mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Luis-ն եմ

  • Luis Navarro
  • Luis Navarro
  • Luis Navarro
  • Luis Navarro

Իմ մասին

Ես սիրում եմ ամեն օր նոր բան սովորել։ Կյանքը հետաքրքիր է, երբ յուրաքանչյուր օրը դիտում ենք որպես մարտահրավեր և արկած։ Ես սիրում եմ կարդալ, լսել և դիտել ցանկացած բան, որն օգնում է ինձ աճել։ Ես նաև սիրում եմ ֆիլմեր դիտել և կինոթատրոն գնալ իմ ընտանիքի հետ։ Դա միանշանակ իմ ամենասիրած ժամանցն է։ Ես ծնվել և մեծացել եմ Դոմինիկյան Հանրապետության (Կարիբյան կղզիներ) Սանտո Դոմինգո քաղաքում, և ապրուստի համար զբաղվում եմ մի բանով, ինչը շատ եմ սիրում՝ ապրանքանիշերի զարգացմամբ։ Ես գովազդային ղեկավար եմ։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ օգնելու գործարարներին և կազմակերպություններին սահմանել իրենց ուղերձը և արդյունավետորեն ներկայացնել այն իրենց հաճախորդներին։ Բացի դրանից, ես միշտ փնտրում եմ նոր բիզնեսներ զարգացնելու թարմ գաղափարներ` ինչպես մեր, այնպես էլ ուրիշների համար։ Ես երկու գեղեցիկ երեխաների հայր եմ և իմ լավագույն ընկերոջ, խորհրդատուի և զուգընկերոջ (իմ միակ սիրո) ամուսինը։ Ընտանիքս իմ կյանքի կարևորագույն մասն է: Այն իմ կյանքին տալիս է նպատակ և համ ու հոտ։ Հետաքրքիր է, որ երբ ես փոքր տղա էի, մի անգամ հարցրեցի ինքս ինձ․ «Ինչո՞ւ է յուրաքանչյուրն անում նույն բանը, ինչը որ բոլորն են անում։ Մարդիկ ամուսնանում են, երեխաներ ունենում և մեծացնում նրանց։ Յուրաքանչյուր ոք անում է նույն բաները, ինչ անում են բոլորը»։ Երբ մենք երեխա ենք, մենք չենք հասկանում։ Հետո, երբ մեծանում ենք, հասկանում ենք։ Որքան երջանիկ եմ, որ կարող եմ անել նույն բանը, ինչ անում է յուրաքանչյուրը։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Եկեղեցու մասին ես իմացել եմ, երբ պատանի էի։ Հորս կողմից իմ տատիկը Եկեղեցու անդամ է եղել դեռևս մինչև իմ ծնվելը։ Նա էր, որ ինձ սովորեցրեց Եկեղեցու, դրա ուսմունքների և սկզբունքների մասին։ Ես հիշում եմ, թե ինչպես սովորեցի, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել։ Դա էր, որ ամենաշատը խրախուսեց ինձ ավելին սովորել և, ի վերջո, մկրտվել։ Դա տեղի ունեցավ Նյու Յորք կատարած արձակուրդային ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ ես 13 տարեկան էի։ Այնտեղ ես հնարավորություն ունեցա հաճախել Եկեղեցի և զգալ անդամների սերը։ Ես զգացի, որ ընտանիքում էի գտնվում, իսկ մնացածն արդեն հայտնի է։ Ես խորապես երախտապարտ եմ, որ գիտեմ Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին: Աստված ինձ այնքան շատ բան է տվել, և ես գիտեմ, որ սկզբունքները, որոնք սովորել եմ, ճշմարիտ են․ երբ ես ապրում եմ դրանցով, ես օրհնվում եմ իմ կյանքի բոլոր ոլորտներում։

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես երկու տարի միսիա եմ ծառայել Կոստա Ռիկայում: Բացի այդ, ես հնարավորություն եմ ունեցել ծառայել Եկեղեցում՝ կատարելով մի շարք պարտականություններ, օրինակ՝ ուսուցչի, երիտասարդների ղեկավարի, ավետարանը քարոզելու համակարգողի և այլ պարտականություններ։ Այժմ ես ծառայում եմ մեր ծխում որպես եպիսկոպոս։ Այս գործը կարելի է կատարել միայն, երբ ողջ սրտով ձգտում ես հնազանդ լինել Աստծուն և սիրել մյուսներին։ Ես կատարյալ չեմ, սակայն ամեն օր փորձում եմ նմանվել Քրիստոսին, կատարելով Նրա կամքը, և ոչ թե` իմը։ Նրա օգնությամբ մի օր սա հնարավոր կդառնա։ Կարծում եմ, որ ամենաշատը ինձ դուր է գալիս այն, որ կարողանում եմ ավելի մոտիկից ճանաչել իմ եղբայրներից և քույրերից յուրաքանչյուրին, և սովորել, թե ինչպես առաջնորդել նրանց դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի Նա կարողանա ամրացնել նրանց և օգնել, որ աճեն։