mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ling Wai-yee (Linda)-ն եմ

  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling
  • Linda Ling

Իմ մասին

Ես լավատես կին եմ և վայելում եմ իմ կյանքը, չնայած, որ այն լի է բարդություններով: Լինելով սուպեր մայր, կատարելով մոր իմ դերը, աշխատանքային պարտականությունը, Եկեղեցու ծառայությունը և հոգ տանելով անձնական աճի համար մեծ մրցակցություն ունեցող այս աշխարհում, ես ուժասպառ եմ եղել հավասարակշռություն պահելու համար, սակայն ինչ-որ բան իմ մտքում և սրտում աջակցում են շարունակելու իմ որոշմանը: Ես սիրում եմ երաժշտություն, պարել, արվեստ, մտորել, արշավների գնալ և ճամփորդել աշխարհով մեկ: Ես նաև սիրում եմ հանդիպել տարբեր խավի մարդկանց հետ և իմանալ նրանց փորձառությունների, երազանքների և հույսերի մասին, որը կհարստացնի իմ հոգևոր աշխարհը և աշխարհայացքը, որպեսզի այլ կերպ տեսնեմ բաները: Ես հավատում եմ, որ սերը, բարությունը և գթասրտությունը կարող են բարձրացնել մարդկանց և աշխարհը ավելի լավը դարձնել, եթե մարդիկ բացեն իրենց սրտերը և մտքերը փոխվելու համար: Ես կցանկանայի լինել այն անիվներից մեկը, որը հրում է աշխարհը, որ առաջ շարժվի, և խրախուսեի աճող սերնդին ողջախոհ կյանք վարելու` վստահելով իրենց ուժերին և ինքնահարգանք ունենալով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ինչո՞ւ եմ ես մորմոն: Ես հարցրել եմ ինձ շատ անգամներ անցած տարիների ընթացքում: Ես սկսել եմ շփվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ, երբ պատանի էի: Այդ ժամանակ ես հետաքրքրված էի կրոնով և մեծապես տպավորված ջանասեր միսիոներներով, ովքեր զոհաբերում էին իրենց ժամանակը, փողը, կրթությունը կամ աշխատանքը, որպեսզի իրենց հայրենիքներից ճամփորդեն դեպի հեռավոր ու անծանոթ երկրներ, սովորեն նոր լեզու և քարոզեն ավետարանը: Միսիոներների քաջալերանքով ես ուսումնասիրեցի սուրբ գրությունները, աղոթեցի և հաճախեցի Եկեղեցու ժողովներին անձնական վկայություն ձեռք բերելու համար: Եկեղեցու միջոցառումներին մասնակցելու իմ ծնողների խիստ առարկությունների պատճառով ես սպասեցի երեք տարի, որպեսզի կարողանայի մկրտվել և ապա ձեռք բերել իմ վկայությունը: Մկրտվելուց հետո, ես լսեցի մեղմ ու հանգիստ մի ձայն, որը շարունակ ասում էր ինձ, որ պահեի պատվիրանները, և կրակ վառվեց իմ սրտում: Ես հանկարծ հասկացա, որ Հոգին ինձ հետ էր և կլիներ ինձ համար առաջնորդ: Նույնիսկ այսօր այդ հիշողությունը վառ է մնացել և այրոցի զգացումը դեռևս առկա է: Կյանքի ընթացքում ես անցել եմ շատ դժվարությունների միջով, երբ պետք է ամուր պահեի իմ հավատքը և իմ ինքնությունը որպես մորմոն կյանքի տարբեր ոլորտներում` աշխատանքային և հասարակական ոլորտներում: Չնայած, որ ես նախկինում միսիա եմ ծառայել, գայթակղությունն այնքան ուժեղ է կյանքի ողջ ընթացքում, որ ես պետք է կատարելապես արթուն լինեմ աշխարհի լարած թակարդներից խուսափելու համար ամբողջ ժամանակ: Երբ օրն անցնում է և գալիս է խավարը, և երբ դուք միայնակ եք պայքարում գայթակղությունների և դժվարությունների դեմ, ես հարցնում եմ ինքս ինձ, թե ինչու եմ ես մորմոն և ոչ թե այլ կրոնի հավատացյալ կամ սովորական մարդ, ով թվում է, թե ունի հեշտ կյանք` ավելի քիչ պարտավորություններով: Այնուամենայնիվ, հանդարտ ու մեղմ ձայնը մխիթարում է ինձ և վստահեցնում, որ իմ ընտրությունը ճիշտ է: Երբ ես խաղաղություն և ուրախություն ունեմ ավետարանում, ես գիտակցում եմ, որ պատվիրանները վահան են, որոնք պաշտպանում են ինձ սխալներից և ամբարշտությունից, և ազատ եմ զգում ինձ, լինելու այնպիսին, ինչպիսին ես կամ, առանց վախի, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Ես հպարտ եմ և ուրախ լինելու մորմոն, քանի որ Աստված ապրում է, Եկեղեցին ճշմարիտ է, Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է և դրանք մեծ արժեք ունեն ինձ համար:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Հավատքով ապրելը և մինչև վերջ տոկալը իսկապես որ մեծ մարտահրավեր է, քանի որ այն պահանջում է խիստ ինքնակառավարում, համբերություն, հավատք և իմաստություն` հավատարիմ մնալու սեփական համոզմունքներին: Ես անդամ եմ մոտավորապես 40 տարի, և երբ ես ետ եմ նայում, թե ինչպես եմ ապրում իմ հավատքի համաձայն , ես եզրակացնում եմ, որ իմ փորձառությունն ունի երեք հիմնական կետ: Առաջինը, մոտ մնալ Տիրոջը: Երբ մեկը միշտ մտահոգվում է աշխարհիկ գործերով, ինչպիսին են օրինակ` ապրուստ հայթայթելը, ընտանիքի անդամների համար հոգալը, հասարակական պարտականություններ կատարելը և աշխատանքային պարտականությունները հասցնելը, հեշտ է մոլորվելը և աստիճանաբար եկեղեցուց հեռնալը, քանի որ մենք բոլորս էլ մարդկայնի էակներ ենք` մեր իսկ թուլություններով: Իմ հոգևոր բարեկեցության համար ես միշտ հաղորդակցվում եմ Աստծո հետ աղոթքի և սուրբ գրությունների միջոցով, ինչպես նաև Եկեղեցուն ծառայելու և տաճարային երկրպագության միջոցով, կառչելով Սուրբ Հոգուց, որպեսզի ես կարողանամ մոտ լինել Աստծուն: Երկրորդը, ծառայել իմ մերձավորներին Եկեղեցում և համայնքում: Ծառայությունն օգնում է ինձ լինել ոչ եսասեր և ավելի շատ մտահոգվել ուիշների կարիքների մասին: Ես այցելում եմ աղքատներին և կարիքավորներին, կիսվում վկայություններով, սովորեցնում ավետարանը և ծրագրեր իրականացնում երեխաների, երիտասարդների և կանանց համար: Վերջերս ես ներգրավվել էի բարեգործական աշխատանքում, որը Չինաստանում քիչ եկամուտ ունեցող միայնակ մայրերի և անապահով ընտանիքների հետ անց էր կացնում ինքնապահովման ծրագրեր` նրանց կյանքի որակը բարելավելու համար: Այս ծառայությունները օգնում են ինձ շատ բան տեսնել կյանքում և ամրացնում են իմ հավատքը, որպեսզի ես ավելի լավ հասկանամ Աստծո սերը Իր զավակներկ հանդեպ երկրի վրա: Ի վերջո, ինքնավերլուծություն: Ինքնավերլուծությունը ամրացնում է հավատքը: Երբ ես կարողանում եմ վերլուծություն կատարել, ես կարողանում եմ տեսնել իմ ուժն ու թուլությունը հետագա բարելավման և ավելի լավ Քրիստոսնյա դառնալու համար: Ես ավելի մեծ ցանկություն եմ ձեռք բերում Աստծուն նմանվելու համար, որը զորեղ դրդապատճառ է հավատքով նայելու դեպի անցյալը և ապագան: Անկախ այն փաստից, որ ես կատարյալ էակ չեմ, հավատքն ինձ հույս է տալիս, որ հետամուտ լինեմ կատարելությանը և հավատամ, որ ես կարող եմ ավելի լավը լինել, եթե շարունակեմ աշխատել այդ ուղղությամբ: