mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Erick: Մորմոն.

Ողջույն, ես Erick-ն եմ

Իմ մասին

Ես մեծացել եմ մի փոքրիկ քաղաքում, որտեղ լրագրեր բաժանելն ու լավ ընկերները զբաղմունքով լցնում էին իմ կյանքը որպես երեխայի: Ես սիրում էի սպորտային խաղերն ու դրսում լինելը: Մեր փողոցի տղաներից կարծում եմ ես միակն էի, ով հաճույքով էր աշխատանք կատարում բակում: Ավագ դպրոցից հետո ես ընդունվեցի բանակ, և այն ժամանակից ի վեր սիրում եմ զինվորական կյանքը: Իմ միսիան ես ծառայել եմ Շվեդիայում՝ երկու տարի, շփվելով հրաշալի մարդկանց հետ, ովքեր այդ երկիրն իրենց տունն էին կոչում և ուրախություն զգալով իմ կիսած քաղցր ուղերձից: 18 ամսվա տեղաբաշխման նշանակմամբ.... ես ծառայել եմ Իրաքում. Այնտեղ ես վիրավորվեցի, սակայն, բարեբախտաբար տուն վերադարձա և իրականացրեցի իմ երազանքները: Ես ամուսնացած եմ իմ սրտակցի հետ և մենք ունենք Լանդերի երկու փոքր ներկայացուցիչ, որոնք հարստացնում են մեր առօրյան: Կյանքը հիասքանչ է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Պարզապես, ես կիրառել եմ «Մորմոնի գրքի» վերջում տրված խոստումը, որն ասում է, որ, եթե դուք կարդաք այդ առանձնահատուկ էջերում գրված խոսքերը, և ապա հարցնեք Աստծուն, թե արդյոք դրանք ճշմարիտ են, անկեղծ միտումով.... որ Աստված մեզ կասի, որ դրանք ճշմարիտ են: Ես արեցի դա.... և այժմ անձամբ գիտեմ, որ Մորմոնի Գիրքը՝ Աստվածաշնչի հետ միասին, ևս մեկ վկայություն է սիրող Երկնային Հոր և Փրկչի իրականության մասին, ով ապրել և մահացել է բոլորիս համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես փորձում եմ յուրաքանչյուր օր սկսել աղոթքով: Կինս և ես միասին կարդում ենք սուրբ գրությունները և այլ վեհացնող գրքեր: Երբեմն մենք նույնիսկ նստում ենք դաշնամուրի մոտ և եկեղեցական երգեր ենք երգում: Հիմնականում, ես փորձում եմ ապրել ամեն օրը երախտագիտությամբ, տվյալ օրվա օրհնությունների համար և այն պարգևի համար, որ կա կյանքի յուրաքանչյուր պահի մեջ և հիշատակի համար, որ այն դառնում է հետագայում: Կյանքը հատուկ է, և ես զգում եմ, որ որքան շատ ենք ապրում ավելի լիարժեք կյանքով, այնքան ավելի շատ ենք ցույց տալիս Աստծուն, որ երախտապարտ ենք դրա համար: