mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Leilani-ն եմ

  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani
  • Leilani Rorani

Իմ մասին

Ես մեծացել եմ` հավատալով, որ կարող եմ նվաճել կամ հասնել ցանկացած նպատակի: Իմ ծնողները ինձ տվել են այն զգացողությունը, որ ես կյանքում կարող եմ լինել հաջողակ` չնայած որ մենք չունեինք շատ փող: Նրանք ինձ տվել են ինքնահարգանք և լավատեսություն: Իմ երեք քույրերը և եղբայրս եղել են իմ առաջին օրինակները: Դպրոցում նրանք միշտ լինում էին առաջինը, թեթև ատլետիկայի և լողի մրցույթներում՝ երկրորդը կամ երրորդը, կամ սպորտային թիմերում միշտ ընտրվում էին հիմնական թիմի կազմում: Դա ինձ դուր էր գալիս, և ես ուզում էի հասնել նրանց: Ես ունեի մի քանի զարմանալի ընկերներ դպրոցում, ովքեր ունեին բարձր կրթական և սպորտային նվաճումներ, օրինակ` մաթեմատիկայի, արվեստի, ձիավարության, ջրասուզակության և լողի ասպարեզում: Հեշտ չէր դպրոցը և սպորտը համատեղել, բայց երբ ամեն ինչ դժվարանում էր, մենք միշտ պատրաստ էինք խրախուսել միմյանց: Ես սկսեցի զբաղվել արագ թենիսով, երբ տաս տարեկան էի: Ես հիշում եմ, երբ հայրիկիս հետ նստած էի խոհանոցի սեղանի շուրջ և աշխարհի թիվ մեկ թենիսիստը դառնալու ծրագիր էի կազմում: Նա ինձ ցույց տվեց, թե ինչպես հստակ նպատակներ դնեմ և հաջողությունս չափելու հստակ ուղիներ սահմանեմ: Նա հավատում էր ինձ, և դա օգնում էր վստահել ինքս ինձ: Հայրս խիստ մարզիչ էր, և մարդիկ հաճախ ասում էին, որ նա չափազանց խիստ է: Բայց նա գիտեր, որ եթե ես ունենայի լավագույնի հետ մրցելու հնարավորություն, ես պետք է մարզվեի լավագույն ձևով շատ երիտասարդ տարիքից: Նա իրավացի էր: 15 տարի անց ես դարձա աշխարհի թիվ մեկ թենիսիստը: Այն ամենի համար, ինչ նվաճեցի թենիսում, պարտական եմ իմ ծնողներին: Այսօր ես ամուսին եմ և չորս փոքր երեխաների մայր: Նաև սովորում եմ առողջապահական գիտության բնագավառում` սպորտի և մարմնամարզության մասնագիտությամբ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ավետարանը եղել է իմ ընտանիքում մի քանի սերունդ: Օրինակ՝ իմ վեցերորդ սերնդի նախապապը եղել է հյուսիսային Մաորի ցեղի առաջին ցեղապետը, ով մկրտվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Պապիկս պարբերաբար ուղարկել է մրգի և բանջարեղենի մեծ ծանրոցներ իր Կավակավա (հեռավոր հյուսիսում) այգուց աշխատող միսիոներների համար, որոնք 1950-ականներին կառուցում էին Նոր Զելանդիայի տաճարը Հեմիլթոնում: Երբ ծնողներս դեռահասներ էին, նրանք հաճախում էին Եկեղեցու քոլեջ` մորմոն ավագ դպրոց, որտեղ էլ նրանք հանդիպեցին և, վերջիվերջո, ամուսնացան: Իմ քույրերը, եղբայրները և ես մկրտվեցինք և հաստատվեցինք որպես եկեղեցու անդամներ, երբ ես տաս տարեկան էի: Մի քանի տարի անց ես հետևեցի իմ ծնողների օրինակին և հաճախեցի Եկեղեցու քոլեջ, որը և ավարտեցի 1991-ին: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Ինչ-որ կերպ մի բան մտավ գլխիս մեջ, որ պատվիրանները պահելը իմ ոճը կաշկանդված է դարձնում, և որ ավելի լավ կլինի իմ կյանքը առանց Եկեղեցու: Այսպիսով, 18-ից մինչև 25 տարեկան ես չէի գնում Եկեղեցի և կենտրոնացնում էի իմ ողջ էներգիան և ժամանակը աշխարհում ամենալավ թենիսիստը դառնալու վրա` հավատալով, որ եթե նվաճեմ այդ նպատակը, այն ինձ կբերի առավելագույն երջանկություն և հարստություն: Այսպիսով, յոթ տարի ես մարզվում էի ջանասիրաբար, աստիճանով վեր էի բարձրանում, որպեսզի երբ հասնեմ գագաթին, հասկանամ, որ մագլցել եմ սխալ աստիճանով: Ես նվաճել էի իմ առաջին Բրիտանական Բաց տիտղոսը, ենթադրաբար երազանքս իրականություն էր դարձել, բայց երջանիկ զգալու փոխարեն, ես տխուր էի և ներքուստ անկատար: Չնայած որ ամեն ինչ ունեի, զգում էի, որ ոչինչ չունեմ: Տարօրինակ է, բայց ճշմարիտ: Այս զգացումները ինձ ուղղորդեցին դեպի եկեղեցի: Միշտ կհիշեմ այն առաջին օրը, երբ ներս մտա եկեղեցու դռներով: Չնայած վախենում էի և չէի ճանաչում ոչ ոքի, կրկին տանը գտնվելու զգացումը ինձ պատել էր: Առաջին անգամ երկար ժամանակահատվածում երջանիկ զգացի հոգումս: Այդ օրվանից սկսած որոշեցի այնպես ապրել կյանքս, որ այն ամբողջովին աջակցի հոգուս: Դա 2000թ-ի հունիսին էր:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ներկայումս «Հավատք առ Աստված» ծրագրի ղեկավարն եմ իմ ծխում, որը նշանակում է, որ ես պլանավորում եմ միջոցառումներ երեխաների միության համար, որպեսզի օգնեմ նրանց24 նպատակ իրականացնել չորս տարվա ընթացքում՝ «Ծառայել ուրիշներին», «Զարգացնել տաղանդներ», «Սովորել և ապրել ավետարանով» խորագրերով: Ես հրաժարվեցի մասնագիտական թենիսից 2002-ին` իմ ամուսնու հետ Նոր Զելանդիայի տաճարում ամուսնանալուց հետո: Հիմա մենք ունենք չորս գեղեցիկ երեխաներ: Ես դեռ սիրում եմ արագ թենիսով զբաղվել, բայց այլևս չեմ խաղում մրցակցություններում ` Կիրակի օրը սուրբ պահելու իմ նվիրվածության պատճառով: Չնայած իմ կյանքը հիմնականում կենտրոնացած է մեր երիտասարդ ընտանիքը բարձրացնելու վրա, ես կարողացել եմ գտնել մի քիչ ավել ժամանակ համայնքի նախաձեռնություններին աջակցելու համար, որ ինձ ոգևորում են: Օրինակ՝ Նոր Զելանդիայի Ազգային Նախաձեռնությունը դեպրեսիայի դեմ ( հետծննդյան դեպրեսիայի իմ անձնական փորձառության արդյունքում) և 2010/2011-ին Նոր Զելանդիայի կրծքով կերակրման հանձնախմբի պատվիրակ դառնալը: