mormon.org Հայաստան
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ողջույն, ես Ken-ն եմ

  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber
  • Kenneth Barber

Իմ մասին

Աշխատանքիս բերումով ես շրջում եմ Իռլանդիայի ողջ կղզով: Դա իմ աշխատանքի ամենասիրելի մասն է: Սա մի գեղեցիկ երկիր է, որտեղ կարող ես հանդիպել «տարվա բոլոր չորս եղանակները մեկ օրում»: Ես սիրում եմ սար բարձրանալ և հանդիպել եմ կնոջս լեռնագնացության դասընթացների ժամանակ: Այժմ մենք երկուսով ենք, բայց ունենք երեք երեխա և երկու թոռ: Ինձ դուր է գալիս լինել հայրիկ և պապիկ:

Ինչո՞ւ եմ ես Մորմոն:

Ես միշտ փնտրել եմ ճշմարտությունը և կյանքի իմաստը կամ նշանակությունը: Շատ տարիներ փնտրելով, կարդալով Աստվածաշունչը և պարզելով այլ եկեղեցիների և կրոնների մասին, ես եկա այն եզրակացության, որ չկա եկեղեցի, որ ներկայացնի Հիսուս Քրիստոսի ուսմունքներն այնպես, ինչպես ես կարդում եմ Աստվածաշնչում: Այնպես որ, ես որոշեցի չմիանալ որևէ եկեղեցու, այլ մեծացնել իմ երեխաներին համաձայն նրա, ինչ ես հասկացել էի, որ ճիշտ է՝ ըստ Աստվածաշնչի: Ես զգացի նաև, որ խմելն ու ծխելը լավ չէին ինձ համար, ոչ էլ լավ օրինակ էին իմ երեխաների համար, և որոշեցի, որ 1989 թվականի հունվարի 1-ից, ես երբեք այլևս չեմ խմի կամ ծխի: 1989 թվականի հունվարի 6-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկու միսիոներներ թակեցին իմ դուռը: Կինս հրավիրեց նրանց ներս՝ խոսելու ինձ հետ, ինչպես որ ես հրավիրում էի ուրիշներին այլ եկեղեցիներից պարբերաբար: Ես երբեք չեի լսել այդ Եկեղեցու մասին նախկինում: Մենք խոսեցինք մոտ մեկ ժամ, և նրանք ինձ տվեցին Մորմոնի Գրքի մի օրինակ և խնդրեցին ինձ կարդալ այն և աղոթել, որ իմանամ, թե արդյոք այն ճիշտ է: Ապա` նրանք հարցրեցին, թե երբ կարող են վերադառնալ ինձ տեսնելու, բայց ես ասացի, որ պետք չէ, որ նրանք վերադառնան, որ եթե անհրաժեշտ լինի, ես կգտնեմ նրանց: Նրանք հեռացան, և ես անմիջապես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը: Կարդալով, ես լցված և ամբողջական զգացի և հասկացա, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և որ դա այն գլուխկոտրուկի բացակայող կտորն էր, որ ես փնտրում էի: Ես գտա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա: Բայց ես ուզում էի անել միսիոներների խնդրանքը, և ես ծնկի իջա և աղոթեցի և խնդրեցի Աստծուն՝ Նրա Որդու անունով, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և ես ստացա մի հզոր վկայություն, որ այն Աստծո խոսքն է: Ես աղոթեցի, որ միսիոներները վերադառնան, և հաջորդ օրը նրանք վերադարձան: 1989թ. հունվարի 26-ին ես մկրտվեցի, և դա եղել է լավագույն որոշումը, որ երբևէ կայացրել եմ իմ կյանքում:

Ինչպե՞ս եմ ես ապրում իմ հավատով

Իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հսնդեպ իսկապես կարևոր է ինձ համար: Ես օգնում եմ եկեղեցու և համայնքի ծառայության միջոցառումներին: Դրա շնորհիվ ես հասկացել եմ, որ այն, ինչ Հիսուսն ուսուցանում է, ճշմարիտ է: Մեծ երջանկություն և ուրախություն է կարիքավորներին օգնելը. ես նաև հասկացել եմ, որ մարդկանց օգնելն ինձ հնարավորություն է տալիս կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա իմ կյանքում: Այդ դասը ես սովորել եմ նաև իմ մորաքույրների օրինակից, որոնք ծնողներիս մահից հետո հոգացել են իմ ընտանիքի մասին: Մենք վեց երեխա էինք՝ 2–16 տարեկան, և իմ մորաքույրերն իրենց կյանքը նվիրեցին, որ հոգան մեր մասին և պահեն մեզ միասին որպես ընտանիք: Դա հեշտ չէր նրանց համար, քանի որ նրանք միայնակ էին և իրենց քառասունի մեջ էին այդ ժամանակ: Մինչև նրանց մահանալը, եղբայրս և ես հնարավորություն ունեցանք շնորհակալություն հայտնել նրանց իրենց զոհաբերության համար, սակայն նրանք ասացին, որ իրենք ոչինչ չեն զոհաբերել, բայց փոխարենը շատ բան են ստացել: Նրանք ինձ համար քրիստոսանման սիրո և զոհաբերության իսկական օրինակ են եղել: