mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Manuella-ն եմ

  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme
  • Manuella Bioleme

Իմ մասին

Կամերումում իմ ծնված օրվանից սկսած և այնտեղ անցկացրած 9 տարիների ընթացքում, նախքան մայրս տեղափոխվեց Գերմանիա իմ խորթ հոր հետ ապրելու համար, ես հնարավորություն եմ ունեցել մեծանալու երկու մշակույթների առկայությամբ: Սկիզբը Գերմանիայում հեշտ չէր: Ես պետք է ընտելանայի և հասկանայի իմ նոր միջավայրը: Այդ ժամանակվանից շատ տարիներ են անցել, և ես լավ չեմ հիշում, թե ինչպես դա պատահեց, բայց ինչ-որ պահիc ես սկսեցի հասկանալ լեզուն և խոսել, և հետո ամեն ինչ ավելի հեշտացավ ինձ համար: Իմ մանկությունն անցավ Կամերումում, այն իմ հետագա կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցավ, ինչպես ունի Գերմանիան, որտեղ ես հանձնեցի իմ ավագ դպրոցի քննությունները (Abitur) և որտեղ ես այժմ ապրում եմ և գնում քոլեջ: Համաձայն այն ազդեցության, որ Ֆրանսիան ունի Կամերումի վրա, այդ երկիրը նույնպես իմ մի մասն է կազմում: Եվ Անգլիայում իմ Եկեղեցուն 18 ամիս կամավոր ծառայելուց հետո, այդ երկիրը և մշակույթը նույնպես շատ հարազատ են դարձել իմ սրտին: Ես հաճույքով եմ աշխատում մարդկանց հետ: Իմ կարծիքով, հետաքրքիր է տեսնել նմանություններ և տարբերություններ մարդկանց մեջ և բացահայտել տարբեր մշակույթներ: Ես սիրում եմ լինել զբաղված տեղերում, ծիծաղել, պարել և ուրախանալ: Սակայն ինձ համար նաև կարևոր է առանձնանալը, կարդալը, երաժշտություն լսելը կամ պարզապես ժամանակ տրամադրելը մտածելուն իմ և աշխարհի մասին:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Մորմոն դառնալը մի որոշում էր, որն ես կայացրեցի 15 տարեկանում: Եվ ես երբեք չեմ զղջացել դրա համար: Սկզբում ես ունեի այն կարծիքը, որ մկրտվելը ճիշտ որոշում էր ինձ համար: Այժմ, 10 տարի անց, ելնելով իմ բոլոր փորձառություններից, ես գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր, որն ես երբևէ կարող էի կայացնել, և որ այս քայլն ազդել է այն ամենի վրա, ինչ ես արել եմ: Այն ամենը, ինչ իմ ընտանիքը և ես սովորել ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, բարելավել է մեր կյանքի որակը: Կյանքը նման է արկածի, որը հաճախ ներառում է անակնկալներ: Ավետարանը տալիս է ինձ խաղաղություն և հույս` օգնելով ինձ վայելել այդ ամենը:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը ազդում է ոչ միայն կյանքում կատարած իմ ընտրությունների վրա, այլ նաև կյանքի հանդեպ իմ վերաբերմունքի վրա: Այն, թե ինչպես եմ ես վերաբերվում ուրախությանը և տառապանքին, դրա մի մասն է կազմում: Պարզապես, քանի որ ես հավատք ունեմ, դա դեռ չի նշանակում, որ իմ կյանքում չկա անհանգստություն կամ հոգս: Դա պարզապես նշանակում է, որ անհանգստությունները և հոգսերը ինձ հուսահատության չեն հասցնում` որքան էլ երկար տևեն կամ որքան էլ դժվար լինի. դրանք օգնում են ինձ զարգանալ և սովորել: Ես շատ լավատես անձնավորություն եմ և փորձում եմ դրական բան տեսնել ամեն բանում: Ամեն բան ունի իր ժամանակը՝ կա տխուր լինելու ժամանակ և ուրախ լինելու ժամանակ: Ես ընդունում եմ տխուր լինելու ժամանակը, երբ դա այդպես պետք է լինի, սակայն ես նաև օգտագործում եմ այս ժամանակը իմ ուրախությունը ավելի շատ փայփայելու և վայելելու համար: Իմ հավատքը նաև օգնում է ինձ ավելի լավ վերաբերվել իմ մերձավորներին, քանի որ մենք բոլորս էլ եղբայրներ և քույրեր ենք: