mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Larry Gelwix-ն եմ

  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix
  • Larry Gelwix

Իմ մասին

Կրթություն. Ավարտել եմ Դել Վոլի ՀՍ-ը Վոլնաթ Քրիքում, Կալիֆոռնիա: Ավարտել եմ ԲՅՀ (Պրովո) Բակալավրի և Մագիստրոսի աստիճանով կազմակերպչական հաղորդակցություններ ֆակուլտետը: Միսիա. Կենտրոնական Նահանգների Միսիա Եկեղեցու ծառայություն. Եպիսկոպոս, Բարձրագույն խորհուրդ, Երիտասարդ տղաների նախագահ, Երեցների քվորումի նախագահություն, Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, Երիտասարդ ամուրիների խորհրդատու Մասնագիտական. Նախկին ավիաուղիների ԳԳԴ; տուրիստական կազմակերպության տնօրեն; ռադիոսինդիկատային թոք շոու վարող; հեռուստատեսային սերիաների դերասան Ընտանիք. Ամուսնացած, հինգ մեծ երեխաներ (երկու տղա, երեք աղջիկ) և երեք թոռներ: Ավագ որդին ծառայել է միսիա Ֆրանսիայում: Կրտսեր որդին ներկայումս ծառայում է միսիա Կանադայում: Սիրված սպորտաձևեր. Ռեգբի և ֆուտբոլ: Սիրված ռեգբիի թիմ. Հայլանդ Ռեգբի և Նոր Զելանդիա Օլ-Բլեքս: Սիրված ֆուտբոլի թիմ. Սան Ֆրանցիսկո 49-ականներ, Բալտիմուր Րեյվնս և Ֆիլադելֆիա Իգլս: Սիրված ֆիլմ. «Հավերժ ուժեղ»

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Հիսուս Քրիստոսի ավետարանը ապահովում է ամուր ընտանիքի հիմք և հաջողակ կյանք: Լինելով ռեգբիի և ֆուտբոլի 36 տարվա մարզիչ` տեսել եմ ավետարանը որպես կատարյալ «խաղի պլան»: Եկեղեցին ինձ օգնում է իմ անձնական կյանքում, ընտանիքում, ամուսնության մեջ և մասնագիտական կարիերայում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կենտրոնացնում է ինձ կյանքում և օգնում է հաղթահարել մարտահրավերները: Հիսուս Քրիստոսի Ավետարանը ոգեշնչում է ինձ լինել ավելի լավ ամուսին, հայր և ընկեր, անել և լինել լավագույնը, որ կարող եմ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես գործադրում եմ իմ հավատքը` փորձելով պահել Աստծո պատվիրանները և հոգալով իմ ընտանիքի կարիքները, իմ հարևանների և ավելի քիչ հաջողություն ունեցողների: Եթե ուզում եմ ցույց տալ իմ սերը իմ Երկնային Հոր նկատմամբ, ես դա անում եմ, սիրելով և ծառայելով Նրա զավակներին: Դա միայն կիրակի օրվա համար չէ: Դա 24 ժամ, 7 օր է: