mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Laly-ն եմ

  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro
  • Lesley Toro

Իմ մասին

Ես սիրում եմ ձեռքի աշխատանքներ ստեղծել. նկարել, ձևավորել և օգտագործել իմ երևակայությունը տարբեր բաներ պատրաստելու համար։ Վաղ հասակից ես ծանոթ եմ եղել մարդկանց հետ, ովքեր զբաղվել են առևտրով, և այդ պատճառով ես քոլեջում սովորել եմ մարքետինգ, մի բան, ինչն ինձ շատ է դուր գալիս։ Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ, օգնել և ուսուցանել մարդկանց: Կարծում եմ, որ ընտանեկան միությունը կյանքի հրաշալի հնարավորություն է, իսկ ամուսնացած լինելը՝ մեկ ուրիշ արկած։ Ես և ամուսինս շատ մտերիմ ենք և մեր ամուսնության ընթացքում շատ բաների հասել ենք միասնական ջանքերով։ Մեր հաճելի ժամանցը մշտապես քանդելն ու սարքելն է։ Մենք միշտ էլ դա արել ենք մեր տանը. նույնիսկ շատ քիչ փողով կառուցել ենք հետաքրքիր բաներ։ 2009 թվականին մեկնել եմ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգ եկեղեցու միսիայում 18 ամիս ծառայելու համար և ուսուցանել եմ մարդկանց իմ ձեռք բերած գիտելիքները ու տվել այն երջանկությունը, որ Աստված է բերել իմ կյանք։

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Գիտելիքների իմացությունը, թե որտեղ եմ ապրել նախքան ծնվելը, որն է այս կյանքի իմաստը, ուր եմ գնալու մահից հետո, հավաստիանալով, որ Աստված կա, ով սիրում է ինձ, ու ես Նրա դուստրն եմ, մղում է ինձ հետևելու Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։ Այն փաստը, որ ես ամեն օր արթնանում եմ և նայում այս կյանքին որպես փորձնական ժամանակաշրջանի և որ ապրելու նպատակ ունեմ, երջանկացնում է ինձ։ Իմացությունը, որ ընտանիքները կարող են հավերժ լինել, եթե ես աշխատեմ այդ ուղղությամբ, մխիթարություն է բերում իմ կյանքին և օգնում այլ կերպ ապրել։ Ես մորմոն եմ, քանի որ այն ինձ շատ երջանիկ է դարձնում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Եկեղեցում մենք ունենք երիտասարդ կանանց կազմակերպություն 12-18 տարեկանների համար։ Ես առավելություն եմ ունեցել երկար ժամանակ ծառայելու երիտասարդ կանանց այս խմբի հետ և օգնելու նրանց հասկանալ, թե ինչ ներուժ ունեն իրենք՝ որպես Աստծո դուստրեր։ Այս կազմակերպությունն ունի ձեռնարկ, որը կոչվում է «Իմ անձնական զարգացումը», որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կին պետք է հասնի նպատակների, որը կօգնի նրանց ավելի մոտենալ Աստծուն։ Ես հնարավորություն եմ ունեցել աշխատելու այս ծրագրով և այժմ հորդորում եմ երիտասարդ կանանց անել նույնը։ 2009 թվականին ես հնարավորություն եմ ունեցել ծառայելու Եկեղեցում որպես լիաժամկետ միսիոներ և ուսուցանել մարդկանց, որ մեր հանդեպ տածած Իր սիրո շնորհիվ Աստված վերականգնել է ճշմարտություններ, որոնք կորած են եղել դարեր շարունակ, ճշմարտություններ, որոնք ուսուցանում են մեր Երկնային Հոր ճշմարիտ սիրո էության մասին։