mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Chad: NFL, Kilimanjaro, Wounded Warrior Proj, China, NFL Ambassador Asia, BYU Football, Մորմոն.

Ողջույն, ես Chad-ն եմ

Իմ մասին

Ես ամուսնացած եմ և ունեմ յոթ երեխա: Ես ամերիկյան ֆուտբոլ եմ խաղացել «BYU»-ի թիմում և NFL-ում (Ամերիկյան Ֆուտբոլի Ազգային Լիգայում): Որպես միսիոներ՝ ես ծառայել եմ Թայվանում և այն փոխել է իմ կյանքն ամեն առումով: Դրա շնորհիվ ես եղել եմ Չինաստանում շատ անգամ որպես NFL-ի դեսպան: Ես սիրում եմ Չինաստանի ժողովրդին. ես սիրում եմ խոսել նրանց լեզուն և ուտել նրանց կերակուրները, բայց ամենաշատը սիրում եմ նրանց: Ես մի գիրք եմ գրել իմ փորձառությունների մասին՝ որպես ֆուտբոլիստ, որպես միսիոներ, որպես ամուսին, հայր, որդի և ընկեր: Այն վերնագրված է՝ «Շրջապատիր քեզ մեծությամբ»: Իմ կյանքի ամենալավ բաներն են երեխաներիս խաղերին ու դպրոցական միջոցառումներին մասնակցելը, Յուտայի սարերում հեծանիվ քշելը, ԲՅՀ-ի սպորտային իրադարձություններին մասնակցելը, կնոջս հետ «Kneaders»-ում հնդկահավի մսով բրդուջ ուտելը և լավ գրքեր կարդալը: 2011թ. մայիսին NLF-ն ինձ խնդրեց բարձրանալ Կիլիմանջարո լեռը «Patriots» թիմի ֆուտբոլիստ Թեդի Բրուսկիի և «Tennessee Titans» թիմի նախկին մարզիչ Ջեֆ Ֆիշերի հետ: Մենք միացանք 4 վիրավոր զինծառայողների և մեզ հովանավորեցին ՖԱԼ-ը, «Վիրավոր զինծառայողների նախագիծ» ՀԿ-ի և «Under Armour» սպորտ ապրանքներ արտադրողի կողմից: Զինծառայողներից երկուսի ոտքը կտրված էր, մեկը կորցրել էր աչքը, իսկ վերջինը տառապում էր ետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Դա դյուցազնական փորձառություն էր, որն ինձ շատ բան ուսուցանեց քաջության, ազատության, տոկունության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հրաշքի վերաբերյալ: Այդ փորձառության մի մասի մասին ես կկիսվեմ իմ հաջորդ գրքում, որի վերնագիրը գրեթե պատրաստ է՝ «Ջերսիի զորությունը» անվանումով: Որպես ֆուտբոլիստ ես խաղացել եմ համաշխարային մակարդակի՝ ժամանակի լավագույն մարզիչների՝ Լի Սալմանսի, Թոմ Ռաբի, Լավել Էդվարդսի, Ռեյ Ռոդեսի, Դիկ Վերմեյլի և Էնդի Ռեյդի հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ, որովհետև գիտեմ, որ այն ճշմարիտ է: Ես մեծացել եմ ՎՕՍ ընտանիքում և դա մի բան է, որի համար միշտ երախտապարտ կլինեմ: Ես, անկեղծորեն, չեմ հիշում մի ժամանակ, որ կասկածեի եկեղեցու ճշմարտացի լինելը: Երբ 18 տարեկան էի, հայրս ընդհանուր կաթված ստացավ: Նրա կենդանի մնալը անհավատալի էր, իսկ նրա ապաքինումը՝ զարմանահրաշ: Մայրս իմ հերոսն էր այդ ժամանակահատվածի ընթացքում: Այդ փորձության ժամանակ ես ավելի մոտ էի զգում իմ Երկնային Հորը: Ես սկսեցի հասկանալ, թե որպես դեռահաս ինչ եսասեր եմ եղել և ցանկություն զգացի ավելի լավը լինել: Հենց հայրիկիս հիվանդանոցային սենյակում էր, որ ես բացեցի միսիայի իմ պաշտոնական կոչումը Թայվան: Փրկչի մասին իմ վկայությունն իրապես աճեց, երբ ես կանչվեցի որպես միսիոներ ծառայելու Չինաստանի ժողովրդին Թայվանում: Ես սովորեցի Նրա կյանքի, Նրա ուսմունքների, Նրա առակների և նրա գթառատ ողորմության մասին և այն փոխեց իմ սիրտը: Ես հասկացա, երևի առաջին անգամ, թե որքան ունեի Նրա կարիքը: Իմ պատասխանատվությունն էր Թայվանում՝ ուսուցանել Նրա ավետարանը բոլորին, ով կկամենար լսել: Միսիայում ծառայելն ամենադժվար ու ամենահատուցող բան էր, որ երբևէ արել եմ: Միայն չինարեն մանդարինի լեզուն սովորելն արդեն Էվերեստը բարձրանալու նման ստուգարք էր:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ինչ ամուսնացած ենք՝ կինս և ես ուրախությամբ ենք խոսում երիտասարդների հետ: Նրա վոլեյբոլի կարիերայի և իմ ֆուտբոլային կարիերայի շնորհիվ, մենք շատ հնարավորություններ ենք ունեցել երիտասարդների հետ կիսվելու Փրկչի մասին մեր վկայություններով: Մենք տպավորված ենք նրանց կյանքի լույսով, ինչպես նաև բազմաթիվ մարտահրավերներով, որոնց դեմ պայքարում են նրանք: Ավելի շատ, քան երբևէ, մենք վստահ ենք, որ իրական խաղաղությունն ու հանգստությունը գալիս է պատվիրաններին հնազանդվելուց: Համայնքում ունեցած մեր ամենամեծ դերը մայրիկ և հայրիկ լինելն է: Ես սիրում եմ ժամանակ ծախսել իմ երեխաների հետ, հետևել նրանց խաղալիս, հաճախել նրանց դպրոցական միջոցառումները, կարդալ գրքեր երեխաների համար և միասին ճաշել ամեն երեկո: Ավելի լավ կամ ավելի կարևոր ուրիշ էլ ի՞նչ կա: Վերջին հինգ տարվա ընթացքում ես գոլֆի մրցաշար եմ կազմակերպել, որպեսզի օգնեմ թոքային ֆիբրոզով տառապող հիվանդներին: Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր ունեն այդ հիվանդությունը և ես անհամբեր սպասում եմ, որպեսզի ապագայում գոլֆի մրցաշար կազմակերպեմ, որպեսզի նշեմ հիվանդության վերացումը: Իսկ մինչ այդ, մենք շարունակելու ենք համախմբել մարդկանց լավ նպատակի շուրջ, որպեսզի գտնենք այդ հիվանդության բուժումը: Այս երկրի բնիկ ամերիկացիները միշտ հետաքրքիր են եղել ինձ համար: Ես ուսումնասիրել եմ նրանց մասին գրքերում և շարունակում են սովորել նրանցից այսօր: Ես «Ամերիկյան հնդկացիների ծառայությունների» խորհրդի անդամ եմ, որը բնիկ ամերիկացիներին օգնում է բուհական կրթություն ստանալ: Կարծում եմ, որ կրթությունը մեր մեծագույն պարգևներից մեկն է: Ես սիրում եմ այցելել բնիկ ամերիկացիների դպրոցները կամ համայնքները և կիսվել նրանց հետ իմ վստահությամբ, որ երբ մենք խուսափում ենք թմրանյութերից և ոգելից խմիչքներից, մեր կյանքում ավելի քիչ խնդիրներ են լինում, և մենք շատ ավելի ունակ են հաղթահարելու կյանքի խոչընդոտները: Ես օրհնվել եմ լավ ընկերներով և հարևաններով իմ կյանքում: Ես պարտական եմ զգում նրանց բոլորին: Նրանք ինձ համար լույս են եղել այս անընդհատ դժվարացող աշխարհում: Հաջորդ անգամ, երբ դուք լեռնային հեծանվավարության գաք Յուտայի լեռներ, ես հուսով եմ, որ կհանդիպեմ ձեզ հեծանվաուղիներից մեկում: Անկախ նրանից, թե ինչ եղանակ է, դա կլինի լավագույն օրերից մեկը: