տարվա չորս եղանակներին: Որպես խեցեգործության ուսուցիչ դասավանդել եմ Թայլանդի Չուլալոնգկորն համալսարանում և Միացյալ Նահանգների Բրիգամ Յանգ համալսարանում: Այժմ իմ արհեստանոցում խեցեգործություն եմ սովորեցնում մտավոր թերզարգացած անձնանց, որպեսզի օգնեմ նրանց անկախ դառնալ: Ես խեցեգործության ցուցահանդեսներ եմ անցկացնում տարբեր վայրերում, որտեղ ուսուցանում եմ և որտեղ նաև սովորում եմ տարբեր մարդկանցից: Ես սիրում եմ սպորտով զբաղվել, կարդալ, այցելել արվեստի ցուցահանդեսներ, ճամփորդում եմ հաճույքի համար և խոհարարությամբ եմ զբաղվում: Ընտանիքիս հետ անցկացրած ժամանակն ինձ համար առավել լիարժեք անցկացրած ժամանակն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հին Կտակարան՝ Ժողովող 3.11. «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաև հավիտենականությունը դրել է նորանց սրտումը. բայց այնպես որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծո արած գործքը գլխիցը մինչև ծայրը»: Ես ամեն օր կարդում եմ սուրբ գրությունները, աղոթում եմ միայնակ և ընտանիքիս հետ, իսկ կիրակի օրը գնում եմ եկեղեցի, որպեսզի երկրպագեմ և ծառայեմ մյուսներին: Ամեն ինչ Աստծո կամքն է՝ ուրախ ժամանակները, դժվար ժամանակները, լավ ժամանակները և վատ ժամանակները: Բոլոր ժամանակներն էլ գեղեցիկ են: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կենդանի մարգարե Նախագահ Մոնսոնն ասել է. «Երկնային առաջնորդություն փնտրեք օրեցօր: Ապագայի մասին մտահոգվելը դժվար է, պահի մասին հոգ տանելը՝ հեշտ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է ճշգրիտ լինել միայն մեկ օր, ապա ևս մեկ օր, հետո ևս մեկ օր, մինչև որ կապրենք Հոգով առաջնորդված, Տիրոջը մոտ գտնվող կյանք, բարի գործերով և արդարակեցությամբ լի կյանք»:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ սիրելի ասացվածքներից է. «[Մարդկանց հետ] հանդիպումները կյանքը հարստացնում են, իսկ բաժանումները կյանքը դարձնում են իմաստալից»: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ես շատ մարդկանց հետ եմ շփվել: Նույնիսկ այժմ ես շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում: Որքան շատ լինեն միմանց արժեվորելու և աջակցելու հնարավորությունները, այնքան բովանդակալից և իմաստալից կլինի մեր կյանքը: Երբ փորձում եմ սովորել և իմ կյանքում կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ես կարողանում եմ իսկապես զգալ իմ կենդանի էությունը: