mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Patrick Merl-ն եմ

  • Patrick Merl
  • Patrick Merl
  • Patrick Merl
  • Patrick Merl
  • Patrick Merl
  • Patrick Merl

Իմ մասին

Ես իմ ընտանիքի հետ ապրում եմ Գերմանիայում և աշխատում եմ որպես բժիշկ: Ես ընտրել եմ դառնալ բժիշկ, քանի որ ինձ համար հաճելի է աշխատել մարդկանց հետ: Ինձ հետաքրքրում են նրանց պատմությունները և նրանց կյանքը: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մեծ արժեք է ունեցել հասարակական ներգրավումը: Կարծում եմ, որ իմ տաղանդներից մեկը իմ մերձավորների պայմանները և կարիքները լավ հասկանալու պարգևն է: Որպես բժիշկ իմ աշխատանքն օգնում է ինձ լավացնել տառապող մարդկանց կյանքի որակը: Ես ընտանիք սիրող մարդ եմ: Ընտանիքը, որտեղ ես մեծացել եմ, և իմ կնոջ և երկու որդիների հետ կազմած ընտանիքը շատ կարևոր են ինձ համար: Ես զգում եմ, որ ընտանիքը միշտ էներգիայի աղբյուր է: Իմ անհատականության և ուժի մեծ մասը գալիս է իմ ընտանիքից: Սա մի բան է, ինչը ես ուզում եմ փոխանցել նրանց, ում ես ամենաշատն եմ սիրում: Դիմացկունություն զարգացնող սպորտաձևերը սիրած զբաղմունք են ինձ համար և կարևոր միջոց ամենօրյա կյանքի լարվածությունը հավասարակշռելու համար: Ես հանգստություն եմ գտնում մարզվելով և հնարավորություն եմ գտնում վայելելու բնությունը, հեռու մնալով որոշ բաներից և խորհելով կարևոր հարցերի շուրջ: Ֆիզիկական գործունեության մեջ ես կարողանում եմ տեսնել բաները այլ տեսանկյունից և հաճախ լուծումներ եմ գտնում, երբ պատասխաններ եմ փնտրում:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ բարոյական արժեքները միշտ բարձր են գնահատվել: Մայրս մեծացել է մորմոնական ընտանիքում: Հայրս դարձի է եկել հուդայականությունից, երբ ես վեց տարեկան էի: Նույնիսկ դրանից առաջ էլ մայրս ինձ տանում էր Եկեղեցու ժողովներին, ուստի, ես հիմնականում մեծացել եմ այս հավատքում: Ութ տարեկանում ես մկրտվել եմ, ինչպես ընդունված է Եկեղեցում: Ես շարունակել եմ զարգացնել Եկեղեցու ուսուցանած արժեքները և սկզբունքները որպես իմ չափանիշներ, երբ կայացրել եմ կարևոր որոշումներ: Ես ապրել եմ իմ կյանքը համաձայն այս արժեքների: Մինչև այժմ այն ինձ տվել է շատ արժեքավոր փորձառություններ, որոշ դժվարություններ, սակայն նաև շատ հրաշալի բաներ: Մանկության տարիներին և որպես չափահաս իմ խնդիրը կայանում է և կայացել է նրանում, որ հաստատեմ իմ հավատքը այն պայմաններում, որոնք որոշում են իմ կյանքը: Իմ հավատքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծո հետ ակտիվ և անձնական հարաբերությունը միշտ պետք է լինի մարդու հոգևոր լինելու կարևորագույն մասը: Ես ամեն օր ձգտում եմ ապրել համաձայն իմ ներքին համոզմունքների: Այս համոզմուննքներն ամեն օր հիմնավորվում են իմ արարքներով: Ես մորմոն եմ, քանի որ ես մշտապես տեսնում եմ, թե ինչպես է իմ հավատքն օգնում ինձ իմ կյանքում և քանի որ ես տեսնում եմ, որ Աստված իմ կյանքի մի մասն է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Կարևոր սկզբունքը, որը հաստատում է իմ հավատքի ճշմարտացիությունը, գտնվում է «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց» արտահայտության մեջ: Եթե ես հաջողությամբ կարողանում եմ հետևել Քրիստոսին, հոգալով իմ մերձավորի և նրա կարիքների համար, ապա ես ապրում եմ իմ հավատքին համաձայն: Պտուղները, որոնք ես առաջ եմ բերում, գալիս են կյանքի հանդեպ իմ վերաբերմունքից և թե ինչպիսին եմ ես այն դարձնում: Այլ բաների հետ միասին, այն ներառում է գթություն, իդեալիզմ, ընտանեկան հավատարմություն, հասարակական ներգրավում և հարգալից վերաբերմունք Աստծո ստեղծածների հանդեպ, հատկապես այն բաների, որոնք ես համարում եմ Աստծո պարգևներ իմ կյանքում, ինչպիսին են՝ ազնվությունը, համեստությունը և հավատքը: Այս և այլ սկզբունքները հասկանալու համար ես ապավինում եմ շատ աղբյուրների, որոնք մատչելի են ինձ՝ որպես հավատարիմ մորմոնի: Սա ներառում է աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, հրահանգները ոգեշնչված, կենդանի Եկեղեցու իշխանավորնների կողմից և իմ իսկ անձնական ներգրավվածությունը Եկեղեցու կյանքում: