mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Jane-ն եմ

  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie
  • Jane Christie

Իմ մասին

Ես ապրում եմ Շոտլանդիայի կենտրոնական մասում, ես 35 տարեկան եմ և իմ կյանքի ամենակարևոր բանն իմ ընտանիքն է: Նախքան չաշխատելու և մայրությանը նվիրվելու որոշում կայացնելը, ես ստացել եմ թատերական արվեստի ուսուցչի որակավորում: Ես դեռ սիրում եմ ուսուցանել և սիրում եմ արվեստը և գրականությունը և սիրում եմ սովորել: Այս տարի ես վերադարձա բուհ, որ անգլերեն լեզվի և գրականության գիտական աստիճան ստանամ: Կրթությունն իսկապես կարևոր է ինձ համար: Ես երեք ազնվազարմ երեխա ունեմ՝ բոլորը տղաներ, որոնցից մեկը հաշմանդամ է և ունի սովորելու դժվարություն:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես որոշել եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինել, քանի որ այն ինձ օգնում է մոտ զգալ Հիսուս Քրիստոսին, քանի որ ես սովորում եմ ավելի լավ մարդ լինել, և քանի որ այն ինձ շատ երջանիկ է դարձնում: Իմ ամուսինը Եկեղեցու անդամ չէ, սակայն մենք երկուսս էլ համաձայն ենք, որ շատ կարևոր է ապրել հավատքով և մեր երեխաներին դաստիարակել, որ Աստծո հանդեպ հավատք ունենան: Մեր տանը խաղաղության մթնոլորտ կա. մենք ավելի լավ ենք կարողանում հաղթահարել փորձությունները և ամենօրյա կյանքի ճնշումները, և մեր ընտանիքը ամենամեծ առաջնահերթությունն է մեզ համար: Դա այն է, ինչ մենք սովորում ենք եկեղեցում, և մենք փորձում ենք այդպես ապրել մեր կյանքը:

Անձնական պատմություններ

Կարո՞ղ եք հիշել մի հատուկ խնդիր ձեր ընտանիքում, որ հաղթահարել եք Ավետարանի Սկզբունքների օգնությամբ:

Մայր լինելով մի փոքր տղայի, ով ծնվել է վնասված ուղեղով, ես շատ մարտահրավերներ եմ ունեցել: Մեր որդին չի զարգանում նույն կերպ, ինչպես մյուս երեխաները կամ նույն նշանաձողին չի հասնում: Նա չի կարող գնալ զվարճանալու ընկերների հետ, երբեմն դժվարանում է խոսել և հեշտորեն ընկճվում է: Ինչ մենք սկսել ենք ակտիվ մասնակցել մեր տեղական ՎՕՍ Եկեղեցու կյանքում, տղայիս կյանքը շատ ավելի իմաստալից է դարձել: Առաջին անգամ իր կյանքում, նա ունի ընկերներ իր դպրոցից դուրս, ովքեր սիրում և հոգում են նրա մասին: Եկեղեցու երիտասարդներն այնքան բարի, օգտակար և հոգատար են նրա հանդեպ, որ տղաս կարողանում է մասնակցել Եկեղեցու միջոցառումներին և զվարճանալ իր նոր ընկերների հետ: Իմ որդին պատասխանատու չէ իր ընտրությունների համար, և ես հասկացել եմ, որ, քանի որ նա պատասխանատու չէ, զոհաբերությունը, որ Հիսուս Քրիստոսը կատարել է նրա համար, նշանակում է, որ նա կարիք չունի մկրտվելու: Նա մեր Երկնային Հոր շատ հատուկ զավակն է, և ես պատիվ եմ զգում, որ նա վստահել է ինձ հոգալ այս անհավատալի փոքրիկ հոգու մասին: Ես շատ երախտապարտ եմ այդ գիտելիքի համար: Իմ որդին սիրում է եկեղեցին. նա սիրում է մարդկանց. նա սիրում է երգել այլ երեխաների հետ: Եվ մենք շատ օրհնված ենք՝ որպես ընտանիք, քանի որ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով: Իմ որդին չէր կարողանում կարդալ, մինչև որ մենք սկսեցինք ուսումնասիրել սուրբ գրությունները միասին որպես ընտանիք ամեն օր: Կրկնելով բառերը և հետևելով կարդացածին, աներևակայելիորեն նա սկսել է կարդալ ինքնուրույն: Դա մեծ քայլ է նրա համար և բերկրանք է ինձ համար՝ որպես իր մայր, և ընդամենը մեկ օրինակ է այն շատ օրհնությունների, որոնք զգացել ենք ավետարանով ապրելիս: Նախկինում դժվար էր ապագան ծրագրել: Մենք չգիտեինք, թե ինչպես մեր որդին կգոյատևի աշխարհում, և մտածում էինք ինչպես օգնել նրան գտնել իր տեղը: Հիմա մենք ունենք աջակցության անհավատալի շրջապատ՝ առաջին անգամ իր կյանքում իմ որդին ունի ընկերներ և նա անընդհատ սովորում է և զարգանում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում ես պատասխանատու եմ մսուրային դասարանի համար: Յուրաքանչյուր կիրակի ես խնամում եմ երեխաներին՝ խաղում եմ նրանց հետ, երգում եմ նրանց հետ և ուսուցանում եմ նրանց: Ինձ դուր է գալիս այդ ձևով աջակցել ծնողներին, և երեխաների հետ ժամանակ անցկացնելը շատ զվարճալի է: Իմ սիրած բանը, այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է իմ հավատքով ապրելուն, կատարվում է իմ սեփական տանը: Ամեն երկուշաբթի երեկոյան մեր Եկեղեցին մեզ խրախուսում է, որ տնային ընտանեկան երեկո անցկացնենք՝ երեկո, երբ մենք ժամանակ ենք անցկանում միասին՝ որպես ընտանիք և զվարճանում ենք: Ես սիրում եմ դա՝ անկախ նրանից, թե որքան զբաղված է կյանքը, մենք ամեն ինչ մի կողմ ենք դնում այդ երեկոյան: