mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Kirk Taylor-ն եմ

  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor
  • Kirk Taylor

Իմ մասին

Երբ ես փոքր էի, շատ փոքր երեխաների նման ուզում էի դառնալ ռոք աստղ: Ես մինչև հիմա երազում եմ դառնալ ռոք աստղ: Հավանաբար այս պահին չի ստացվի: Այնուամենայնիվ, ես մեծ ուրախություն եմ գտնում երաժշտության մեջ: Ես ուսուցանում եմ դաշնամուր և, սկսած ավագ դպրոցից, մասնագիտորեն նվագել եմ: Կինս և ես ղեկավարում ենք արվեստի ստուդիո և ամեն օր շրջապատված ենք տաղանդավոր երաժիշտներով: Հուզիչ է պատանիների երաժշտական կատարումներին մասնակցելը: Մեր երազանքը գրեթե խորտակվեց, երբ մենք նոր ամուսնացանք, և ես թողեցի երաժշտությունը, որպեսզի հետամուտ լինեմ իմ կարիերային որպես բորսային միջնորդ: Հինգ տարի թշվառ աշխատանք կատարելուց հետո ես վերջապես հասկացա, որ իմ կոչումն ու երջանկությունը պետք է գտնեի երաժշտության մեջ: Հինգ տարի նստելով բորսային միջնորդի գրասեղանի առաջ, ես զգալիորեն քաշ ավելացրեցի: Երբ վերջապես դուրս եկա գրասենյակից իմ իրական ցանկությանը հետևելու համար, ես գիտեի, որ պետք է կատարեմ փոփոխություն առողջության առումով: Ես լուրջ պարտավորվածություն դրեցի իմ և Տիրոջ միջև, որ ես ամեն գնով ետ կբերեմ նախկին կառուցվածքս: Ես սկսեցի վազել շաբաթը երեք անգամ: Մեկ տարի անց ես կարողացա անցնել մարաթոնի կեսը: Ավելի ուշ, այդ տարվա մեջ, ես անցա ողջ մարաթոնը և երկու եռամարտ: Մինչև այս պահը ութ անգամ Երկաթե մարդ մրցանակին եմ արժանացել: Այնուամենայնիվ, ամենակարևոր բանն իմ կյանքում իմ ընտանիքն է: Ինձ դուր է գալիս կարդալ, խաղալ համակարգչային խաղեր և լեգոներ, լողալ, արշավել ու հեծանիվ վարել երեխաների հետ: Ինձ դուր է գալիս պարզապես նախաճաշել նրանց հետ: Այնքան հաջողակ եմ, որ ունեմ հիանալի կին ու ընտանիք: Ես այնքան երախտապարտ եմ ամենօրյա օրհնությունների համար, որ մենք միասին հասկանում ենք, որպես ընտանիք, մեր սիրո և հավատքի միջոցով:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Իմ ծնողները միացան Եկեղեցուն, երբ երիտասարդ նորապսակներ էին: Ես ծնվել եմ հավատքի մեջ և մեծացել եմ պարբերաբար եկեղեցի հաճախելով: Ես դարձա Եկեղեցու պաշտոնական անդամ, երբ մկրտվեցի ութ տարեկանում: Ես, անշուշտ, այդ ժամանակ հավատում էի, որ անում եմ այն, ինչ Աստված ուզում է, որ անեմ: Ես հավատում էի, որ Ջոզեֆ Սմիթն իսկապես մարգարե է եղել, ով երիտասարդ տարիքում ունեցել է հրաշալի փորձառություն, և որ ես բախտավոր եմ ճշմարտության մասին իմանալով: Բայց ես, իհարկե, երիտասարդ էի, և իմ «վկայությունն» ավետարանի մասին դեռ նոր էր ու փոքր: Երբ ես գնացի ավագ դպրոց, մեր ընտանիքն այլևս այդքան ակտիվ մասնակցություն չուներ եկեղեցում: Ես զգում էի, որ իմ կյանքում ինչ-որ բան պակասում էր, և լավ գիտակցում էի, որ այն երջանկությունը, որը զգում էի ավելի երիտասարդ տարիքում, հիմա բացակայում էր: Երկու ընկեր եկեղեցուց վերջապես համոզեցին ինձ մասնակցել սեմինարիային (վաղ առավոտյան սուրբ գրությունների ուսումնասիրման դաս ավագ դպրոցի տարիքի Եկեղեցու անդամների համար): Անհնար էր չնկատել, որ այս երեխաներն իսկապես երջանիկ տեսք ունեին, որը ես նույնպես անչափ ուզում էի ունենալ: Ես մտածեցի. «Գուցե պետք է փորձեմ անել այն բաները, որոնք ուսուցանվել են ինձ: Ես կաղոթեմ ավելի հաճախ, կկարդամ սուրբ գրությունները, ամեն օր ավելի շատ կփորձեմ հետևել Փրկչի օրինակին»: Մինչ օրերն ու շաբաթներն անցնում էին, ես իմ կյանքում սկսեցի նկատել իրական փոփոխություն: Ես խաղաղություն էի զգում: Ես զգում էի իրական ուրախություն ու երջանկություն: Ես հասկանում էի, որ իմ աղոթքները լսվում էին և պատասխանվելու էին: Ես հասկացա, որ դա ճիշտ էր: Այդ օրերն ու փորձառությունները դարձան շրջադարձային իմ կյանքում: Վերջիվերջո ես մտածեցի. «Եթե Աստված լսում և պատասխանում է իմ աղոթքներին, Նա կլսի ու կպատասխանի բոլորին»: Ես ուզում էի այս հրաշալի ճշմարտությամբ կիսվել բոլորի հետ, և դա դարձավ իմ ամենամեծ ցանկությունը: Մի քանի տարի անց ես կարողացա ծառայել որպես լիաժամկետ միսիոներ Եկեղեցու համար: Ես չեմ կարծում, որ երբևիցե եղել եմ ավելի երջանիկ: Ուղղակի զարմանալի, հիանալի փորձառություն էր ամեն օր քայլել փոշոտ փողոցներով, կիսվել ավետարանով և ուրախանալ`տեսնելով թե ուրիշներն ինչպես են բացահայտում ճշմարտությունն իրենց համար: Ես մորմոն եմ, որովհետև հոգևոր փորձառությունների և ամեն օր ավետարանով ապրելու միջոցով ես բացարձակապես հավատում եմ, որ այն ճշմարիտ է:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Մեր ընտանիքի համար հավատքով ապրելը սկսվում է հենց սրանով`մեր ընտանիքով: Մենք ամեն օր ընտանիքով կարդում ենք Մորմոնի Գիրքը: Մենք սկսել ենք 2009թ.-ի հունվ. 1-ից և մինչև հիմա ոչ մի օր բաց չենք թողել: Երբեմն մենք ստիպված ենք լինում կարդալ մեքենայի մեջ`ուշ բեյսբոլի խաղից տուն վերադառնալու ճանապարհին. շնորհակալ ենք սմարթֆոններում տեղ գտած սուրբ գրությունների համար: Մենք ամեն օր ընտանիքով ծնկի իջած աղոթում ենք և ամեն երեխա ասում է իր աղոթքը և հետո մեզանից մեկն ասում է «ընտանեկան աղոթքը»: Մենք հաճույք ենք ստանում Եկեղեցում ամեն կիրակի: Ես չեմ կարծում մեզանից որևէ մեկը դժգոհում է, որ մենք երեք ժամ լինում ենք եկեղեցում, քանի որ Կիրակին Տիրոջ օրն է, և ո՞րն է Կիրակին սուրբ պահելու լավագույն տարբերակը, քան մասնակցելը մեր խմբերին ու դասերին եկեղեցում: Մենք նաև ամեն ամիս ծոմ ենք պահում: Սա նշանակում է, որ մենք առնվազն երկու ճաշից չենք օգտվում`չուտելով և չխմելով: Մենք փորձում ենք պահել 24 ժամ, բայց դա կարող է դժվար լինել: Այնուհետև մենք կատարում ենք «ծոմի նվիրատվություն» Եկեղեցուն, որպեսզի օգնենք կարիքավորներին: Մենք նաև Եկեղեցուն վճարում ենք տասանորդ`մեր եկամտի 10 տոկոսը, որպեսզի օգնենք կառուցել տաճարներ և հավաքատներ: Հազվադեպ է լինում, երբ շաբաթն անցնում է, և մենք չենք ունենում Եկեղեցուն առնչվող որևէ միջոցառում: Մեր տղաները մասնակցում են փոքր սկաուտներին իրենց եկեղեցական խմբով, իսկ կինս առնվազն ամիսը մեկ անգամ միանում է եկեղեցու այլ կանանց հետ ոգեշնչող միջոցառումների մասնակցելու համար: Մեր Եկեղեցին հիանալի դարձնող բաներից մեկն այն փաստն է, որ բոլորն ունեն հանձնարարություն կամ «կոչում», որը նրանք իրականացնում են որպես ծառայություն կամ գթություն: Ոչ ոք չի վճարվում իր կոչման համար: Այս կոչումները տրվում են յուրաքանչյուր անդամի իրենց տեղական Եպիսկոպոսի կողմից: Ես ունեցել եմ որպես սեմինարիայի ուսուցիչ ծառայելու օրհնությունը վերջին ութ տարում: Սեմինարիան սուրբ գրությունների ուսումնասիրման ծրագիր է ավագ դպրոցի տարիքի անդամների համար: Մեր դասարանը հանդիպում է ամեն օր մեկ ժամով դասից առաջ: Ինձ դուր է գալիս ուսուցանել սեմինարիայում, քանի որ ես ստիպված եմ ամեն օր մի քիչ ավելի շատ փորփրել սուրբ գրությունները և երիտասարդների հետ կիսվել իմ հավատքով: Հիանալի է ու խոնարհեցնող տեսնել, թե ինչպես է նրանց հավատքն արմատավորվում և աճում: Ապրել մեր հավատքով նշանակում է մեր կարողացածի չափ ամեն օր փորձել անել այն, ինչը ճիշտ է: