mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jenna-ն եմ

  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones
  • Jenna Jones

Իմ մասին

Ես կատակերգու եմ: Ես սիրում եմ մարդկանց ծիծաղեցնել և չկա ուրիշ այլ բան, որ կնախընտրեի անել: Ես մեծացել եմ մեծ ընտանիքում, որի անդամներն ավելի զվարճալի են, քան ես: Արդյունքում նրանք մեծ ոգեշնչում են իմ կատակերգության մեջ: Վերջին 7 տարիների ընթացքում ես 7 անգամ մորաքույր և հորաքույր եմ դարձել և ունեցել եմ 4 զարմիկ և ես նրանց չափազանց սիրում եմ: Կատակերգությունից բացի ես շատ ժամանակ եմ անցկացնում ընկերների և ընտանիքի անդամների հետ՝ գրելով իմ զրուցասրահում և թարմացնելով twitter-ի իմ նյութերը: Ես նաև սիրում եմ հեծանիվ քշել և թխվածքաբլիթ պատրաստել (և ուտել):

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչո՞ւ եմ ես մորմոնական: Քանի որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին բերում է ավելի մեծ խաղաղություն և ուրախություն իմ կյանքում, քան որևէ այլ բան: Ես մորմոնական եմ, որովհետև գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և վկայում է իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Ես մորմոնական եմ, որովհետև սիրում եմ Աստծուն: Ես մկրտվել եմ, երբ 8 տարեկան էի, սակայն իմ հավատքն իրապես փորձի չենթարկվեց, մինչև չգնացի Նյու Յորքի համալսարան: Երբ ես ստիպված էի բացատրել իմ նման մի խումբ առաջին կուրսեցիների, ես հասկացա, որ իրական ցանկություն ունեմ իմանալու, թե այն ինչ ուսուցանում էի, ճշմարիտ է: Այնպես որ, ես աղոթեցի իմ Երկնային Հորը, գնացի եկեղեցի, ուսումնասիրեցի Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը, և ես գիտեմ, որ Տերը լսեց ինձ, տեսավ իմ ջանքերը և օրհնեց ինձ գիտելիքով ու զգացողությամբ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է: Այն ժամանակ և այնտեղ ես որոշեցի, որ կպահեմ Նրա պատվիրանները, և որ ես չեմ վախենա կիսվել Իր ավետարանով ուրիշների հետ: Մորմոնական լինելն ինձ սովորեցրել է, թե ով եմ ես՝ Աստծո դուստրը, և ես շնորհակալ եմ դրա համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես սիրում եմ ամեն կիրակի եկեղեցի հաճախել: Դա մի հրաշալի ժամանակ է՝ երկար շաբաթից հետո հոգեպես վերալիցքավորելու և լավ ընկերների հետ կրկին հանդիպելու: Ես հնարավորություն ունեմ տարբեր ավետարանական թեմաներով ամիսը մեկ անգամ ուսուցանելու կանանց, որտեղ եկեղեցի եմ գնում: Հրաշալի է, որ կարող եմ մտքերս կիսել նրանց հետ, ինչպես նաև լսել նրանց մտքերը, մինչ մենք քննարկում ենք մեր հավատքի տարբեր սկզբունքները: Լինելով բեմական կատակերգու՝ ես գիտեի, որ ցանկանում էի գրել մաքուր կատակներ, որոնք արտացոլում են իմ ով լինելը և իմ ապրած կյանքը, այնպես որ ես գրում են այնպիսի կատակներ, որոնք հանգիստ կարող եմ բեմից արտասանել: Երբեմն ինձ ծաղրաբանում են դրա համար, բայց ի վերջո, կարծում եմ, երգիծաբանների մեծ մասը, ովքեր գիտեն, որ ես մորմոնական եմ, հարգում են մաքուր պահելու իմ որոշումը: