mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lori-ն եմ

  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride
  • Lori McBride

Իմ մասին

Այն բաները, որոնք ես սիրում եմ իմ կյանքում բոլորը ծածկված են տարբեր գլխարկներով, որոնք ես կրում եմ: Ես հիանալի ամուսնու կին եմ և 4 զարմանալիորեն մշտազբաղ երեխաների և մի քիչ ներվային շան մայր: Ես լրիվ օր եմ աշխատում որպես մանկական բուժքույր, ինչպես շտապ օգնության բուժքույր այնպես էլ մանկական ինթենսիվ թերապիայում: Ես անհագ վազորդ եմ և սիրում եմ վազել մարաթոններ և երկար տարածության էստաֆետային վազք: Իմ կյանքը թվում է սլանում է խելահեղ արագությամբ, բայց ես սիրում եմ անցկացնել ողջ ժամանակը, որ կարող եմ, իմ ընտանիքի հետ … դիտելով կինոնկարներ, խաղալով խաղեր, գնալով զբոսանքի... միասին՝ ինչ էլ որ լինի:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես Եկեղեցու անդամ եմ եղել իմ ողջ կյանքում, բայց իմ կյանքի փորձառություններն օգնել են ինձ գալու ավելի մեծ հասկացողության, թե ինչու է այս այն տեղը, որտեղ իմ հավատքն է: Ես գիտեմ, որ ունեմ Երկնային Հայր, ով գիտի ինձ, գիտի ինչ է իմ սրտում և սիրում է ինձ ամեն դեպքում: Ես մեծ խաղաղություն եմ գտնում այն ուղղության մեջ, որ տալիս է ինձ Հիսուս Քրիստոսի ավետարանը ...փորձելով յուրաքանչյուր և ամեն օր ուղիներ գտնել ավելի լավ մարդ լինելու համար: Գիտեմ, որ իմ առաջընթացը կյանքում հենց այդ է … աշխատանք առաջընթացի մեջ... և գիտենալով ու ընդունելով Հիսուս Քրիստոսի քավությունը թույլ է տալիս ինձ սովորել և աճել ու շարունակել առաջ ընթանալ: Երբ ես աշխատում եմ որպես բուժքույր, ես մեծ խաղաղություն եմ գտնում, որ կա ավելին քան այս երկրային կյանքն է, այսինքն՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և մեր սիրելիներին նորից տեսնելու հնարավորությունը:

Անձնական պատմություններ

Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևները օրհնել մյուսներին:

Սկսած երեխա հասակից ես գիտեի, որ ուզում եմ բուժքույր դառնալ... Տեսնելով, որ ինչ որ մեկը վնասվածք է ստացել, ես սիրում և ցանկանում էի լինել այնտեղ...օգնելու: Այսպիսով իմ ընտանիքի համար զարմանալի չէր, երբ ես ընտրեցի բուժքույրական ծրագիրը քոլեջում: Ես սիրում եմ բուժքույր լինել...դա այնքան մոտիկ է մայր լինելուն ...հատկապես, երբ ես աշխատում եմ երեխաների հետ: Ես հիացած եմ մարդկային մարմնով և նրա աստվածային ձևավորմամբ, և սիրում եմ սովորել, թե ինչպես կարելի է ավելի լավ վերաբերվել ծայրահեղ հիվանդ երեխաներին: Բայց ես մեծագույն բավարարվածություն եմ ստանում, երբ օգնում եմ սփոփել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հիվանդանոցում հիվանդ երեխա ունենալը հավանաբար ամենաճնշող զգացումն է ցանկացած ծնողի համար: Այդ ընտանիքներին օգնելն իրենց սթրեսի ժամանակ աշխատանքի այն մասն է, որը ես սիրում եմ: Ես զգում եմ, որ չնայած հեռու եմ գտնվում իմ ընտանիքից, երբ ես աշխատում եմ, ծառայությունը, որ ես ցույց եմ տալիս, օգնում է ինձ դա հավասարակշռել: Իմանալը, որ մեծ ծրագիր կա մեզ բոլորիս համար, օգնում է ինձ տարբերել որոշ դժվար բաներ, որոնք ես տեսնում եմ իմ աշխատանքում: Ես շատ լավ եմ հասկանում, թե որքան փխրուն է կյանքը և իմ աշխատանքն է անել ամեն բան, ինչ կարող եմ՝ կյանքը փրկելու համար: Բայց ես գիտեմ, որ բոլոր բաները Տիրոջ ձեռքում են...և իմանալը, որ Նա ծրագիր ունի, տալիս է ինձ մեծ հանգստություն և թույլ է տալիս ինձ անել իմ աշխատանքը:

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը և հաջողակ դարձնել այն:

Ընտանիքս ամենակարևոր բանն է ինձ համար...քանի որ մեր զբաղված կյանքը երբեմն թելադրում է մեր գրաֆիկը, ես գտնում եմ ինձ խստորեն հետևելիս մեր «համատեղ ժամանակին»: Մենք առաջնահերթություն ենք դարձրել մի քիչ հեռանալ աշխարհից...անտեսել հեռախոսը, անջատել հեռուստացույցը և համակարգիչը և ուղղակի հնաոճ ընտանեկան լավ ժամանակ անցկացնել: Երբ մեր գրաֆիկը դառնում է խելահեղ, երեխաները հաճախ հարցնում են. «Կարո՞ղ ենք ունենալ ուղղակի ընտանեկան գիշեր»: Այն ոչ մի առանձնահատուկ բան չէ, ուղղակի խաղեր, եգիպտացորեն, կրակ կրակարանում...միասին որևէ բան:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես սիրում եմ աշխատել երիտասարդների հետ իմ եկեղեցում, հատկապես, երբ նրանք սովորում են և զարգացնում իրենց իսկ հավատքը: Այնպիսի հրաշալի փորձառություն է ականատես լինել, թե ինչպես են նրանք աճում և հասունանում վկայության մեջ, որը կօգնի նրանց իրենց ողջ կյանքում: Ես նաև սիրում եմ նրանց էներգիան կյանքի հանդեպ … այն ինձ երիտասարդ է պահում: Քայլելը, ճամբար գնալը, երգելը, ծառայելը, խաղալը: Սա պոռթկում է: Ես նաև քննարկումներ եմ անցկացնում և ուսուցանում կանանց մեր ծխում և ես այնպես եմ զգում կարծես ինքս եմ առաջինը սովորում այդ փորձառություններից, որոնցով բոլորս ենք կիսվում: Բայց իմ ամենակարևոր կոչումը իմ ընտանիքի համար մայր լինելն է: Ապրելով յուրաքանչյուր օրը իմ երեխաների հետ, ուսուցանելով նրանց ավետարանի սկզբունքներ, երբ անցնում ենք ամենօրյա փորձառություններով, իսկապես իմ մեծագույն մարտահրավերն է: