mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Marco -ն եմ

  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini
  • Marco Petrollini

Իմ մասին

Կյանքը գեղեցիկ փորձառություն է, եթե դուք լավագույնն եք քաղում դրանից: Ես հրաշալի կնոջ հետ ամուսնանալու օրհնություն եմ ունեցել: Ես չորս երեխաների հայր եմ: Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ: Ես ճարտարագիտություն եմ սովորել Հռոմում, և ես աշխատում եմ որպես շինարարության ոլորտի նախագծող մենեջեր: Ես սիրում եմ անել շատ բաներ, որոնք լցնում են իմ ժամանակը և շատ բան են սովորեցնում ինձ: Ես մեղվապահ եմ, ես սիրում եմ աճեցնել բանջարեղեն և ուտել իմ բերքը: Ես սիրում եմ բնությունը, ի միջի այլոց, իմ տունը գտնվում է պուրակի կենտրոնում: Ես սիրում եմ սպորտային խաղեր խաղալ, հատկապես ֆուտբոլ և բասկետբոլ և ես սիրում եմ լավ իտալական կերակուր:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես այս Եկեղեցու անդամ դարձա 19 տարեկանում, այս հավատքին 15 տարուց ավելի ծանոթ լինելուց հետո: Իմ մայրը ուսուցանել էր ինձ և իմ եղբայրներին և քրոջս վերականգնված ավետարանի սկզբունքները մեր ծնունդից սկսած և մենք բոլորս էլ հաստատուն վկայություն ենք ստացել դրա ճշմարտացիության վերաբերյալ, երբ մենք դեռ փոքր ենք եղել: Չնայած իմ դարձի գալու օրից առաջ ես պետք է անցնեի մի քանի փորձությունների միջով, այսօր ես շնորհակալ եմ բոլոր դժվարությունների համար, որոնք ավելի ու ավելի ամրացրեցին առ Տեր Հիսուս Քրիստոս իմ հավատքը և Նրա վերականգնված Եկեղեցու վերաբերյալ իմ գիտելիքը: Երբ ես որոշեցի Աստծուն դնել իմ կյանքի կենտրոնում, ես զարմանալիորեն տեսա, թե ինչպես Աստված օրհնեց դրա յուրաքանչյուր կողմը: Քանի որ ես ծնվել եմ Իտալիայում որպես կաթոլիկ, ես գիտեի, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Ես մորմոն եմ, քանի որ ես գիտեմ, որ նաև Մորմոնի գիրքն է Աստծո խոսք և որ Ջոզեֆ Սմիթը եղել է Աստծո ճշմարիտ Մարգարեն, ով կանչվել էր մոտավորապես 200 տարի առաջ վերականգնելու Եկեղեցին, որն Հիսուսն Ինքն էր հաստատել, երբ քայլում էր երկրի վրա:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես ապրում եմ համաձայն իմ հավատքի, փորձելով անել լավագույնը, որ կիրառեմ ավետարանի սկզբունքները ցանկացած պայմաններում գտնվելիս: Սիրել Աստծուն նշանակում է հնազանդվել Նրա օրենքներին: Հիսուսն ուսուցանեց պարզ օրենք` սիրեք միմյանց: Ես փորձում եմ իմ սերն արտահայտել առ Աստված, սիրելով իմ շուրջը եղողներին: Ավետարանը պարզ է` մի ժպիտ, օգնել կարիքավորին, մխիթարել տառապյալին, լսել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը և այցելել նրանց, ովքեր միայնակ են: Ես նաև փորձում եմ մշտապես աղոթել իմ սրտում, որ կարողանամ նկատել և հետևել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց: Սրանք այն պարզ բաներից մի քանիսն են, որոնք մեծ փոփոխություն են բերում իմ կյանքում: