mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես まつもとゆきひろ (Matsumoto "Matz" Yukihiro)-ն եմ

  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro
  • Matsumoto "Matz" Yukihiro

Իմ մասին

Ես Յոնագո քաղաքից եմ՝ Ճապոնիայի Տոտորի պրեֆեկտուրայից: Յոնագո քաղաքը չունի մեծ բնակչություն, բայց մի գեղեցիկ տարածք է՝ օրհնված թե՛ օվկիանոսով, թե՛ լեռներով: Ես սկսեցի հետաքրքրվել ծրագրավորմամբ, երբ միջին դասարանի աշակերտ էի և Ցուկուբա համալսարանում համակարգչային գիտություն սովորելու տարիներից ի վեր աշխատում եմ որպես ծրագրավորող: 1993 թվականից ի վեր ես նախագծում և զարգացնում եմ բաց կոդով «Ռուբի» ծրագրավորման լեզուն: Ռուբին այժմ շատ սիրված ծրագրավորման լեզու է դարձել ողջ աշխարհում, և այն լայնորեն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` համացանցում: 1997 թվականից ի վեր ես ապրում եմ Մացու քաղաքում, Շիման պրեֆեկտուրայում, որը շատ հեռու չէ այն տեղից, որտեղ ես մեծացել եմ: Դա նույնպես գեղեցիկ քաղաք է: Ես մի կին և չորս երեխա ունեմ: Իմ երկու մեծ աղջիկները ներկայումս բուհի ուսանողներ են Տոկիոյում, իսկ մյուս երկու փոքրերը՝ որդիս և դուստրս, ապրում են տանը՝ մեզ հետ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Եկեղեցու և ավետարանի մասին իմանալու առաջին տարորոշիչ գործոնն այն էր, որ իմ ծնողները դարձի եկան, երբ ես դեռ փոքր երեխա էի: Կարծում եմ, որ իմ ծնողների համար լուրջ մարտահրավեր էր քրիստոնյա դառնալ Ճապոնիայում՝ այս ոչ քրիստոնեական երկրում: Դրանից հետո ես դաստիարակվել եմ ավետարանի ոգով. հետագայում ես գնացի քոլեջ և սկսեցի ապրել առանձին: Երբ ես աղոթում էի անկեղծ միտումով իմ իսկ հավատքի վերաբերյալ, ես հասկացա, որ արդեն իսկ հավատք ունեմ առ Հիսուս Քրիստոս: Դրանից հետո ես ծառայեցի որպես լիաժամկետ միսիոներ, որպեսզի կարողանայի կիսվել իմ հավատքով ուրիշների հետ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ծառայել եմ որպես միսիոներ Ճապոնիայի Օկայամա միսիայում: Այդ ժամանակից ի վեր ես ծառայել եմ նաև Եկեղեցու մի շարք կոչումներում: Ներկայումս ես առաջին խորհրդական եմ Մացու ծխի եպիսկոպոսությունում: Այս տարածաշրջանում, որտեղ չկան շատ Եկեղեցու անդամներ, ես նաև պարտականություն ունեմ ուսուցանելու երեխաների խմբի և երիտասարդների սեմինարիայի դասերը: