mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Kevin-ն եմ

  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone
  • Kevin Livingstone

Իմ մասին

Ես սովորական մորմոնական չեմ: Համայնքում ինձ գիտեն որպես երկար մազերով բարձրահասակ տղամարդու, որը եկեղեցի է գնում թիթեռնիկ փողկապով և բոկոտն կոշիկներով՝ մորմոնականի ու հիպիի տարօրինակ մի խարնուրդ: Ես սկսեցի բոկոտիկներ հագնել, երբ գետանավորդների ուղեկցորդ էի, և այդ ժամանակից ի վեր միակ կոշիկս դա է, բացառությամբ վազելուց և հեծանիվ վարելուց. թիթեռնիկ փողկապը սկսեցի կապել, երբ դառահաս էի և յուրահատուկ բան էի փնտրում եկեղեցի հաճախելու համար և այդ ժամանակից կարծես թե վրայիցս չեմ հանել: Իսկ մազերս, ինչ էլ որ անեմ, պարզապես շարունակում են աճել: Իմ կյանքի կարևոր մասը՝ այս պահին, իմ լավագույն ընկերոջն ամուսին ու զուգընկեր լինելն է և երկու դեռահաս աղջիկների ու նախապատանեկան տարիքի որդուս (իսկ այս տարի, Ռուսաստանից եկած փոխանակման ծրագրի ուսանողին) հայր լինելը, ուսուցանելով կենսաբանություն փոքրիկ մի համալսարանում և պատրաստվելով այս ամառվա կիսամարաթոնային եռամարտին: Երբեմն մտածում եմ, որ ես գլխակորույս շատ ժամանակ եմ ծախսում, փորձելով շատ բան հասցնել իմ կյանքում, բայց կան ուրախության պահեր, որոնք ինձ ուժ են տալիս շարունակել՝ երբ զբոսանքի եմ գնում կնոջս հետ, երբ երեխաներս ասում են, որ կարևոր դաս սովորեցին կամ երբ ստանում եմ հաճոյախոսություն մի ուսանողի կողմից, թե ինչպես օգնեցի նրանց: Մյուս բանը, որ վերալիցքավորում է իմ մարտկոցը, մեր տարեկան արձակուրդն է ցանցից դուրս: Ես սիրում եմ իմ ընտանիքին ու ընկերներիս տանել գետի ճամփորդությունների, որտեղ մենք չենք տեսնում քաղաքակրթություն կամ բջջային հեռախոսի հասանելիությունից դուրս ենք չորս կամ հինգ օրվա ընթացքում, կամ էլ գնում ենք պապիկիս տնակը, որտեղ չկա ոչ հեռուստատեսություն ոչ ինտերնետ՝ ապրելը դա է:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես մորմոնական եմ, որովհետև ավետարանի վարդապետությունները, որ սովորեցնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, տրամաբանական են և ինքնաներդաշնակ: Ես գիտնական եմ, և անկախ նրանից, թե որքան ուժեղ եմ փորձում, ես չեմ կարողանում հանել այդ գլխարկը, երբ մտածում եմ մի բանի մասին: Ես շատ եմ մտածել այս Եկեղեցու և նրա ուսմունքների մասին, և ինձ համար տրամաբանական է, որ բացի հնագույն մերձավոր Արևելքից, Աստված պետք է մարգարեներ ունենա երկրի վրա նաև այլ ժամանակներում և վայրերում, ներառյալ այսօր երկրի վրա մարգարե ունենալը: Ինձ համար տրամաբանական է, որ եթե Աստված կարևորում է ամուսնությունն այստեղ՝ երկրի վրա, ապա Նա միջոցներ կձեռնարկի, որ ինչ-որ ձևով այդ հարաբերությունները շարունակվեն նաև երկնային կյանքում: Ինձ համար տրամաբանական է, որ Աստված ստեղծել է ծրագիր, ըստ որի մենք կարող ենք ծնող լինել երկրի վրա, որ կարողանանք ավելի լավ հասկանալ Նրան և մեզ համար պատրաստած Նրա ծրագիրը: Ինձ համար տրամաբանական է, որ արդարադատության պահանջները հաղթահարելու համար Հիսուս Քրիստոսը պետք է իրականացներ քավությունը, որպեսզի այժմ, շնորհի միջոցով, մեր սխալները հնարավոր լինի ուղղել: Ավելի անհատական մակարդակով՝ ես նաև մորմոնական եմ, որովհետև այն ինձ ավելի լավ մարդ է դարձնում: Մարդկանց մեծ մաստ, ում հետ աշխատում եմ, կրոնասեր չեն, իսկ ոմանք էլ, փաստորեն, բացահայտ թշնամական են կրոնի նկատմամբ: Այդ մարտահրավերներին ինձ առիթ են տվել շատ մտածել իմ կրոնի մասին, և թե ինչպես է այն այդքան խորապես միահյուսված իմ ով լինելու և իմ գործողությունների հետ: Արդյունքում՝ ես գիտեմ, որ այս ավետարանը ճշմարիտ է, որովհետև ես երջանիկ եմ, երբ ապրում եմ ըստ ավետարանի ցուցումների՝ այս եկեղեցին ինձ դրդում է լինել ավելի լավ ամուսին, ավելի լավ հայր և առողջ լինել՝ թե՛ մտքով, թե՛ հույզերով, թե՛ ֆիզիկապես:

Անձնական պատմություններ

Ձեր կյանքում Փրկչի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեզ վրա:

Մատթեոսի 25.40-ում ասված Փրկչի խոսքերը՝ «որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք», շարունակում է ազդեցություն թողնել իմ կյանքին: Երբեմն իմ առաջին ցանկությունն է դատել ուրիշներին, բայց հետո այս խոսքերը հիշեցնում են ինձ, որ բոլորս սիրող Երկնային Հոր զավակներն ենք, որը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը հաջողության հասնի, և իմ գործն է ուղիներ գտնել բարձրացնելու և օգնելու ինձ հանդիպած մարդկանց: Սա սկսվում է տանը, որտեղ ես պետք է պատրաստ լինեմ օգնել իմ կնոջն ու երեխաներին, նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնած եմ ու կան բաներ, որ կնախընտրեի անել, և դա տարածվում է բոլոր իմ փոխհարաբերություններին՝ աշխատանքում, ծառայության մեջ և կարճ պատահական հանդիպումներում: Երբեք չես իմանում, թե երբ մի ժպիտը կամ մի բարի խոսքը կամ արարքը կտա խիստ անհրաժեշտ հույսը կամ օգնությունը մերձավորին:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Ինձ դուր է գալիս այն, ինչ այս ավետարանով ապրելն արել է ինձ համար: Ինչպես ասացի վերևում, այս Եկեղեցին և նրա ուսմունքները բովանդակում են իմ ամենօրյա կյանքը: Այս ավետարանը շեշտում է, որ յուրաքանչյուրս կարիք ունենք անընդհատ բարելավել մեզ՝ սեփական ուժերով, ինչպեսև վստահելով ուրիշներին ու մեր Փրկչին: Ես զգում եմ, որ ապրում եմ իմ հավատքով ոչ միայն այն ժամանակ, երբ եկեղեցում եմ կամ աղոթում եմ կամ կարդում եմ սուրբ գրությունները, այլ նաև այն ժամանակ, երբ իմ երեխաների հետ ինչ-որ մի նախագիծ եմ անում, երբ վազում եմ առավոտյան, երբ փորձում եմ օգնել ուսանողներից մեկին դժվարություն հաղթահարել կամ երբ տանը օգնում եմ սպասք լվանալիս,– այս բոլոր գործողությունները կարող են օգնել ինձ զարգացնել հատկանիշներ, ինչպիսիք են՝ գթությունը, ազնվությունը և համբերությունը, որի կարիքը ես ունեմ, որպեսզի ամբողջական լինեմ, ինչպես իմ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Ես նաև կարևոր որակներ եմ զարգացնում, երբ թույլ եմ տալիս, որ ուրիշներն օգնեն ինձ կամ երբ աստվածային օգնություն եմ խնդրում, որպեսզի իմ թերությունները վերացնեմ: Պարադոքսալ է թվում, որ օգնություն խնդրելը կատարյալ դառնալու կարևոր մաս է, բայց ես տեսել եմ, թե ինչպես է մեր Երկնային Հորից օգնություն խնդրելը և ապա ուրիշների ծառայության միջոցով այն ստանալը խոնարհություն և հավատք զարգացնում երկու կողմերի մոտ, որը մեզանից յուրաքանչյուրին և աշխարհն ավելի լավ վայր է դարձնում: