mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Lacey-ն եմ

  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John
  • Lacey John

Իմ մասին

Ես համալսարանավարտ եմ և մրցել եմ համալսարանի կանանց լողի և ջրասուզորդների թիմում որպես սպորտսմեն ուսանողուհի: Իմ կարիերայի ընթացքում եղել եմ ԱՀՍԱ-ի կրկնակի չեմպիոն, 26 անգամ ողջ Ամերիկյան, դպրոցի անդամ, Միացյալ Նահանգների – Բաց, Ամերիկյան և ԱՀՍԱ-ի առաջնության ռեկորդակիր թիմերում: Երկու տարի եղել եմ թիմի ղեկավար և ԱՀՍԱ-ի առաջին ազգային առաջնության թիմի ծրագրի ավագ անդամ: 2008թ-ին հիշատակվել եմ որպես բարձրագույն կին սպորտսմեն ուսանողուհի: Միջազգային մասշտաբով մրցակցել եմ ԱՄՆ-ի լողի թիմում 5 տարի` 2005-2009: Եղել եմ ամերիկյան և համաշխարհային ռեկորդակիրների թիմում և նվաճել եմ Աշխարհի Առաջնության և Փան Փասիֆիկ խաղերի մի քանի մեդալներ: 2008թ-ին եղել եմ արծաթե մեդալակիր Պեկինում, Չինաստանի օլիմպիական խաղերում: 2009թ-ին ավարտեցի համալսարանը` ստանալով ֆիզիկական կրթության աստիճան: Ավելի ուշ այդ տարում ողջ այդ առաջին, երկրորդ և երրորդ բոլոր սպորտների կին աթլետների բաժնից ես ընտրվեցի որպես 2009թ-ի ԱՀՍԱ-ի տարվա կին: Սա մեծ պատիվ էր, և ես այն վերագրում եմ որպես իմ կարիերայի ամենամեծ նվաճումը: Վերջերս ես ամուսնացա իմ երազանքների տղամարդու հետ Մեսայի Արիզոնա Տաճարում: Ես էլ չեմ մասնակցում մրցումների իմ սպորտի մեջ, բայց սիրում եմ կիսվել իմ փորձառությամբ լողի կլինիկաների երիտասարդների հետ և խոսել հրավերքներին երկրով մեկ: Ես աշխատում եմ տեղի համալսարանի տարածքի վերականգնողական կենտրոնում լրիվ աշխատանքային ժամով որպես ջրային սպորտի համակարգող: Սիրում եմ լինել լողավազանի մոտ և կազմակերպել անձնակազմի և գույքի աշխատանքները: Ես ակտիվ անդամ եմ իմ ծխում և սիրում եմ աշխատել երիտասարդության հետ: Ես երիտասարդ կանանց խորհրդական եմ և հաճույք եմ ստանում, տեսնելով, թե ինչպես են երիտասարդ կանայք ծաղկում և դառնում Աստծո գեղեցիկ դուստրեր:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոն եմ, որովհետև առանց հավերժական հեռանկարի, որն ավետարանն է պարգևում, ես այդքան նվաճումներ չէի ունենա իմ սպորտի և կարիերայի մեջ: Իմ հավատքի շնորհիվ, որ Աստված ծրագիր ունի ինձ համար, ես գիտեմ, որ արժանի եմ ավելիին, քան կարող է տալ որևէ մեդալ կամ պարգև: Ես գիտեմ, որ մեր ներուժի ամբողջական չափին հասնելու միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսի օգնությունն է: Մենք կարող ենք նվաճել մեծության որոշակի աստիճան, որ որևէ բարձրորակ ժապավեն երբևէ չի կարողանա որսալ:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ես իմ հավատքը գործադրում եմ, ձեռք մեկնելով իմ շրջապատում եղած մարդկանց: Ես փորձում եմ իմ վկայությամբ կիսվելու առիթ բաց չթողնել և քաջալերել ուրիշներին գտնել իրենց անձնական ճանապարհը և համոզմունքները: Ես գործադրում եմ իմ հավատքը` հիմնելով ինձ համար նպատակներ ոչ միայն իմ ամենօրյա երկրային կյանքի համար, բայց նաև այն կյանքի համար, ուր կգնամ այս աշխարհից հետո: