mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես LEILA MARTINS-ն եմ

  • Leila Martins
  • Leila Martins
  • Leila Martins
  • Leila Martins
  • Leila Martins
  • Leila Martins

Իմ մասին

Ես ամուսնացած եմ 16 տարի և երկու զավակների մայր եմ: Ես մանկավարժ եմ և ֆիզիկական կրթություն ստացած պարուսույց, իսկ պարում եմ մանկուց: Իմ անձնական նվաճումներից մեկը Ջազ ուսուցանելն է իմ քաղաքում, իմ համայնքում՝ մոտ 120 ուսանողի, որոնց մեջ կան երեխաներ, երիտասարդներ և չափահասներ: Ես նաև հիմնարար դասավանդման ուսուցիչ եմ՝ մեկ այլ խանդավառություն: Ես սիրում եմ իմ ընտանիքին և գիտեմ, որ նրանք են իմ ապրելու և երջանկության պատճառը:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես հարցնում էի ինքս ինձ. «Ո՞ւր եմ ես գնում, ինչո՞ւ եմ այս երկրի վրա և կա՞ արդյոք կյանք մահից հետո»: Երբ ես ծանոթացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ, այդ հարցերը պարզվեցին, և ես հավատացի: Բայց ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ինձ պարզապես ասաց, որ դա այդպես է, այլ որովհետև ես հարցրեցի Երկնային Հորը: Ես ծնկի իջա և աղոթեցի, և ստացա հաստատում, որը խորապես դիպչեց ինձ և այրեց կուրծքս: Ես հավատում եմ, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, ես հավատում եմ ընտանիքների հավերժական բնույթին և ես գիտեմ, առանց կասկածի նշույլի, որս պատկանում եմ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցուն: Ես երախտապարտ եմ, որ կարող եմ մեծացնել իմ երեխաներին ճիշտ ուղով:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ արդեն մոտ 18 տարի և միշտ դասեր եմ ուսուցանել Եկեղեցում՝ երեխաներին, երիտասարդներին և չափահասներին: Ես միշտ անում եմ դա սիրով և հպարտությամբ: Ես ակտիվորեն մասնակցում եմ Եկեղեցու մշակութային միջոցառումներին, ինչպիսին են՝ թատրոնը և պարերը: Ես կանանց խմբի (Այցելող Ուսուցիչների) մասն եմ, ովքեր ամիսը առնվազն մեկ անգամ այցելում են Եկեղեցու անդամներին և այդ այցերի միջոցով օգնում նրանց: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ես սիրում եմ իմ Փրկչին և մեծ վկայություն ունեմ այս Եկեղեցու և փրկության ծրագրի իրականության մասին: Ես երջանիկ եմ, որովհետև մորմոն լինելը թույլ է տալիս հաղթահարել մեր դժվարությունները և երջանիկ լինել այս աշխարհում: Դրա համար եմ ես եկել այստեղ: