mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lola-ն եմ

  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote
  • Lola Ogunbote

Իմ մասին

Ես երիտասարդ մասնագետ եմ, ով խանդավառված է իրավագիտությամբ: Ես ավարտել եմ իրավաբանական բուհ և դարձել փաստաբան 2010 թվականին: Ես սիրում եմ սպորտ, հատկապես ֆուտբոլ, և ես սիրում եմ լսել և երգել ավետարանական երգեր: Ինձ դուր է գալիս սովորել մարդկանց և տարբեր մշակույթների մասին և ինձ բախտ է վիճակվել ճամփորդել ողջ աշխարհով: Ես նախատեսում եմ շարունակել ճամփորդություններս: Ես մի եղբոր քույր եմ, իսկ վերջերս արդեն հորաքույր, և մինչ այժմ դա հրաշալի փորձառություն է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոնական եմ, քանի որ դա ինձ երջանիկ է դարձնում: Այն ինձ օգնում է կենտրոնացած մնալ եւ լցնում է կյանքս խաղաղությամբ: Ես մորմոն եմ, քանի որ այն հնարավորություն է տալիս պահել Հիսուս Քրիստոսին իմ կյանքի ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ամեն օր: Ես մորմոն եմ, քանի որ այն հնարավորություն է տալիս ինձ աճել, զարգանալ և սովորել իմ և ինձ համար ունեցած Աստծո ծրագրի մասին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Փորձում եմ որքան հնարավոր է ապրել իմ հավատքը իմ գործերով: Ես հեռու եմ կատարյալ լինելուց, այնպես որ ես սովորում և կատարելագործվում եմ ամեն օր: Եկեղեցում ես պատասխանատու եմ երիտասարդների միջոցառումներ կազմակերպելու համար: Մենք փորձում ենք միասին հավաքվել առնվազն ամիսը մեկ անգամ, և մենք հրավիրում ենք մեր ընկերներին միանալ միջոցառմանը: Վերջերս ես մասնակցեցի Թեմզա գետով նավարկելու միջոցառման նախապատրաստությանը: Մենք լավ միջոցառում անցկացրեցինք և շատ ուրախացանք: Ամսվա վերջին կիրակի օրը ես նաև ուսուցանում եմ մեր եկեղեցու կանանց: Մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին մեր զգացումների և մեր կյանքում Նրա ազդեցության մասին: