mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.
Mia : Մորմոն.

Ողջույն, ես Mia -ն եմ

Իմ մասին

Արմատներով ես Կոնեկտիկուտից եմ: Ծնվել եմ Նյու Յորքում: Ես ամուսնացած եմ ամենահրաշալի մարդկային էակի հետ և ես ունեմ երեք հիասքանչ զավակ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Քույրս մորմոն է և ես հրավիրվել էի նրա հետ հաճախել Եկեղեցու ժողովներին: Ես հիշում եմ մի մարդու, ով խոսում էր ամբիոնից և նա խրախուսում էր մյուս մարդկանց «սիրել կնոջը ինչպես Հիսուսն էր սիրում եկեղեցին»: Նա խոսեց հավերժական ընտանիքների մասին և, թե ինչպես այն ամենը, ինչ եկեղեցին է ուսուցանում, պաշտպանում և սնուցում է այդ հարաբերությունները: Ես ընտրեցի այս հավատքը, որովհետև, եթե այն մարդը, ում հետ ես կամուսնանայի, ուսուցանի այս հասկացողությունները, ես կլինեմ երախտապարտ և երջանիկ: Ես երջանիկ եմ:

Անձնական պատմություններ

Կպատմե՞ք ձեր մկրտության մասին:

Դա իրոք պարզ էր: Իմ քույրն այնտեղ էր և ես խաղաղ էի զգում: Ես չգիտեի բոլոր բաների պատասխանը, բայց ես գիտեի կարևոր բաների պատասխանը, և ես հավատք ունեի Աստծո հանդեպ: Ես հավատում էի, որ ամեն ինչ իր ժամանակին կբացահայտվեր:

Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ դեր է խաղում աղոթքը ձեր կյանքում:

Աղոթքն ինձ օգնում է հասկանալ կյանքի ամենակարևոր բաները: Երբ երեկոյան ծնկի եմ գալիս, որպեսզի աղոթեմ, ես իմ մտքում ունենում եմ մի քանի պարզ բաների ցուցակ (բաներ, որոնց մասին ցանկանում եմ աղոթել): Սակայն, ես սկսում եմ ամենակարևոր բաներից, օրինակ՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն իմ ընտանիքի առողջության, վնասից պաշտպանության և նրանց բոլորին իրենց անկողիններում ապահով տեսնելու համար: Երբ ես ցանկանում եմ առաջ գնալ իմ ցուցակի հաջորդ տողին, ես հիշում եմ, որ սրանք իմ ամենակարևոր բաներն էին և ես ուրիշ ոչինչ չեմ կամենում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ իմ հավատքով՝ ծառայելով ուրիշներին և իմ երեխաներին օրինակ լինելով: