mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Надя (Nadejda)-ն եմ

  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva
  • Nadejda Kosheleva

Իմ մասին

Իմ կյանքը մի շարունակական շարժում և հաղորդակցություն է: Ինձ դուր է գալիս մարդկանց հետ լինել: Իսկապես շատ եմ սիրում: Ես տեղում չեմ կարող նստել: Յուրաքանչյուր օր փորձում եմ մի որևէ նոր բան անել: Հավատում եմ, որ մարդ պետք է կատարելագործվի յուրաքանչյուր պահ, որքան որ ժամանակ ունենք: Նախկինում գրեթե ողջ ժամանակս նվիրում էի աշխատանքին, բայց մի օր ես վերջապես գիտակցեցի, որ ընտանիքը և ընկերները մեզ տրված Աստծո ամենամեծ պարգևներն են: Իմ կյանքի ամենաարժեքավոր բաներից մեկը` իմ երկվորյակ քույրն է: Միայն կարելի է երազել` այդպիսի քույր ունենալու մասին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես անչափ սիրում եմ Հիսուս Քրիստոսին և գիտեմ, որ ճշմարիտ երջանկություն կարելի է գտնել միայն այն դեպքում, երբ մոտ ենք գտնվում Նրա Ավետարանին` Նրա մտքերի և Նրա մասին գիտելիքի աղբյուրին: Ինձ համար այդպիսի աղբյուր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ես գիտեմ, որ Նրա խոսքերին համաձայն ապրելը նշանակում է երջանիկ կյանք ունենալ: Ես ցանկանում եմ երջանիկ լինել այսօր` այստեղ և այժմ: Եվ ես արդեն իսկ երջանիկ եմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում տարբեր պարտականություններ ունեմ: Ներկայումս ծխի ժողովների ժամանակ ես պատասխանատու եմ երեխաների կազմակերպության համար: Ժամանակը, որ անց եմ կացնում երեխաների հետ, պարզապես բացառիկ է: Նրանցից սովորում եմ, թե ինչ է անարատ, իսկական սերը: Նաև ունեմ պարտականություններ ուսանողական խորհրդում, որը երիտասարդների համար կազմակերպում է զանազան միջոցառումներ: Ես շատ եմ սիրում անել դա: Որքան էլ որ դժվար լինի, դա միշտ ուրախալի է: Ես շատերի հետ եմ ընկերացել Եկեղեցում և նրանք ինձ համար իրական ուժ և աջակցություն են: