mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Eric Cooper-ն եմ

  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper
  • Eric Cooper

Իմ մասին

Ես պատիվ ունեմ լինելու մի անզուգական կնոջ ամուսին և հինգ հրաշալի երեխաների հայր: Ես խոնարհաբար ծառայում եմ համայնքին աշխատելով որպես գլխավոր տնօրեն մեր տեղական սննդամթերքի պահեստում: Ես աշխատում եմ, որպեսզի ամեն շաբաթ կերակրեմ 58,000 մարդու, ովքեր պայքարում են սովի և պարենային անապահովության դեմ: Ես երջանիկ եմ, որ աշխատում եմ շատ կամավորների հետ, և ես հավատում եմ, որ մենք բոլորս օրհնված ենք, երբ ծառայում ենք ուրիշներին: Ինձ ամեն օր հիշեցվում է, որ բարության փոքր գործերի միջոցով է, որ մեծ հրաշքները կատարվում են:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ այն երջանկության պատճառով, որը ես ստանում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու միջոցով: Ես զգացել եմ լիարժեք ուրախություն`ապրելով իմ կյանքը համաձայն մեր Փրկչի պատվիրանների և ուսմունքների: Երբ ես պայքարում և սխալներ եմ անում, ես հույս եմ ձեռք բերում`իմանալով, որ կարող եմ հավատալ Հիսուս Քրիստոսին և ապաշխարել: Ես խաղաղություն եմ գտնում`իմանալով, որ Աստծո զավակ եմ, և որ Նա սիրում է ինձ: Ես մխիթարվում եմ այն մտքից, որ Աստված հոգ է տանում մեր բոլորի մասին, երբ մենք հանդիպում ենք փորձությունների և դժբախտությունների: Ես հիանում եմ`տեսնելով Նրա ձեռքի հրաշքներն աշխարհում: Ես արտահայտում եմ իմ երախտագիտությունն այս գիտելիքի համար, և կիսվում եմ իմ վկայությամբ, որ Նա ապրում է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես հավատում եմ, որ իմ հավատքը կամ կրոնը կյանքի ուղի է: Այն դրսևորվում է իմ աշխատանքում և պահվածքում՝ տանը և եկեղեցում: Ինձ համար մորմոն լինելը միայն կիրակնօրյա գործողություն չէ: Դա կյանքը Հիսուսի ուսուցանած սկզբունքներին ներդաշնակ ապրելն է: Ես ձգտում եմ ազնիվ լինել իմ գործերում և շիտակ եմ իմ գործողություններում և արարքներում: Ես ջանում եմ ծառայել և օգնել ուրիշներին: Ես իսկապես հավատում եմ, որ երբ մենք ուրիշների ծառայության մեջ ենք, մենք միայն մեր Աստծո ծառայության մեջ ենք: